Առողջապահություն 4.2010
Ծննդաբերություն

Ծննդաբերությունը նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է, երբ պտուղը ծննդաբերական ուղիներով արտամղվում է պլացենտայի, պտղաջրերի, պտղաթաղանթների հետ մեկտեղ: Այն համարվում է նորմալ, երբ սկսվում և ավարտվում է ինքնուրույն, առանց միջամտության ու բարդության, 38-41-րդ շաբաթական ժամկետում:
Ծննդաբերությունը սկսվելուց մեկ շաբաթ առաջ պտղի գլուխն իջնում է դեպի արգանդի ստորին հատված, ճնշում մկանների, կապանների և նյարդերի վրա, սկսում են թույլ ցավեր, հաճախամիզություն, նկատվում են կնոջ քաշի պակասում, լորձային խցանի հեռացում: Այս բոլորը նախածննդաբերական նշաններ են:
Տարբերում են ծննդաբերության 3 շրջան` բացման (լատենտ և ակտիվ ենթափուլեր), արտամղման և ընկերքային:
Պտղի ծնվելու համար անհրաժեշտ է, որ արգանդի վզիկը կարճանա, լայնանա և լրիվ բացվի: Լատենտ շրջանը վզիկի նախապատրաստման, ակտիվը` դրա բացման, լայնացման փուլն է: Այնուհետև սկսվում է պտղի արտամղման փուլը, որն ընթանում է կծկանքներով:
Պտուղը ծնվում է բեղմնավորումից 9 օրացուցային կամ 10 մանկաբարձական ամսից, կամ 280 օրից հետո: Այսպիսով, ծննդաբերությունը սկսվում է կանոնավոր կծկանքներով, որոնք բերում են արգանդի վզիկի բացման: Երկրորդ շրջանում ճիգերի և կծկանքների օգնությամբ պտուղը արտամղվում է: Երրորդ շրջանում ընկերքն անջատվում է, և երեխան ծնվում է:
Ծննդաբերության սկիզբ ազդարարում են կանոնավոր, պարբերաբար կրկնվող կծկանքները (սկզբում 20-25, այնուհետև` յուրաքանչյուր 1-2 րոպեն մեկ):
Առաջին շրջանն ամենաերկարն է, տևում է 12-24 ժամ առաջնածինների և 7-12 ժամ` կրկնածինների մոտ: Այն ֆիզիկապես և հոգեպես ամենածանր շրջանն է: Կծկանքների ժամանակ ցավերը մեղմելու համար հղին կարող է ազատ տեղաշարժվել, ընտրել առաջարկվող դիրքերից այն, որն ավելի հարմար է իրեն: Երկրորդ շրջանը տևում է մոտավորապես 40-50 րոպե առաջնածինների, 25-30 րոպե` կրկնածինների համար: Երրորդ շրջանը տևում է մինչև 30 րոպե:
Արգանդի վզիկի բացվելուց հետո առաջանում են ճիգեր: Պտղի գլուխն իջնելիս ուժեղ սեղմում է աղիքին: Ամեն նոր ճիգի և կծկանքի դեպքում գլուխն ավելի ու ավելի է երևում սեռական ճեղքից և դադարի ժամանակ այլևս հետ չի գնում:
Ավանդական ծննդաբերական մահճակալին մեջքով պառկած դիրքից բացի, առաջարկվում են բազմաթիվ` օրինակ, կիսանստած, կքանստած, կանգնած, կիսապառկած, կողքի վրա պառկած և այլ դիրքեր:
Երբ գլուխը վերջնականապես արտամղված է, մանկաբարձուհին կարող է ընդունել նորածնին: Այս փուլում կինը պետք է թուլացնի ճիգերը, շնչի խորը և հաճախակի, որոնք նպաստում են շեքի ձգմանը, և պատռվածքներ չեն առաջանում: Վերջապես երեխան ծնվում է, նրա մաշկը լինում է վարդագույն և պատված առաջնային քսուքով:
Մինչ ընկերքի անջատումը կարող է անցնել 5-30 րոպե: Ծննդաբերության ժամանակ կնոջ արյան ֆիզիոլոգիական կորուստը կազմում է 250-400մլ:
Ներկայումս հղի կինն ունի ինչպես և որտեղ ծննդաբերելու ընտրության մեծ հնարավորություն: Պետք է ծննդաբերել ծննդօգնության ստացիոնար հիմնարկում, քանի որ դա ապահով է, որտեղ հնարավոր է ստուգել պտղի վիճակը, կանխել շեղումները:
Ծննդօգնության շատ հիմնարկներում կան ծննդաբերական կահավորված սենյակներ, որտեղ տիրում է բնական մթնոլորտ և որը թույլ է տալիս կնոջը հանգիստ զգալ ծննդաբերության ընթացքում:
Ցանկացած դեպքում տանը ծննդաբերելը կարող է սպառնալ և մոր, և մանկան կյանքին, քանի որ յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ կարող են առաջանալ բարդություններ:
Ծննդատուն գնալիս ցանկալի է վերցնել երկու ներքնաշոր, երկու գիշերանոց, մեկ խալաթ և մեկ զույգ հողաթափ, սրբիչ, ներդիրներ, սանհիգիենիկ պարագաներ (օճառ, ատամի մածուկ ու խոզանակ, սանր և այլն), ցանկության դեպքում` հագուստ երեխայի համար (տակաշոր, միջադիր, շապիկ), անկողնային սպիտակեղեն:

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն