Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ:

 

Ինչո՞ւ ընտրեցիք բժշկի և հատկապես գինեկոլոգի մասնագիտությունը:

 

- Մայրս մասնագիտությամբ բժիշկ էր: Մանկապարտեզս հիվանդանոցը եղավ, խաղալիքներս` լաբորատոր սարքերը: Նման մթնոլորտում հասունանալով` ի վերջո ընտրեցի բժշկի մասնագիտությունը: Հարցի երկրորդ մասին անցնելով, հարկ եմ համարում նշել, որ ես զբաղվում եմ կանանց վերարտադրողական առողջության հարցերով, հատկապես անպտղության բուժմամբ: Այս ուղղությամբ մասնագիտանալու համար հավելյալ չորս տարի ուսանել եմ Մոսկվայում: 

 

Ի միջի այլոց, ես մի շատ հետաքրքիր զգայարան ունեմ. դիմացինիս ցավն ակամա ինձ է փոխանցվում, հետևաբար միայն գինեկոլոգիան էր, որով կարող էի զբաղել և խուսափել այլոց ցավերից:

 

Ձեր մասնագիտությունն այնպիսին է, որ հիմնական շփումը կանանց հետ է: Ինչպե՞ս է դրան վերաբերում Ձեր կինը: 

 

- Կնոջս սառը և ճիշտ դատելու ունակության շնորհիվ այս հարցում տարաձայնություններ չենք ունենում, քանզի ինձ դիմող կանայք իմ մասնագիտական օգնության կարիքն ունեցող հիվանդներն են: Այդ իմաստով կնոջս աշխատանքն էլ ինձ խանդելու առիթ չի տալիս, որովհետև մեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքն է կատարում ու դրանից մեր հարաբերությունները չեն տուժում:

 

Աշխատանքային լարված օրվա տրամադրությունը շարունակվո՞ւմ է արդյոք տանը. և հակառակը, ընտանեկան խնդիրներն արտահայտվո՞ւմ են աշխատավայրում:

 

- Ինձ դիմող ոչ մի հիվանդ մեղավոր չէ, որ ես այդ պահին լավ տրամադրություն չունեմ: Ընտանեկան խնդիրներն ու անհաջողությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն գործընկերներիս, առավել ևս` հիվանդներիս հետ հարաբերությունների վրա: Ինձ դիմող մարդկանց ավելորդ խնդիրներով ծանրաբեռնելն աններելի եմ համարում: 

 

Ասվածին հակառակ, աշխատանքային հոգնածությունը, այնուամենայնիվ, տուն տանում եմ: Անվերջանալի հերթերից, բազմաթիվ հիվանդների հետ շփումից այնքան եմ հոգնում, որ փոքրիկիս ու կնոջս հետ երկար ժամանակ չեմ կարողանում անցկացնել: Նման դեպքում միշտ ընտանիքը հանդուրժողի դերում է լինում: Այս պարագայում կարևորվում է խելացի և համբերատար կնոջ վերաբերմունքը:

 

Որքա՞ն ժամանակ եք կարողանում հատկացնել ընտանիքին ու հանգստին: Ազատ ժամանակ ո±րն է Ձեր նախընտրելի զբաղմունքը:

 

- Երբ տուն եմ գնում, միայն բալիկիս ու կնոջս հետ լինելու մասին եմ մտածում: Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ հատկացնել սիրելիներիս: Բավական սահմանափակ ազատ ժամանակս սիրում եմ «Մաֆիա» խաղին տրամադրել: Այս խաղն է, որ ինձ օգնում է լիարժեք հանգստանալ ու լիցքաթափվել:

 

Խոհանոցում ավելի շատ համտեսողի՞, թե՞ պատրաստողի դերում եք լինում: 

 

- Հիմնականում համտեսողի դերն եմ ստանձնել. Լուիզայի պատրաստածների գայթակղությանը դիմանալն անհնար է: Հոգնածությունը, ժամանակի սղությունն ու հաճախ նաև ծուլությունը խանգարում են գազօջախին մոտենալ: Միաժամանակ ավելորդ համեստություն չանելով ասեմ, որ համեղ եմ պատրաստում: Հաճույքով խորոված, խաշլամա և լոլիկով ոչ ավանդական ձվածեղ եմ պատրաստում: Սիրում եմ ընկերներիս հյուրընկալել ու իմ պատրաստածով հյուրասիրել: 

 

Խոսենք նաև Գաբիի նախասիրությունների մասին: Ի՞նչ եք կարծում, ավելի շատ հակված է հայրիկի՞, թե՞ մայրիկի գործը շարունակել: 

 

- Դեռևս վաղ է նրա մասնագիտական կողմնորոշման մասին խոսելը, աղջիկս ընդամենը 6,5 տարեկան է: Երբեմն ասում է` բժիշկ եմ դառնալու, երբեմն` պարուհի, այնպես որ, դեռ լրջորեն չենք մոտենում մասնագիտության ընտրությանը: Կարևոր չէ, թե ինչ մասնագիտություն կընտրի, կարևորն այն է, որ պիտանի մարդ, մասնագետ դառնա և երբեք չզղջա ընտության հարցում: 

 

Որո՞նք են Ձեր ամենամեծ ձեռքբերումները:

 

- Ամեն մի բուժված հիվանդ, նրա շնորհակալ հայացքն ու երջանիկ ժպիտն իմ ձեռքբերումն է, իսկ ամենամեծ ձեռքբերումը` յուրաքանչյուր առողջ ծնված երեխան: 

 

Հեղինակ. Տաթև Առաքելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում
Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ