Առողջապահություն 3.2012
Թքագեղձեր
Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը, որը սկսվում է մարսողությունից: Կենդանու, մարդու մարսողությունը սկսվում է բերանի խոռոչից, որը մի ուրույն «լաբորատորիա» է, այստեղ հայտնված առարկան, սննդանյութը զննելու, ճանաչելու, նրա պիտանելիությունը ստուգելու համար: Բերանի խոռոչի օրգաններում գտնվող զգայարաններով կենտրոնական նյարդային համակարգ հասնող ազդակների միջոցով որոշվում է սննդային զանգվածի համը, ձևը, կոնսիստենցիան (փափուկ, կոշտ, կարծր, հեղուկ), ջերմությունը, հաճելի կամ տհաճ լինելը և սննդային պիտանելիությունը:
Այստեղ կարևոր դեր է խաղում նաև սննդանյութի հոտը, արտաքին տեսքը, որոնց մասին հոտառական և տեսողական օրգաններից գլխուղեղ հասնող զգայություններին համապատասխան կանխավ որոշվում է սննդանյութը ընդունե՞լ, համտեսե±լ, թե հրաժարվել դրանից: Կենտրոնական նյարդային համակարգից եկող պատասխանը թքագեղձերի գործունեությունը դրդող` ախորժակաբեր կամ արգելակող դեր է խաղում:
Այս զննմանը հաջորդում է օգտակար ճանաչված սննդի մեխանիկական և քիմիական մշակումը` ծամելով մանրացնելը, թքի միջոցով փափկեցնելը, սննդի մեջ ածխաջրերի մասնակի քայքայվելն ու դրա տարրալուծված բաղադրիչները բերանի լորձաթաղանթի միջոցով ներծծվելը, ինչպես նաև մշակված սննդային զանգվածը կլլելը: Այդ ամենը կատարվում է 15-20 վայրկյանի ընթացքում:
Ընթերցողը հավանաբար նկատել է, որ, օրինակ, հացը երկար ծամելիս բերանում քաղցրության զգացում է առաջանում: Դա ավելի նկատելի է սև հացը ծամելիս: Ահա այստեղից էլ սկսվում է մարսողությունը, որում չափազանց կարևոր դեր են խաղում թքագեղձերը:
Բերանի խոռոչի օրգանների (շուրթեր, այտեր, քիմք, լեզու) լորձաթաղանթները հարուստ են մանր թքագեղձերով, որոնց ծորանները բացվում են հենց իրենց տեղում (նկ. 1): Դրանցից առավել ակտիվ են ստորին շրթունքի ծալքում տեղակայվածները: Բացի դրանցից, բերանի խոռոչի մեջ են բացվում երեք զույգ (ձախ և աջ) խոշոր` հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային թքագեղձերի ծորանները:
Թուքը թույլ հիմնային լուծույթ է, որը պարունակում է օսլա, ածխաջրատներ տարրալուծող` պարզ շաքարների վերածող ֆերմենտներ (ամիլազա և մալտազա): Սրանց շնորհիվ է, որ հացը ծամելիս դրա մեջ եղած օսլան քայքայվում է և անջատված շաքարներից քաղցր համ ենք զգում:
Թքի մեջ կա լորձանյութ` մուցին, որի սոսնձող հատկության շնորհիվ թուքը դառնում է մածուցիկ: Դա նպաստում է մշակվող սննդազանգվածի` թքով պարուրված գնդերը սահուն, հեշտ կուլ տալուն: Թուքը նաև սպիտակուց և անօրգանական նյութեր է պարունակում: Սննդանյութերի նախնական մշակումն ապահովող ֆերմենտները, սննդի հետ ընկնելով ստամոքս, ստամոքսահյութի թթվայնության պայմաններում կորցնում են իրենց ազդեցությունը:
Հարականջային թքագեղձերն ամենամեծն են: Դրանք գտնվում են աջ և ձախ ականջախեցիներից մի փոքր ցած` լցնում են մաշկի տակ հետծնոտային փոսերը, իսկ 5-6 սմ երկարություն ունեցող ծորաններն, անցնելով աջ և ձախ ծամիչ մկանի արտաքին երեսի վրայով, ծակում անցնում են ճարպային հյուսվածքի ու այտի մկանի (փող փչողի մկան) միջով և բացվում բերանում` վերին ծնոտի երկրորդ ծամիչ ատամի (աղորիք) դիմացի լորձաթաղանթի վրա (նկ. 2):
Ենթածնոտային գեղձերը գտնվում են ստորին ծնոտի ստորին եզրից մի փոքր ցած: Դրանց ծորանները, անցնելով բերանի խոռոչի հատակը կազմող ծնոտակորճային մկանի վրայով, բացվում են լեզվի տակ գտնվող թքային պտկիկի վրա:
Երրորդ զույգ խոշոր թքագեղձերը լեզվի տակ բերանի խոռոչի հատակի ծնոտակորճային մկանի վրա տեղակայված ենթալեզվային գեղձերն են, որոնց ծորանները բացվում են ենթածնոտային գեղձի ծորանի հետ համատեղ, իսկ առանձին հատվածների ծորանները հենց լեզվի հատակի լորձաթաղանթի վրա:
Նկար 1. Բերանի լորձաթաղանթներում առկա բազմաթիվ մանր թքագեղձերի կառուցվածքը
- Շճային բջիջներ
- Լորձային բջիջներ
- Թքածորան
- Մկանաէպիթելային բջիջներ
- Շճային բջիջներ
Նկար 2. Խոշոր թքագեղձերի տեղակայումը
- Լեզու
- Ատամներ
- Ենթալեզվային թքագեղձերի ծորաններ
- Ենթալեզվային թքագեղձ
- Բերանի հատակը կազմող ծնոտակորճային մկան
- Հարականջային թքագեղձ
- Հարականջային թքագեղձի ծորան
- Ծամող մկան
- Ստորին ծնոտ (կտրվածք)
- Ենթածնոտային թքագեղձի ծորան
- Ենթածնոտային թքագեղձ
Թքագեղձերում թքի արտադրությունը կատարվում է ռեֆլեկտոր ճանապարհով:
Անշուշտ, ընթերցողին կհետաքրքրի, թե ինչ է ռեֆլեքսը, որն ընկած է օրգանիզմում կատարվող մի շարք գործընթացների հիմքում:
Նախորդ հրապարակումներում` մկանային համակարգի հատկությունների բնութագրման առիթով խոսել ենք մկանների կամային և ակամա` ռեֆլեքտոր` ակնթարթային շարժումների մասին:
Այս հոդվածում առիթ է ընձեռվել ավելի հանգամանորեն անդրադառնալ ռեֆլեքսի բնութագրմանը:
Ռեֆլեքսն արտաքին կամ ներքին ազդակների նկատմամբ նյարդային համակարգի միջոցով ինչպես տարբեր օրգաններում, այնպես էլ գեղձերում ինքնաբերաբար տեղի ունեցող պատասխան գործողությունն է, որը թքագեղձում արտահայտվում է թուք արտադրելով: Դա զգացող նյարդերի միջոցով դեպի երկարավուն ուղեղ (այստեղ գտնվում է թքարտադրության կենտրոնը) ուղարկվող գրգռին տրվող ակնթարթային հրահանգ-պատասխանն է, որի շնորհիվ թքագեղձում ակամա սկսվում կամ ակտիվանում է թքարտադրությունը:
Թքարտադրությունը դրդող պատճառներ են. օրինակ, մի քանի ամսական երեխայի բերանը տարած ռետինե, գուտապերճե խաղալիքը կամ ծծակը, մեծերի համար` բերանում որևէ սննդի կտորը, դրա համը, հոտը, որոնք անմիջականորեն գրգռում են լեզվի համազգաց, քիթըմպանի, հոտառություն զգացող նյարդային ընկալիչներին: Վերջիններիս ստացած գրգիռներն անմիջապես ուղարկվում են երկարավուն ուղեղ և այնտեղից եկող ակնթարթային պատասխանի համաձայն թքագեղձում սկսվում է ակամա թքարտադրությունը: Սա ինքնաբերաբար, ակամա կատարվող ոչ պայմանական ռեֆլեքսն է: Բացի ոչ պայմանական ռեֆլեքսից, կյանքի ընթացքում ձեռք բերված փորձի հիման վրա մշակվում են նաև պայմանական ռեֆլեքսներ, որոնց նախնական ձևավորմանը մասնակցում է գլխուղեղի կեղևը: Թքարտադրության պարագայում պայմանական ռեֆլեքսը կարող է գործել առանց բերանի խոռոչի զգայարանները անմիջականորեն սննդի կամ որևէ առարկայի միջոցով գրգռելու: Բավական է մտածել, լսել ձեզ ծանոթ սննդի մասին, տեսնել ախորժալի սնունդը, զգալ դրա հոտը, որ ուտելու ցանկություն առաջանա, արդեն մշակված պայմանական ռեֆլեքսը կգործի` կսկսվի թքարտադրությունը:
Փորձեք հիշել, պատկերացնել ձեզ համար հաճելի, սիրված որևէ միրգը (հասած դեղձ, թթու սալոր) կծելու պահը և ձեզանից անկախ թքագեղձերը կսկսեն թուք արտադրել: Կամ մեկը համեղ ուտելիք է ուտում, իսկ նրան նայող քաղցած մարդու բերանում առատ հյութ է արտադրվում: Մեկը թթու սալոր է ուտում, թթվությունից դեմքը ծամածռելով, տեսնողն ակամա թուքն է կուլ տալիս: Սրանք պայմանական ռեֆլեքսը բնութագրող պարզ, ցայտուն օրինակներ են, որտեղ տեսողական, հոտառական զգայությունները մտովի պատկերացումները, հասնելով ուղեղի կեղևի համապատասխան կենտրոն, այստեղից դրդիչ ազդակներ են հաղորդում երկարավուն ուղեղի թքարտադրության կենտրոն և վերջինից գեղձերին գնացող հրահանգով սկսվում է ակտիվ թքարտադրություն: Սա է պայմանական ռեֆլեքսը: Ասենք, որ արդեն մշակված պայմանական ռեֆլեքսի գործընթացը կարող է տեղի ունենալ արդեն առանց գլխուղեղի կեղևի մասնակցության:

Կարդացեք նաև

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...


Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...


Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...


«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...


Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...


Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն