Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի մասնաշենքերից մեկը 2012-ի մայիսին վերաբացվել է «Սոցներդրումների հիմնադրամի» ֆինանսավորմամբ հիմնանորոգվելուց և ՀՀ ԱՆ կողմից տրամադրված նորագույն սարքավորումներով հագեցվելուց հետո:


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ նորոգվելու է հիվանդանոցի երկրորդ մասնաշենքը նույնպես, որի աշխատանքները կավարտվեն 2013թ. մայիսին:

 

Վանաձորում մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ Դ. Դումանյանն ասաց.«Կառավարման, ֆինանսավորման և կառուցվածքային շատ հարցեր արդեն սկսել ենք բարեփոխել: Պաշտոնավարման հենց սկզբից նշել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն առաջնահերթ խնդիրներից է: Իսկ միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով` խնդիրը չենք կարող լուծել: Պետք է կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որպեսզի հիվանդները բուժման նպատակով չհասնեն Երևան: 2013թ. նախատեսված բյուջեով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` հօգուտ մարզերի: Եթե նախկինում ֆինանսավորման 70%-ը կենտրոնացված էր մայրաքաղաքում, ապա 2013-ից նախատեսվում է համամասնությունը փոխել 60-40%-ի»

 

Լոռու մարզի բուժաշխատողների կողմից գոհունակությամբ ընդունվեցին նախարարի ներկայացրած մի շարք նորություններ ևս: Եկող տարվանից մարզային կտրվածքով կտեղայնացվեն ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը: Զուգահեռաբար ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում: Պակաս կարևոր չէ, որ 2013-ին պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրում բացի բժշկական ծառայության որակի ապահովումից կամրագրվեն նաև տվյալ հիվանդանոցի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերը: 

 

Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց: Շուտով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին կտրվեն անվճար:

 

Դ. Դումանյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը մարզերի բուժհիմնարկներին կօգնի գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու, աշխատանքային լավ պայմաններ և հնարավորինս բարձր վարձատրություն ապահովելու գործում, ինչպես նաև մշակելու այնպիսի մեխանիզմներ, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն և ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման ու բարձր գներով դեղեր ձեռք բերելու վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը:

 

ՙՓորձենք հասկանալ, թե որտեղ է մեր բացթողումը: Ինչպես անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք:

 

Ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից այն ներդնել: Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել՚,-ասաց նախարարը: 

 

Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ 2013-ին Վանաձորում կսկսվի 190 մահճակալով, ամենաարդիական սարքավորումներով հագեցած նոր կենտրոնի շինարարությունը: Բարձրակարգ բուժօգնություն ապահովելու, նորագույն սարքավորումներով աշխատելու համար մարզի մասնագետները հընթացս կվերապատրաստվեն:

 

Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, որը կառուցվել է 1988թ., երկրաշարժից հետո, և մինչև օրս չի վերանորոգվել: Տեղում քննարկվեցին առաջիկա վերանորոգման հարցերը, որի համար մարզպետարանը խոստացել է հատկացնել 50 մլն դրամ:

 

Հեղինակ. ՀՀ ԱՆ մամուլի ծառայություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ