Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2012

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Պաշտպանեք ձեր իրավունքները` պահպանելով առողջությունը. Փոխնակ մայրության ինստիտուտի իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը:

 

Եթե տարիներ առաջ «փոխնակ մայր» բառակապակցությունն անծանոթ էր շատերին, ապա այսօր այդ մասին գիտեն գրեթե բոլորը:

 

Նկատի ունենալով ՀՀ վերարտադրողական տարիքի բնակչության անպտղության վերաբերյալ վիճակա-գրական տվյալները, կարելի է փաստել, որ փոխնակ մայրության ինստիտուտի ներդրումը պահանջված էր:

 

Հիշյալ գործընթացը հանգամանորեն կանոնակարգված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»ՀՀ օրենքով: Օրենքով, մասնավորապես, սահմանված է, թե ով կարող է լինել փոխնակ մայր. վերջինիս և մյուս կողմի պարտականությունները, ինչպես նաև կարգավորման ենթակա այլ հարաբերություններ: 

 

Հարկ է նշել, որ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` փոխնակ մայր կարող է լինել 18-35 տարեկան կինը, որը սահմանված կարգով ենթարկվել է բժշկագենետիկական հետազոտության, չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ: Միևնույն ժամանակ փոխնակ մայր կարող է լինել նաև վերարտադրողական տարիքի (18 տարեկանից սկսած) կինը, որը ցանկանում է կրել հղիություն` հարազատների կողմից տրամադրված սաղմով և ենթարկվել է բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ: 

 

Իրավական տեսանկյունից փոխնակ մոր և ապագա ծնողների կամ պայմանագիր կնքած անձի միջև հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական պայմանագրով:

 

Հաշվի առնելով տվյալ ինստիտուտի կարևորությունը, կնքված պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, որը թույլ է տալիս առավելագույնս պաշտպանել երկու կողմերի շահերը: 

 

Փոխնակ մայրության ինստիտուտի հատկանշական գծերից մեկը, որը ամրագրված է «Մարդու վերարտա-դրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով. ծննդաբերելուց հետո, ըստ պայմանագրի, փոխնակ մայրն իրավունք չունի երեխային չհանձնելու մյուս կողմին: Ընդ որում` երեխային ամուսիններին կամ պայմանագիր կնքած անձին հանձնելու պահից սկսած փոխնակ մայրն իրենից ծնված երեխայի նկատմամբ այլևս որևէ իրավունք չունի և չի կրում որևէ պարտականություն:

 

Փոխնակ մորը փոխհատուցում տալու հարցը նույնպես կարգավորված է օրենքով: Օրենսդիրը նախատեսել է նաև, որ փոխնակ մայրը հղիությունը կրելու և ծննդաբերելու համար կարող է ստանալ դրամական հատուցում: Ընդ որում` հատուցման հետ կապված հարաբերությունները նույնպես կարգավորվում են կողմերի միջև կնքվող քաղաքացիական պայմանագրով: 

 

Եթե ծննդաբերելու համար դրամական հատուցում ստանալու հարցը թողնվել է կողմերի հայեցողությանը, ապա հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ կապված ծախսերը, վերոնշյալ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, ստանձնում են փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած` վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձը կամ ամուսինները:

 

Հաշվի առնելով, որ փոխնակ մայրության ինստիտուտը ՀՀ-ում համեմատաբար նոր է, այն կարգավորող օրենսդրությունը պարբերաբար ենթարկվում է բարեփոխումների:

 

Մասնավորապես`«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում 2011թ. կատարված փոփոխությամբ ամրագրվեց մի կարևոր դրույթ, որի համաձայն փոխնակ մայրը չի կարող միաժամանակ լինել ձվաբջջի դոնոր: 

 

Այսպիսով, եթե նախկինում փոխնակ մայրը նաև ձվաբջջի դոնորն էր և իրավունք ուներ մինչև երեխայի ծնվելը հրաժարվել պայմանագրի կատարումից` հատուցելով պայմանագրի կողմ հանդիսացող, վերարտադրողականության օժանդակ մեթոդներից օգտվող անձի (անձանց) ծախսերը, ապա օրենքում կատարված փոփոխության շնորհիվ կանխվեց փոխնակ մոր կողմից նման գործողության հնարավորությունը:

 

Արդարացված է այն մտավախությունը, որ եթե փոխնակ մայրության ինստիտուտը գործում է շահույթ ստանալու նպատակով, հետագայում առաջանում են կանանց իրավունքների պաշտպանության խնդիրներ` վերջիններիս շահագործումից պաշտպանելու նպատակով: Այս և այլ նկատառումներով մի շարք երկրներում դրա կիրառումն արգելված է (Ավստրիա, Չինաստան, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա և այլն): Որոշ երկրներում` Ավստրալիայում, Դանիայում, Հունաստանում, Իսրայելում և այլն, արգելվում է շահույթ ստանալու նպատակով իրականացվող փոխնակ մայրությունը: 

 

Ցավով պետք է արձանագրել, որ փոխնակ մայրության համար անհրաժեշտ են էական ֆինանսական միջոցներ, և Հայաստանում երեխա չունեցող ընտանիքը ոչ միշտ է կարողանում դիմել փոխնակ մոր ծառայություններին: Սակայն, անկասկած, բոլոր ռիսկերով հանդերձ, փոխնակ մայրությունը բժշկության բնագավառում մեծագույն ձեռքբերումներից է, հրաշք, որի շնորհիվ երրորդ անձի միջոցով հնարավոր է լույս աշխարհ բերել վերջինիս գենոտիպը չկրող երեխայի: 

 

Հեղինակ. Անի Մանուչարյան ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչություն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բժշկական նոր կենտրոն Գյումրիում
Բժշկական նոր կենտրոն Գյումրիում

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...

Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է
Չկա ավելի լավ բան, քան այն, ինչ արվում է

Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...

«Երեք թեթեվ քայլ» վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...

Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է
Իմ ամենամեծ ձեռքբերումը յուրաքանչյուր առողջ ծնված երեխան է

Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Պայքար հեպատիտի դեմ.Պեգասիսը` C հեպատիտի բուժման ոսկե ստանդարտ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

Դեղերի անվտանգություն

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:

Ու. Ուիթերինգ

Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի

Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Շարակցական հյուսվածքի դիսպլազիան ընտանեկան բժշկի պրակտիկայում

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...

Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է
Զալցբուրգի կրթական ծրագիրը շարունակվում է

«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը

Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Պերինդոպրիլը` հիպերտոնիկ եվ սրտանոթային հիվանդությունների կարգավորման միջոց

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...

Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց
Հեռուստացույցը դաստիարակելու, ինտելեկտը զարգացնելու միջոց

Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...

Ինձ համարում եմ առողջ մարդ
Ինձ համարում եմ առողջ մարդ

Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ

Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում: 

- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Թքագեղձեր

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիա

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Ապրենք առանց մակաբույծների

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ