Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]: Չնայած այն փաստին, որ բուժման ընթացքում բարելավումներ են նկատվել, այնուամենայնիվ, հիվանդներից միայն 1/3-ի մոտ է արյան ճնշումը կարգավորվել [1, 2]:

 

Անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի (ԱՓՖ) ինհիբիտորները ներկայացվել են մի քանի տասնամյակ առաջ` հիպերտոնիայի և սրտային անբավարարության բուժման համար: Այսօր դրանք ճանաչված են ոչ միայն այն պատճառով, որ լայնորեն օգտագործվում են, այլև օգտակար են իրենց դյուրատարության շնորհիվ [2]: Թեև ԱՓՖ ինհիբիտորները հիպերտոնիայի բուժման ոսկե ստանդարտ են համարվում, այնուամենայնիվ, դրանց միջև, կան տարբերություններ [2]:

 

Պերինդոպրիլը, որպես հիպերտոնիայի բուժման միջոց, առաջին անգամ ներկայացվել է 1987թ., Ֆրանսիայում [2]:

 

Հետագա տարիներին, հիմք ընդունելով նոր տվյալներն ու կիլինիկական հետազոտությունները, ապացուցվել է, որ այն ցուցված է նաև սրտային անբավարարության և սրտի իշեմիկ հիվանդության դեպքում: Սրտանոթային հիվանդության բոլոր փուլերում, իր ցուցումների ընդարձակ սպեկտրի շնորհիվ, պերինդոպրիլը չափազանց տարածված է ամբողջ աշխարհում (նկ. 1) [2, 4, 6]: 

 

Նկար 1. Կլինիկական հետազոտությունները, որոնք ուսումնսիրում են պերինդոորիլի ազդեցությունը հիվանդության բարդացման հաճախականության և մահացության վրա, տալիս են դրանց օգտակարության ապացույցներ սրտանոթային հիվանդության կոնտինուումի վերաբերյալ

 

Հիվանդության բարդացած, ինչպես նաև մահացության դեպքերի լայնածավալ ուսումնասիրությունները (EUROPA և PROGRESS հետազոտություններ) ցույց են տվել, որ պերինդոպրիլով հակահիպերտենզիվ բուժման շնորհիվ անոթային հիվանդություններ ունեցողների մեծ մասի մոտ նվազել և կանխվել են սրտանոթային հիվանդությունները: Այսպիսով, վերը նշված, ինչպես նաև կիլինիկական այլ հետազոտությունների արդյունքներով ապացուցվել է, որ պերինդոպրիլով անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարմամբ նվազում է արյան ճնշումը և ապահովվում սրտանոթային պաշտպանիչ ազդեցությունը [2, 3, 5]: 

 

2005թ. ԿՌԿԱ ընկերությունը Կենտրոնական Եվրոպայի շուկաներում ներկայացրել է առաջին սերնդի պերինդոպրիլը, որը ներկայումս ամենահաճախ նշանակավող դեղերից է [7]: ԿՌԿԱ ընկերության արտադրած պերինդոպրիլի արդյունավետությունն ու անվտանգությունը ապացուցված է ոչ միայն միջազգային, այլև ընկերության սեփական կլինիկական հետազոտություններով [7, 8], իսկ թեթև և չափավոր զարկերակային հիպերտոնիայի բուժման դեպքում դեղի արդյունավետությունն ու անվտանգությունը գնահատող հետազոտությունը ներկայացվել և շուկա է հանվել Սլովենիայում` Prenessa® ֆիրմային անվանումով: 

 

Հետազոտության մեջ ընդգրկվել է 2664 հիվանդ, միջին տարիքը` 61,5±12,7: Համաձայն վիճակագրական տվյալների` արյան թե´ սիստոլիկ, և թե´ դիաստոլիկ ճնշման էական նվազումը գրանցվել է բուժումից 3 ամիս անց: Միջին հաշվարկներով արյան սիստոլիկ ճնշումը նվազել է 26 մմ սս (15,4%), դիաստոլիկը` 12 մմ սս (12,2%): Վիճակագրորեն, էական նվազում է նկատվել նաև ավելի տարեց հիվանդների մոտ (նկ. 2, 3) [7]:

  

Նկար 2. Արյան սիստոլիկ ճնշման (ԱՍՃ) գրաֆիկ

 

Նկար 3. Արյան դիաստոլիկ ճնշման (ԱԴՃ) գրաֆիկ

 

Պերինդոպրիլի կլինիկական արդյունավետությունը հիվանդների գրեթե 90%-ի մոտ գնահատվել է «գերազանց», «շատ լավ» կամ «լավ» ցուցանիշներով: Հետազոտությունների ընթացքում, անկախ հիվանդների տարիքից, միայն թույլ և անցողիկ կողմնակի ռեակցիաներ են գրանցվել: 

 

Պերինդոպրիլը ներառված է եղել նաև ԿՌԿԱ ընկերությունում կատարվող լայնածավալ ոչ ինտերվենցիոն կլինիկական հետազոտություններից մեկում: ATRACTIV հետազոտությունը նման է հայտնի ASCOT հետազոտությանը, որը հիպերտոնիայի վերաբերյալ երբևիցե իրականացված խոշորագույն եվրոպական հետազոտությունն է:

 

Չեխիայի Հանրապետությունում իրականացված ATRACTIV հետազոտության մեջ ընդգրկվել է ավելի քան 4400 հիվանդ: Գնահատվել է սրտանոթային ռիսկի նվազեցման համալիր և ժամանակակից մոտեցումների արդյունավետությունը առաջին բուժօգնության ընթացքում [8]: Արյան ճնշման զգալի նվազան հետևանքով (միջինը 152.5/90.5 մմ սս-ից մինչև 132,5/80,2 մմ սս) հիվանդների զարկերակային ճնշումը կարգավորվել է (նկ. 4): 

 

 Նկար 4. Արյան սիստոլիկ ճնշման (ԱՍՃ) և արյան դիաստոլիկ ճնշման (ԱԴՃ) գրաֆիկը` ըստ այցերի (ATRACTIV հետազոտություն)

 

Այսպիսով, կատարված հետազոտությունների արդյունքում ապացուցվել է ԿՌԿԱ ընկերության կողմից արտադրվող պերինդոպրիլ դեղամիջոցի արդյունավետությունն ու անվտանգությունը:

 

Արյան ճնշման անբավարար վերահսկումը ոչ ճիշտ բուժման պատճառ է դառնում, ուստի հիպերտոնիայի բուժման դեպքում Prenessa®-ի բարձր արդյունավետությունը, անվտանգությունը և դրա տարբեր դեղաչափերի ինտենսիվությունն ու ֆիքսված դեղաչափերի համակցված օգտագործումը (Co-Prenessa®) կարող է նպաստել դեղորայքի ընդունման հստակ ռեժիմի սահմանմանը: 

 

Գրականություն

 

  1. Mallion J.M., Schmitt D. Patient compliance in the treatment of arterial hypertension. European society of hypertension scientific newsletter: Update on hypertension management 2001; 2: No.7. 
  2. Ferrari R. Angiotensin-converting enzyme inhibition in cardiovascular disease: evidence with perindopril. Expert, Re. Cardiovasc Ther., 2005; N3, P. 15-29.
  3. The European trial on Reduction Of cardiac events with Perindopril in stable coronary Artery disease investigators. Efficacy of perindopril in reduction of cardiovascular events among patients with stable coronary artery disease: randomised, double-blind, placebo-controlled, multicentre trial (the EUROPA study), Lancet, 2003; V. 362, P. 782-788.
  4. Fox K. Benefits of perindopril all along the cardiovascular continuum: the level of evidence, Eur. Heart. J. Suppl., 2008; 10, Supplement G: G4-G12.
  5. PROGRESS Collaborative Group. Randomised trial of a perindopril-based blood-pressure-lowering regimen among 6105 individuals with previous stroke or transient ischaemic attack. Lancet, 2001; V 358, P. 1033-1041. 
  6. IMS, PharmMIS, Pharmexpert,, 2010. 
  7. Final report. Postmarketing surveillance study of efficacy and safety of perindopril (Prenessa®) in the treatment of mild to moderate arterial hypertension. Data on file. Krka d. d., Novo mesto, Slovenia, 2007. 
  8. Vrablík M., Freiberger T., Lánská V., Češka R. Projekt Atractiv: zlepšení kardiovaskulární prevence v podmínkách primární péče v České republice. Vnitř lék, 2008; 54 (12).
 

Հեղինակ. Դարյա Միլովանովիչ Յարխ, Բրեդա Բարբիչ-Ժա•ար, Մատեյա Գրոշել ԿՌԿԱ ընկերություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ