Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:
Ա. Տոնապետյան
Ներհիվանդանոցային վարակը (ՆՀՎ) բուժման ընթացքում հիվանդի ձեռք բերած վարակն է, որը նրա մոտ բացակայել է հիվանդանոց ընդունվելու պահին կամ դրանից առաջ: ՆՀՎ-ն կարող է դրսևորվել նաև հիվանդի դուրս գրվելուց հետո: Մասնագիտական պարտականությունները կատարելիս բուժաշխատողների ձեռք բերած վարակները ևս դասվում են ՆՀՎ-ների շարքին:
Վարակային հսկողությունը (ՎՀ) համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների վրա հիմնված միջոցառումների համակարգն է` ուղղված բուժկանխարգելիչ հիմնարկներում վարակական հիվանդությունների բարդությունների առաջացման և տարածման կանխարգելմանը:
Ըստ ամերիկացի հետազոտողների` ՆՀՎ-ների պատճառով ԱՄՆ-ում ամեն տարի մահանում է ավելի քան 80 հազար մարդ: Ռուսաստանի Դաշնությունում ՆՀՎ-ներ են հայտնաբերվում ստացիոնար բուժում ստացած հիվանդների 6-8%-ի մոտ: Ընդհանուր առմամբ, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների, աշխարհում 14 մլն մարդ տառապում է ՆՀՎ-ով:
Առողջապահության կազմակերպման, բնակչությանը տրամադրվող բուժօգնության որակի լավագույն ցուցանիշը ՆՀՎ-ների ցածր մակարդակն է:
Բուժօգնության որակի բարելավման նպատակով չհիմնավորված ծախսերը կրճատվում են, ֆինանսական միջոցները` խնայվում: ՆՀՎ-ներն առաջացնում են զգալի հավելյալ ծախսեր` կապված լրացուցիչ լաբորատոր-գործիքային հետազոտությունների անցկացման, դեղամիջոցների ձեռք բերման անհրաժեշտության և բուժման տևողության երկարացման հետ:
ՆՀՎ-ների կանխարգելման ֆինանսական արդյունավետության մասին են վկայում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնում (ԲԿ) իրականացված ՎՀ ծրագրի ֆինանսական արդյունավետության ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց ՆՀՎ-ների կանխարգելմամբ հնարավոր է եղել ծախսերը կրճատել 0,7-5,0 անգամ: Հարկ է նշել նաև, որ նույն ծրագրի իրականացման ընթացքում չարդարացված պլանային կանխարգելիչ միջոցառումներից հրաժարվելու շնորհիվ հնարավոր է եղել «Էրեբունի» ԲԿ-ի ծախսերը կրճատել 8,1-9,3 անգամ: Այսպիսով, կատարված ուսումնասիրությունը հաստատում է, որ ՆՀՎ-ների կանխարգելումը ֆինանսական միջոցների խնայողության արդյունավետ ուղիներից է:
Համաշխարհային փորձը վկայում է վարակական հիվանդությունների ազգային ծրագրերի արդյունավետության մասին, ուստի անհրաժեշտ է, որ ՆՀՎ-ների կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվեն համակարգված ձևով` մեկ կառույցի կողմից: Հարկավոր է ստեղծել այնպիսի կառույց, որը կկարողանա արդի բժշկագիտության պահանջներին համապատասխան իրականացնել ՆՀՎ-ների կանխարգելումը, կհամակարգի բուժհիմնարկներում առկա խնդիրները, կկազմակերպի և կիրականացնի ՆՀՎ-ների կանխարգելմանն ուղղված գործնական և գիտական ուսումնասիրություններ: Այդ կառույցը պետք է`
- մշակի և ներկայացնի ՎՀ ազգային ծրագիր,
- ՆՀՎ-ների ճշգրիտ ախտորոշման չափանիշներ,
- ներդնի ՆՀՎ-ների գրանցման, հաշվառման, հաշվետվության և վերլուծության միասնական ձևեր, կատարի հավաքագրված տվյալների վերլուծություն,
- մշակի հակաբիոտիկների կիրառման նկատմամբ հսկողության քաղաքականություն,
- իրականացնի ախտահանիչ նյութերի կիրառման նկատմամբ հսկողության քաղաքականություն,
- մշակի ՆՀՎ-ների կանխարգելման վերաբերյալ նորմատիվային փաստաթղթեր, մեթոդական ցուցումներ և հրամանների նախագծեր,
- իրականացնի ՆՀՎ-ների լաբորատոր եղանակով հաստատման հետազոտություններ,
- մշակի ՆՀՎ-ների ախտորոշման ու կանխարգելման վերաբերյալ ուսումնական ծրագիր համաճարակաբանների և այլ մասնագետների համար,
- իրականացնի բուժհիմնարկներում վարակի նկատմամբ հսկողության գնահատում,
- ապահովի բուժհիմնարկների միջև համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը,
- տրամադրի մեթոդական և գործնական օգնություն բուժհիմնարկներին իրավիճակային խնդիրների հաղթահարման նպատակով:
Նշված գործառույթներն իրականացնող կառույցի ստեղծումը հնարավորություն կտա ապահովել առողջապահական համակարգի վարակային անվտանգությունը, գիտականորեն կազմակերպել ՆՀՎ-ների կանխարգելման գործը և միաժամանակ տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ:
ՀՀ Կառավարության 2011թ. հունիսի 10-ի N 1353-Ն որոշմամբ ստեղծված «ՆՀՎ կանխարգելման գիտագործնական կենտրոնի» առաջնահերթ խնդիրն էր ՀՀ-ում ՆՀՎ-ների վերահսկման և կանխարգելման 2012-2016թթ. ազգային ծրագրի մշակումը:
ՆՀՎ-ների կանխարգելման գիտագործնական կենտրոնը կազմված է ուսումնական,գիտամեթոդական, վարակային հսկողության, հակաբիոտիկների և ախտահանիչների հսկողության, մասնագիտական վնասակար գործոնների կանխարգելման բաժիններից:
Կենտրոնի նպատակն է բժշկագիտության կլինիկական ուղղությունների հետ միասին ծառայել բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության որակի բարելավմանը: Մենք կօգնենք ձեզ հաղթահարելու բուժօգնության ընթացքում առաջացող բազմաթիվ անցանկալի երևույթներ, այդ թվում` լուծելու վարակների դեպքում ծագած բարդությունների հետ կապված իրավիճակային խնդիրները:
22.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ