Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Տհաճ «անակնկալ» Վաղաժամ սերմնաժայթքում. անհանգստացնում է տղամարդկանց, զայրացնում՝ կանանց

Տղամարդկանց սեռական խանգարումների մեջ վաղաժամ սերմնաժայթքումը (ejaculatio praecox) գերակշիռ տեղ է զբաղեցնում: Ըստ սեքսոլոգիական ուսումնասիրությունների` այս խնդրին պարբերաբար կամ մշտապես բախվում է տղամարդկանց մոտավորապես 30 տոկոսը:

 

Գրեթե բոլոր տղամարդիկ իրենց առաջին սեռական հարաբերությունն ավարտում են վաղ սերմնաժայթքմամբ: Պատանեկության շրջանում նմանատիպ սեռական դրսևորումը համարվում է նորմալ, թեև սուբյեկտիվ գնահատականը, որ հաճախ տրվում է նմանատիպ դեպքերում, երբեմն կարող է ծայրաստիճան բացասական լինել և անհանգստության առիթ դառնալ: Պատանին պարզապես չի կարողանում կառավարել սերմնաժայթքումը, հատկություն, որը զարգանում է սեքսուալ փորձառության աճի հետ և որոշակի ժամանակ է պահանջում: Ինչևիցե, շատ տղամարդկանց համար սերմնաժայթքման կառավարումն այդպես էլ մնում է անհասանելի հմտություն, և վաղաժամ սերմնաժայթքումը նրանց սեռականության դրսևորման սովորական ստերեոտիպն է դառնում: 

 

Կանանց կարծիքով` այդ երևույթը հիվանդագին խնդիր է, որը զուգընկերների միջև երկխոսության բացակայության պայմաններում կործանում է հարաբերությունները: Տղամարդիկ, ովքեր բախվում են այս խնդրին, չեն ցանկանում այդ մասին խոսել` մտավախություն ունենալով դրանով խորացնել իրավիճակը: Կանայք նույնպես հաճախ նախընտրում են լռել` զուգընկերոջը կամ ամուսնուն նվաստացումից պաշտպանելու ցանկությունից մղված: Նրանց խանգարում է ամոթխածությունը կամ նրբանկատությունը` անկողնային հարցերը զուգընկերոջ հետ քննարկելու համար: 

 

Վաղաժամ սերմնաժայթքման տարատեսակներից է վաղաժամ նախադռնային սերմնաժայթքումը (ejacuculatio ante portas), որը տեղի է ունենում ներհրման պահին կամ մինչև առնանդամի ներհրումը հեշտոցամուտք: Նման վիճակի բացասական կողմերից մեկը սեռական բավարարման անլիարժեքությունն է, կամ բացակայությունը, ինչը կարող է ժամանակի ընթացքում հանգեցնել միջանձնային փոխհարաբերությունների խանգարման: Կարող է տուժել նաև հղիանալու գործընթացը, քանի որ սերմնաբջիջը ձվաբջջին պարզապես կարող է չհասնել: 

 

Վաղաժամ սերմնաժայթքման հաճախ հանդիպող պաճառներից մեկը անկանոն սեռական կենսակերպն է, որն առավել բնորոշ է երիտասարդներին` մշտական զուգընկերուհի չունենալու կամ ամուսնացած չլինելու պատճառով: Որքան անկանոն է տղամարդու սեռական կենսակերպը, այնքան արտահայտված կլինի սեռական ակտը վաղաժամ ավարտելու նրա հակումը: Եթե անձը կանոնավոր սեռական կյանքով չի ապրում, ապա վաղաժամ սերմնաժայթքումը հիվանդություն չի համարվում: 

 

Կարևոր է հաշվի առնել նաև անձի հոգեբանական տիպը: Էմոցիոնալ, անկայուն բնավորություն ունեցող տղամարդիկ ավելի շատ են հակված վաղաժամ սերմնաժայթքման: Սեռական ակտը հաջողությամբ ավարտելու և էրեկցիան (պոտենցիան) պահպանելու ցանկությունը կարող է հանգեցնել անհաջողության մատնվելու վախին, երբ տղամարդը մտածում է միայն մեկ բանի մասին.Արդյո՞ք ես կլինեմ բարձրության վրա: 

 

Սովորաբար առօրյայում արագաշարժ, շտապող տղամարդիկ անկողնում նույնպես նմանատիպ սեռական վարքագիծ են դրսևորում:

 

Եթե սեռական առաջին փորձը տղամարդու համար անհաջող է եղել, նրա մոտ կարող է զարգանալ ռեֆլեկտոր արգելակում: Սեռական սխալ դաստիարակությունը կամ ծաղրի առարկա դառնալը կարող են նորից ու նորից անհաջողության ու վախի զգացում առաջացնել` դառնալով վաղաժամ սերմնաժայթքման պատճառ:

 

Նախադռնային սերմնաժայթքման պատճառ կարող է դառնալ կնոջ չափազանց սեքսուալ և գրգռող վարքագիծն անկողնում, ինչպես նաև երկարատև փաղաքշանքներն ու շոյանքները: Այդ իսկ պատճառով ցանկալի չէ, որ սիրախաղը տևական լինի: 

 

Վաղաժամ սերմնաժայթքման օրգանական պատճառներից է, մասնավորապես, միզասեռական համակարգի` շագանակագեղձի, միզուղիների բորբոքային պրոցեսները, սեռավարակները: 

 

Վաղաժամ սերմնաժայթքման հիմքում կարող է որևէ հոգեբանական խնդիր չլինել: Այս դեպքերում կարելի է խոսել զուտ սեռական մարզվածության բացակայության մասին. այն կապված է ավելի խորը ներանձնային և միջանձնային խնդիրների հետ:

 

Կա ևս մի այլ ենթադրություն, ըստ որի իբրև թե վաղաժամ սերմնաժայթքումը ծառայում է որպես գործիք` կանանց նկատմամբ թշնամանք տածող տղամարդկանց համար: Այս միջոցով նրանք կարծես վրեժ են լուծում` կնոջը զրկելով հաճույքից: 

 

Հոգեվերլուծության տեսանկյունից վաղաժամ սերմնաժայթքումը ամորձատման բարդույթի դրսևորում է: Այս դեպքում հեշտոցը դիտարկվում է իբրև սպառնացող և սարսափ ներշնչող օրգան, իսկ վաղ սերմնաժայթքումը այն միջոցը, որի շնորհիվ կարելի է հնարավորինս շուտ դադարեցնել սեռական ակտը: Կլինիկական փորձը վկայում է, որ այս երևույթի հետ բախվող տղամարդկանց հոգեբանական խնդիրները միանման չեն: Կարելի է հանդիպել կանանց նկատմամբ ինչպես ջերմ և սիրագորով, այնպես էլ` թշնամական վերաբերմունքով տղամարդկանց. զուգընկերուհիները նույնպես տարբեր կարող են լինել: Այս պատճառով յուրաքանչյուր դեպքում հարկավոր է անցկացնել հոգեբանական և միջանձնային հարաբերությունների վերլուծություն` ցուցաբերելով անհատական մոտեցում:

 

Հաճախ վաղաժամ սերմնաժայթքումը զուգընկերուհու/կնոջ մոտ դժգոհություն է առաջացնում և միջանձնային խնդիրների պատճառ դառնում: Նման իրավիճակում տղամարդն ապրում է ամոթի, նսեմացման զգացում: Նրա զուգընկերուհին սկզբում կարող է շփոթմունքի մեջ հայտնվել` իրեն մեղավոր համարելով իրավիճակի կապակցությամբ, սակայն ավելի հաճախ կանայք, հատկապես սեռական հարցերում տեղեկացվածները, հուսախաբության զգացում են ունենում, դառնում անհամբեր և զայրացկոտ: Դա ավելի է ուժեղացնում տղամարդու տագնապը և խորացնում սեռական խանգարումը: Վաղաժամ սերմնաժայթքում ունեցող գրեթե բոլոր տղամարդիկ տագնապի զգացում ունեն, որն այս խանգարման առանցքային նախապայմանն է: Կայանալիք սեռական հարաբերությունը թե´ տղամարդու, թե´ կնոջ մոտ վատ նախազգացում է առաջ բերում, իսկ սեռական ակտիվությունն ավարտվում է անբավարարվածության զգացումով: Որպես հետևանք` կարող է առաջանալ սեռական ցանկության նվազում, որոշ դեպքերում խանգարվում է էրեկցիան, իսկ երբեմն էլ սեռական հարաբերությունից խուսափելու միտում է զարգանում:

 

Երկարատև սեռական ձեռնպահությունը նույնպես կարող է վաղաժամ սերմնաժայթքում առաջացնել: 

 

Բուժումը իրականացվում է դեղորայքային բուժման և հոգեթերապիայի համակցմամբ: 

 

Սեռական ակտի տևողությունը կարելի է երկարացնել` օգտագործելով հատուկ քսուքով պահպանակներ: Արդյունավետ է նաև սերմնաժայթքման կառավարման «ստոպ-ստարտ»մեթոդը: Այն բավական պարզ մեխանիկական եղանակ է. տղամարդը, զգալով սերմնաժայթքման մոտեցումը, զուգընկերուհուն հասկացնում է այդ մասին: Զուգընկերուհին պետք է ամուր սեղմի առնանդամի հիմքը: Մեխանիկական սեղմումը խոչընդոտում է սերմնաժայթքմանը: Այս վարժությանը հաջորդում է մյուս «ստոպ-ստարտ»-ը, երբ տղամարդը փոխում է շարժումների ռիթմը և կարող է նույնիսկ դրանք ընդհանրապես դադարեցնել` կախված գրգռվածության աստիճանից: 

 

Շատ կարևոր է միջանձնային ներդաշնակ մթնոլորտի առկայությունը, քանի որ կնոջ հոգատար և համբերատար վերաբերմունքը նպաստում է վաղաժամ սերմնաժայթքում ունեցող ամուսնու արագ և արդյունավետ բուժմանը: 

 

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ,սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ