Առողջապահություն 3.2012
Պղպեղ բուլղարական, պղպեղ քաղցր Capsicum annuum var annuum L., перец оващной, перец сладкий
Պղպեղ բուլղարականը մորմազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս է և համարվում է գյուղատնտեսության կարևոր մշակաբույսերից մեկը: Իր հայրենիքում` Ամերիկայում, մոլախոտի պես հանդիպում է ամենուրեք: Այն աճում է թփերի տեսքով և հատուկ խնամք չի պահանջում: Իսկ թե որտեղից է ծագում «Պղպեղ բուլղարական» անվանումը, մինչ այսօր պարզված չէ:
Թարմ և պահածոյացված պղպեղը լայնորեն օգտագործվում է կերակուրների, աղցանների մեջ, որի խոշոր, հաստ, կարճ, քառանիստ պտուղները հասունացման շրջանում ձեռք են բերում վառ կարմիր կամ դեղին գույն: Այն իր բաղադրությամբ համարվում է բարձրարժեք բանջարեղեն: Թեև մեծ քանակությամբ շաքարներ չի պարունակում, այն նաև քաղցր պղպեղ է կոչվում և ունի ցածր կալորայնություն` բջջանքի մեծ քանակության պարունակության շնորհիվ:
Անկախ տեսակից, գույնից և ձևից, այս բանջարեղենը համարվում է չափազանց օգտակար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Ի դեպ, կարմիր պղպեղի մեջ C վիտամինը ավելի շատ է (500 մգ/%), քան կանաչ, դեղին տեսակներում և որոշ ցիտրուսներում (կիտրոն, նարինջ): Օրվա ընթացքում ուտելով 40 գրամ քաղցր պղպեղ, կարելի է բավարարել այդ վիտամինի օրվա պահանջը:
Քաղցր տեսակի պտուղները պարունակում են նաև 14 մգ/% կարոտին (պրովիտամին A), P, B1, B2 վիտամին, կապսաիցին ալկալոիդ (0,03%), շաքարներ (8,4%), բջջանք, սպիտակուցներ (1,5%), եթերային յուղ (1,5%), ճարպային յուղ (սերմերում`10%), նաև այլ օգտակար միկրոտարրեր` կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ: Կարմիր պղպեղի մեջ գերակշռում է լիկոպինը, որը նպաստում է քաղցկեղածին որոշ հիվանդությունների (ենթաստամոքսային գեղձի, հաստ աղիքի, արգանդի վզիկի) առաջացման հավանականության նվազմանը: Կարմիր պղպեղը շատ հաճախ խորհուրդ է տրվում ներառել երեխաների և ծխողների սննդակարգի մեջ, քանի որ վերջիններիս օրգանիզմի դիմադրողականության անկումը մասամբ պայմանավորված է լիկոպինի անբավարարությամբ: Ի դեպ, լիկոպինը դրականորեն է ազդում նաև մաշկի կառուցվածքի վրա և խթանում է մազերի աճը: Ուտելով օրական մեկ պղպեղ, կարելի է խթանել մազերի և եղունգների աճը և բարելավել տեսողությունը:
Ի տարբերություն կարմիր պղպեղի, կանաչի մեջ գերակշռում են ֆիտոստերինները, որոնք կանոնավորում են ճարպային փոխանակությունը և արյան մեջ նվազեցնում խոլեստերինի քանակը:
Դեղին պղպեղը բարելավում է սրտամկանի աշխատանքը, քանի որ պարունակում է մեծ քանակի K վիտամին, որը 1,5 անգամ ավելի է, քան կանաչ և կարմիր պղպեղում: Ֆոսֆորի պարունակության շնորհիվ դեղին տեսակը խորհուրդ է տրվում օստեոպարոզների, ոսկրային, ինչպես նաև նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների ժամանակ:
Հիշեցում. չափազանց կարևոր է սննդակարգում թարմ, քաղցր պղպեղի նշված 3 տեսակների համակցումը. ջերմամշակման դեպքում կորչում է դրանց օգտակար նյութերի 70%-ը:
Թարմ քաղցր պղպեղը խորհուրդ է տրվում ուտել ամեն օր` առանձին կամ աղցանների մեջ: Այն օգտակար է տարեցների և մտավոր աշխատանքով զբաղվողների համար, քանի որ լավացնում է հիշողությունը, վերացնում մկանային և նյարդային համակարգի լարվածությունն ու անքնությունը: Անկախ գույնից, թարմ պղպեղում պարունակվող P վիտամինն ամրացնում է անոթները, կանխում թրոմբոզների և աթերոսկլերոզի առաջացումը: Օգտակար է խմել օրական 40-50 գ պղպեղի հյութ:
Քաղցրահամ պղպեղը օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում: Մաշկի գեղեցկությունն ու թարմությունը պահպանելու նպատակով բուլղարական պղպեղի և գազարի (1:1 հարաբերությամբ) հյութից պատրաստված դիմակը մաշկին տալիս է հաճելի երանգ և սնուցում անհրաժեշտ վիտամիններով: Կարելի է նաև պատրաստել տոնուսավորող դիմակ: Ճարպոտ մաշկի համար` 2 պղպեղը շատ մանր կտրատել, ավելացնել 2 պտղունց աղ և թողնել 10 րոպե: Երկու ճաշի գդալ վաղենակի ծաղիկները 15 րոպե թրմել 1 բաժակ եռացող ջրում: Ստացված թուրմից ծաղիկները հեռացնել և կտրատած պղպեղի հետ լավ տրորել: Ստացված զանգվածը քսել դեմքին և թողնել 15 րոպե: Դիմակը մաքրել տաք ջրով, ապա քսել խոնավացնող քսուք:
Հիշեք, որ քաղցր պղպեղը
- հակացուցված է սրտի իշեմիկ հիվանդության, հիպերտոնիայի, լյարդի և երիկամների ծանր ախտահարումների դեպքում (քաղցր պղպեղի մեջ պարունակվող եթերայուղերը կարող են սրացնել այս հիվանդությունները), թարմ վիճակում` ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողների մոտ կարող է նպաստել խոցի, գաստրիտի առաջացմանը: Նման դեպքում խորհուրդ է տրվում այն նախապես ենթարկել ջերմային մշակման,
- ջեռոցում եփված պղպեղից անջատվում են օրգանական թթուներ, որոնք կարող են կարիեսի առաջացման պատճառ դառնալ, ուստի ուտելուց հետո պետք է բերանի խոռոչը ողողել:
03.10.2012 Կարդացեք նաև
Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...
31.10.2012
Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...
30.10.2012
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...
29.10.2012 Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...
29.10.2012
Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...
26.10.2012 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...
25.10.2012 «Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...
24.10.2012 Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...
23.10.2012
«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...
22.10.2012 Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...
19.10.2012
Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...
18.10.2012
Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...
17.10.2012 Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...
16.10.2012 Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...
15.10.2012 Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...
12.10.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ