Առողջապահություն 4.2010
Լոշտակ սպիտակ. Հայկական տարանունները` օձի խաղող, մարդախոտ, ճչան քոլ
Դդմազգիների ընտանիքին պատկանող խոտային լիան է` փաթաթվող բույս, հաստ, մսալի, խիստ դառնահամ արմատներով, որոնց քաշը կարող է հասնել մինչև 5-6 կգ-ի: Դրանք իրենց ձևով մարդու մարմին են հիշեցնում, որի պատճառով էլ ժողովրդի մեջ տարածում է գտել «հայկական ժենշեն» անվանումը: Բույսը որպես մոլախոտ հանդիպում է ամենուրեք` բանջարանոցներում, թփուտներում, քարքարոտ վայրերում, տնամերձ տարածքներում:
Դեռևս հնագույն ժամանակներից բուժիչ նպատակներով օգտագործում են լոշտակի արմատները` որպես ցավազրկող, արյունահոսությունը դադարեցնող, լուծողական և միզամուղ միջոց: Դրանք մթերում են գարնանը` մայիս ամսին, և աշնանը` բույսի պտղակալումից հետո:
Լոշտակի արմատները պարունակում են բրիոնիդին և բրիոնին-սապոնինային գլիկոզիդներ, կուկուրբիտացիններ` B, D, E, L, խեժ, դաբաղանյութեր, եթերայուղ, օրգանական թթուներ, օսլա:
Ժողովրդի մեջ լայն տարածում է գտել բուժման նպատակով արմատի հյութը ստանալը կամ ՙլոշտակի արցունքը խլելը՚: Այդ նպատակով դանակի օգնությամբ արմատի գլխամասի վրա թեյի գդալի մեծության փոսիկ է բացվում, որտեղ մեկ օր հետո հավաքվում է «լոշտակի արցունքը»:
Ավիցեննան խորհուրդ է տվել լոշտակի արմատի և նվիկի հյութերի խառնուրդը ականջի բորբոքային երևույթների դեպքում օգտագործել կաթիլների, իսկ բրոնխային ասթմայի ժամանակ` խմելու ձևով:
Ամիրդովլաթ Ամասիացին լոշտակի արմատները ֆաշարասինե անվան տակ օգտագործել է կրծքային, երիկամային հիվանդությունների, էպիլեպսիայի, ոսկրերի փխրունության և հազի բուժման նպատակով: Բժշկապետն իր աշխատության մեջ միաժամանակ նշել է, որ ձեթի հետ խառնած արմատների հյութը խմելը «պիղծ ոսկրն հանե, օգտե օձահարեն»:
Արմատների հյութը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է գորտնուկների բուժման նպատակով. արմատները մանրացնում են, ծեծում և քամում թանզիֆով, ստացված հյութով օրը 1 անգամ մշակում գորտնուկը:
Արմատների եփուկը փոքր չափերով օգտագործում են որպես լուծողական, միզամուղ և արյունահոսությունը դադարեցնող միջոց:
Կոկորդի և ատամի ցավի ժամանակ խմում են մեկ թեյի գդալ եփուկ, կոկորդը ողողում:
Եփուկի պատրաստումը. 20գ չորացրած, կտրատած արմատները 40 րոպե թրմել 1 բաժակ ջրում, քամել և ուտելուց հետո խմել օրը 3 անգամ, 1 թեյի գդալ: Եփուկը պահել սառնարանում` 2 օր:
Ռադիկուլիտի, ռևմատիզմի, նևրալգիաների ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել լոշտակի արմատներից պատրաստված քսուքը կամ ոգեթուրմը:
Քսուքի պատրաստումը. մեկ թեյի գդալ արմատների փոշին խառնել 100գ արևածաղկի ձեթի կամ վազելինի հետ, պահել 7 օր` մութ և տաք տեղում: Օգտագործելուց առաջ թափահարել: Կարելի է նաև 20գ արմատափոշուն ավելացնել 40 մլ ջուր, այնուհետև լավ խառնելով ավելացնել 40գ վազելին և 20գ լանոլին: Ստացվում է դեղնականաչավուն զանգված: Այս քսուքը կարելի է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Ժամանակակից բժշկության մեջ լոշտակի արմատների փոշուց պատրաստված քսուքը և ոգեթուրմը խորհուրդ են տրվում մկանացավերի, մկանաբորբերի, նյարդաբորբերի և մաշկային հիվանդությունների ժամանակ:
Արմատի ոգեթուրմի պատրաստումը: Մեկ մաս արմատափոշին խառնել 30 մաս 700-ի սպիրտի հետ, 7 օր պահել սենյակային պայմաններում, այնուհետև քամել: Նախատեսված է արտաքին օգտագործման համար:
Անհրաժեշտ է հիշել, որ լոշտակի արմատներում պարունակվող բրիոնին գլիկոզիդը և բրիոնիդին գլիկոզիդները բավական թունավոր են: Ներքին օգտագործման նպատակով դեղաբույսն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է բժշկի հետ խորհրդակցել: Գերդոզավորման դեպքում կարող են առաջանալ որովայնային սուր ցավեր, փսխում, արյունախառն լուծ, նույնիսկ` գիտակցության կորուստ: Պտուղները, որոնք նման են սև հաղարջենու պտուղներին, չափազանց թունավոր են, իսկ արմատները պետք է պահել երեխաներին անհասանելի տեղում:
02.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ