Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում: 

 

Վիրուսային հեպատիտների դեմ պայքարն ԱՀԿ գերակա խնդիրներից է, քանզի աշխարհում յուրաքանչյուր 11-րդ մարդ վարակված է հեպատիտ B կամ C վիրուսով: 

 

Վիրուսային հեպատիտներն ունեն աշխարհագրական բարձր, միջին և ցածր աստիճանի տարածվածություն: Մեր հանրապետությունը վիրուսային երկու վարակների միջին տարածվածությամբ երկիր է, քանի որ մեզ մոտ վարակվածները կազմում են բնակչության 2-4 տոկոսը: 

 

ԱՀԿ տվյալներով աշխարհում B հեպատիտի տարբեր բարդություններից տարեկան մահանում է ավելի քան մեկ միլիոն, իսկ C հեպատիտի բարդություններից` գրեթե 300000 մարդ: 

 

Լյարդաբանների հայկական ասոցիացիան Պրոմ-Տեստ լաբորատորիայի և Հոֆֆմանն Լյա Ռոշե ընկերության աշխատակիցների օժանդակությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում հանրապետության առաջատար բժիշկների մասնակցությամբ կազմակերպել և անցկացրել է իրազեկման բրիֆինգ, կարճ հաղորդա-գրություններով բնակչությանն իրազեկել է հեպատիտի դեմ պայքարի օրվա մասին: Պրոմ-Տեստ լաբորատորիայում իրականացվել է բնակչության վիրուսաբանական անվճար հետազոտություն, որին մասնակցել է 250 մարդ, վիրուսային հեպատիտներին վերաբերող ուղեցույցներ է բաժանվել անցորդներին: 

 

Ամբողջ տարվա ընթացքում ասոցիացիան հանրության և բուժաշխատողների համար մայրաքաղաքում և մարզերում կազմակերպում է կլոր սեղաններ, բրիֆինգներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ: 

 

Մասնագետները հիշեցնում են, որ B և C հեպատիտները փոխանցվում են չախտահանված ասեղների, ներարկիչների կամ բժշկական այլ գործիքների օգտագործմամբ, վարակված արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկմամբ, կոսմետոլոգիական տարբեր միջամտություններով (ուրիշի եղունգների հարդարման պարագաները օգտագործելիս, դաջվածքի համար օգտագործված պարագաներով ականջները դակելու միջոցով), սեռական ճանապարհով, ինչպես նաև վարակված մորից երեխային` ծննդաբերության ժամանակ: 

 

Լյարդաբանների հայկական ասոցիացիան ավելորդ չհամարելով ևս մեկ անգամ հիշեցնում է. ավելի հեշտ է կանխարգելել, քան` բուժել, հետևաբար տարին երկու անգամ անհրաժեշտ է համապատասխան հետազոտություն անցնել: Հատկապես հետևողական պետք է լինեն ռիսկի խմբերին պատկանող անձինք, մասնավորապես` բուժաշխատողները, ուռուցքով և հեմոդիալիզի ենթարկվող հիվանդները, բարձր էնդեմիկ օջախներից տեղափոխվածները:

 

Որքան էլ անհանգստացնող լինեն վերոհիշյալ վարակները, այնուամենայնիվ, այսօր ամբողջ աշխարհում վիրուսային C հեպատիտը համարվում է բուժելի, իսկ վիրուսային B հեպատիտը` կառավարելի:

 

Հեղինակ. Հասմիկ Ղազինյան բ.գ.թ., «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ