Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով
Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները:
Սուր ռինոսինուսիտների (ՍՌՍ), սուր միջին օտիտի (ՍՄՕ) և սուր տոնզիլոֆարինգիտի ախտածագման (ՍՏՖ) հիմքում ընկած է բորբոքային ռեակցիան, որը հիմնականում զարգանում է սուր շնչառական վիրուսային վարակների դեպքում: Այնուհետև լորձաթաղանթի վնասված էպիթելում պայմաններ են ստեղծվում երկրորդային թարախային բորբոքման համար, հատկապես երբ վերջինս առաջանում է բակտերային վարակներից և դիտվում հիվանդների ավելի քան 2%-ի մոտ [1, 2]:
Սուր բակտերային ՌՍ-ները շնչառական վիրուսային հիվանդությունների ամենահաճախ հանդիպող բարդություններն են:
Միջազգային համաճարակաբանական հետազոտությունները վկայում են, որ վերջին տարիներին քրոնիկական ՌՍ-ով հիվանդացությունն ավելացել է 8 անգամ, և աշխարհի բնակչության գրեթե 14%-ը տառապում է այդ հիվանդությամբ [3]:
Նման մեխանիզմով է զարգանում նաև ՍՄՕ-ն, իսկ այդ գործում մեծ դեր ունի եվստախյան փողի անցանելիության խանգարումը: ՍՄՕ-ն մանկական հասակի երեխաների շրջանում ամենատարածված հիվանդություններից է: Մինչև 7 տարեկան երեխաների 71-95%-ի մոտ տարեկան նկատվում է ՍՄՕ-ի 1-3 դեպք [2]:
Համաձայն հիվանդների բուժման միջազգային ուղեցույցների, թարախաբորբոքային հիվանդություններով տառապողներին ցուցված է հակաբակտերային բուժումը: Վերին շնչուղիների ու ականջի սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման համար մեծ տեղ է հատկացվում մակրոլիդներին, հատկապես` կլարիտրոմիցինին, որն աշխարհում առավել հաճախ օգտագործվող մակրոլիդային հակաբիոտիկներից է:
Կլարիտրոմիցինի, ինչպես նաև մյուս մակրոլիդների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է զգայուն միկրոօրգանիզմների բջիջներում սպիտակուցների սինթեզի խանգարմամբ:
Մակրոլիդների շարքում կլարիտրոմիցինը բնութագրվում է որպես ստրեպտոկոկի, այդ թվում S. pneumonie և S. pyogenes-ի, St`philococcus `ureus-ի մեթիցիլին-կայուն շտամերի, ինչպես նաև ատիպիկ հարուցիչների` խլամիդիաների, միկոպլազմայի, լեգիոնելայի նկատմամբ առավել բարձր ակտիվություն ցուցաբերող հակաբիոտիկ [4]:
Ինչպես ցույց են տալիս փորձարարական և կլինիկական հետազոտությունները, շատ մակրոլիդային հակաբիոտիկներ, այդ թվում նաև կլարիտրոմիցինը, օժտված են հակաբորբոքային, իմունախթանիչ և մուկոկարգավորող հատկությամբ [4, 5, 6]:
Սուր տոնզիլիտների դեպքում հակամանրէային բուժման հիմնական նպատակը S. pyogenes-ի էրադիկացիան է, որը նպաստում է ոչ միայն արագ լավացմանը և թարախային բարդությունների կանխմանը, այլև ռևմատիկ տենդի ու գլոմերուլոնեֆրիտի առաջնային կանխարգելման միջոց է:
Սուր տոնզիլիտների բուժման հիմնական դեղամիջոցներից են բետա-լակտամային հակաբիոտիկները: Այսօր, ըստ բազմաթիվ հեղինակների, ախտաբանական այս վիճակի համար մակրոլիդները նույնպես համարվում են ընտրության դեղամիջոց: Կլարիտրոմիցինը ` խմբի բետա-հեմոլիտիկ ստաֆիլոկոկի նկատմամբ բարձր ակտիվություն ունի, որը նպաստում է կլինիկական արդյունավետության բարձրացմանը: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կլարիտրոմիցինի 5-օրյա կուրսը իր միկրոկենսաբանական և կլինիկական արդյունավետությամբ հավասարազոր է ֆենոքսիպենիցիլինով 10-օրյա բուժման կուրսին [3]:
Բացի այդ, վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում մարդու էպիթելային բջիջներում S. pyogenes-ի ներբջջային գոյատևման հատկությանը, որը կարող է բետա-լակտամային հակաբիոտիկների արդյունավետության նվազման պատճառներից մեկը լինել [2, 5, 7]: Կլարիտրոմիցինն օժտված է բջջի մեջ թափանցելու և ներբջջային տարբեր կառույցներում իր ակտիվությունը պահպանելու հատկությամբ, դառնալով ` խմբի բետա-հեմոլիտիկ ստաֆիլոկոկի էրադիկացիայի դեղամիջոց` պենիցիլինով տոնզիլիտների բուժման անարդյունավետության դեպքում [4]:
Ներկայումս բետա-լակտամային հակաբիոտիկների նկատմամբ ալերգիայի առաջացման դեպքում մակրոլիդային կլարիտրոմիցին և ազիտրոմիցին հակաբիոտիկները ընտրության դեղամիջոց են [2, 4, 5]:
Բազմաթիվ հեղինակների կատարած հետազոտություններից պարզվել է, որ Ֆրոմիլիդ ՈւՆՈ-ն կլարիտրոմիցինի երկարատև ազդեցության դեղ է, որն ունի բարձր կենսամատչելիություն և առաջացնում է ներբջջային ու արտաբջջային բարձր կոնցենտրացիա, չունի կումուլատիվ հատկություն: Մակրոլիդներ խմելու դեպքում տեղի է ունենում նրանց մասնակի տրոհում` ստամոքսի աղաթթվի ազդեցությամբ: Ֆրոմիլիդ ՈւՆՈ-ն մյուս մակրոլիդներից ամենակայունն է աղաթթվի նկատմամբ:
Կատարված մի շարք միջազգային գիտական հետազոտություններով ապացուցվել է կլարիտրոմիցինի բուժական բարձր արդյունավետությունը ՌՍ-ի, ՍՏՖ-ի և ՍՄՕ-ի բուժման ժամանակ:
2008-2010թթ.«Էրեբունի» ԲԿ-ում հետազոտվել և բուժվել է սուր և քրոնիկական ՌՍ-ով, սուր և քրոնիկական տոնզիլոֆարինգիտներով, ինչպես նաև ՍՄՕ-ով 320 հիվանդ, որոնցից 110-ը` սուր կամ քրոնիկական ՌՍ-ով, 75-ը` ՍՄՕ-ով և 135-ը` ՍՏՖ-ով: Հիվանդները կոմպլեքս բուժման ժամանակ, որպես հակաբիոտիկ ստացել են Ֆրոմիլիդ Ունո դեղամիջոցը: Ստացված արդյունքները նույնպես վկայում են վերջինիս բուժական զգալի արդյունավետության մասին քիթ-կոկորդ-ականջի հիվանդութունների բուժման ժամանակ: Հիվանդները գանգատվել են կոկորդի ցավից, ընդհանուր թուլությունից, կլլման ակտի դժվարացումից, ըմպանում չորության զգացումից, հազից, որոնք ըմպանի սուր հիվանդությունների սուբյեկտիվ չափանիշների գլխավոր համալիրն են: ՌՍ-ի դեպքում` առաջանում են քթից լորձաթարախային արտադրություն և քթի փակվածություն, գլխացավեր, դեմքի շրջանում ծանրության զգացում, իսկ ՍՄՕ-ի ժամանակ` ականջացավ, ականջից թարախային արտադրություն: Հիվանդները դեղորայքն ընդունել են 500 մգ դեղաչափով, 1 հաբ, օրը 1 անգամ, 7-10 օր տևողությամբ:
Կատարվել է ՌՍ-ով հիվանդների քթի և հարակից խոռոչների արտադրության բակտերիոլոգիական քննություն` հակաբիոտիկոթերապիայից առաջ և հետո: Պարզվել է, որ հայտնաբերված հարուցիչների գրեթե 86%-ը զգայուն են եղել կլարիտրոմիցինի նկատմամբ:
ՌՍ-ով հիվանդների բուժման արդյունքները վերլուծելիս պարզվել է, որ հիվանդների 81.3%-ի մոտ գրանցվել է լիարժեք կլինիկական առողջացում, իսկ 18.7%-ի մոտ` զգալի լավացում: Բուժումից առաջ և հետո կատարվել է քթի և հարակից խոռոչների ռենտգեն հետազոտություն կամ գերձայնային սինուսոսկոպիա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարակից խոռոչներում առկա բորբոքային երևույթները վերացել են լիարժեք լավացումով:
ՍՄՕ-ով հիվանդների մոտ անցկացված հակաբիոտիկային բուժման արդյունքում հիվանդների 78,4%-ի մոտ դիտվել է կլինիկական առողջացում` 17,5%-ի մոտ` զգալի լավացում և միայն 3,1%-ի բուժման արդյունքները եղել են ոչ բավարար:
ՍՏՖ-ով հիվանդների բուժման արդյունքները ցույց են տվել, որ հիվանդների 93,5%-ի մոտ գրանցվել է կլինիկական առողջացում, իսկ 6,5%-ի մոտ` լավացում:
Միջազգային կլինիկական փորձը նույնպես ցույց է տվել, որ կլարիտրոմիցինը կարևոր տեղ է զբաղեցնում վերին շնչուղիների սուր և քրոնիկական հիվանդությունների բուժման գործում և նրա դրական ազդեցության մասին նոր տեղեկությունները մեծացնում են դրա կիրառման կարևորությունը:
Եզրակացություն
- Ապացուցվել է Ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցի բարձր արդյունավետությունը և անվտանգությունը վերին շնչուղիների սուր և քրոնիկական հիվանդություններով տառապող հիվանդների բուժման ժամանակ:
- Ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցով բուժման արդյունքում նոզոլոգիական բոլոր խմբերի հիվանդների մոտ նկատվել է կլինիկական ախտանիշների նշանակալի նվազում:
- Կատարված կլինիկամանրէաբանական հետազոտությունների հիման վրա հաստատվել է ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցի միկրոկենսաբանական ակտիվության բարձր մակարդակ և ապահովվել է միկրոօրգանիզմի 88-91%-ով ոչնչացումը:
- Ֆրոմիլիդ ՈւՆՈ դեղամիջոցը հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից և դեղամիջոցի օրական միանվագ օգտագործումը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունները:
Գրականություն
- Захарова Г.П., Янов Ю.К., Шабалин В.В. Мукоцилиарная система верхних дыхательных путей. СПб.: издательство “Диалог”, 2010, 358 с.
- Рациональная фармакотерапия заболеваний уха, горла, носа: руководство для практикующих врачей. Под общей редакцией А.С. Лопатина, М.: Литера, 2011.
- Пальчун В.Т., Гуров А.В., Мужичкова А.В. Эпидемиологические аспекты синуситов и основные подходы к лечению. Вестник оториноларингологии.- 2010.- N5.- 201-203 стр.
- Рачина С.А., Страчунский Л.С., Козлов Р.С. Кларитромицин: есть ли потенциал для клинического использования в ХХI веке? Клиническая микробиология и антимикробная химиотерапия.-2005- Т.7, N4.-С. 369-393.
- Лопатин А.С. Хронический риносинусит. Патогенез, диагностика и принципы лечения клинические рекомендации.- М: 2010.
- Петрова Л.Г. Особенности лечения хронического синусита Оториноларингология в Белорусии.- 2011.- N1 (02).-с. 53-58.
- Тимчук Л.Э., Кочеровец В.И., Корнеенков А.А., Мироненко А.Н. Эфективность и безопасность препарата Фромилида Уно у больных с гнойно-восполительными заболеваниями ЛОР-органов, Российская оториноларингология, 2011, N3, С. 160-167.
21.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ