Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 4.2010

Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է:

 

Բշտախտերը բաժանվում են 2 խմբի` իսկական կամ ականտոլիտիկ և ոչ իսկական կամ ոչ ականտոլիտիկ: Իսկական բշտախտը (pemphigus verus s. acantolyticus)  ունի 4 կլինիկական ձև` սովորական, աճական, թերթանման և էրիթեմային կամ ճարպահոսական, որոնց ընդհանուր բնորոշ հատկանիշը ականտոլիզի (ելուստալուծման) երևույթն է` ներէպիթելային բշտիկների գոյացումով: Գործնականում ամենից հաճախ հանդիպում է սովորական ձևը (pemphigus vulguris), որով տառապող հիվանդների 2/3-ի մոտ ախտահարումն սկսվում է բերանի լորձաթաղանթից և միայն շաբաթներ ու ամիսներ անց փոփոխություններ են առաջանում նաև մաշկի վրա: Ահա թե ինչու նման հիվանդները  սովորաբար նախ դիմում են ստոմատոլոգների, որոնք բշտախտի կլինիկայի վերաբերյալ բավարար գիտելիքներ չունենանալու պատճառով չեն կարողանում ճիշտ ախտորոշել հիվանդությունը և տանել հիմնավորված բուժում: 

 

 Նկար 1. IgG էպիթելային

բջիջների մակերեսին

Նկար 2. Փշաձև շերտի

բջիջները նորմայում 

 Նկար 3. Ականտոլիտիկ

բջիջներ

 

Ելնելով մեր գործնական աշխատանքում հանդիպած նմանօրինակ դեպքերից,  որոշեցինք ստոմատոլոգների և մաշկաբանների ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել սովորական բշտախտի բուն էության, կլինիկայի և տարբերակիչ ախտորոշման հարցերի վրա:

 

Բշտախտի առաջացման պատճառները հայտնի չեն: Տեսություններից ամենից հիմնավորը նևրոգենն է, որի վկայությունն են մեր բազմամյա դիտարկումները, սակայն բացահայտված են բշտերի առաջացման և° իմունաբանական, և հյուսվածաբանական մեխանիզմները: Այսպես, աուտոիմուն տեղաշարժերի հետևանքով էպիթելի բջիջները միմյանց շաղկապող նյութը դառնում է օրգանիզմի համար հակածին: Դրա նկատմամբ մշակվում են G դասի հակամարմիններ, որոնք ֆլուորեսցենտային մեթոդով կարելի է հայտնաբերել հիվանդի արյան մեջ և էպիթելային բջիջների մակերեսի վրա (նկ.1): 

 

Հակածինների և հակամարմինների միջև տեղի ունեցող փոխներգործության արդյունքում  նորմալ  բջիջների  ելունները (նկ.2) լուծվում, վերանում են, իսկ արդեն ելունազերծ բջիջները միմյանցից հեռանում են, կլորանում, նրանց պրոտոպլազմայի ծավալը փոքրանում է, իսկ կորիզը` խոշորանում, որոնք կոչվում են ականտոլիտիկ կամ Տ-ցանկի բջիջներ (նկ.3) (առաջին անգամ 1984թ. դրանք նկարագրած հեղինակի անունով): Լաբորատոր հետազոտության թեստերն ունեն կարևոր նշանակություն` ականտոլիտիկ բջիջների և G իմունագլոբուլինների հայտնաբերման համար:

 

Ականտոլիզիսի հետևանքով լայնացած միջբջջային տարածություններում կուտակվում է հյուսվածքային հեղուկ, որի պատճառով լորձաթաղանթների և մաշկի մակերեսի վրա բշտեր են ձևավորվում (նկ.4):

 

Սովորաբար բերանի խոռոչում բշտեր չեն հայտնաբերվում, չնայած դրանցով է  սկսվում այս հիվանդությունը: Բանն այն է, որ գոյացած բշտերն ունենալով բարակ, թառամ, ոչ կայուն ծածկ, շատ շուտ պատռվում են` վերածվելով հիպերեմիկ, խոնավ մակերեսով էրոզիաների, իսկ բաց տեղամասերում` նաև շճային ու շճաարյունային կեղևների (շրթունքների կարմիր երիզ): Ստորև բերված նկարներում ներկայացված է սովորական բշտախտի կլինիկական պատկերը` շրթունքների արտաքին մակերեսի (նկ.5), ներսային մակերեսի (նկ.6), բերանի խոռոչի լորձաթաղանթի (նկ.7) և փափուկ քիմքի (նկ.8) ընդգրկումով: Ախտահարված այս տեղամասերն ուշադիր զննելիս դժվար չէ նկատել, որ էրոզիաները գոյացել են արտաքինից անփոփոխ հյուսվածքի մակերեսի վրա, ի տարբերություն բշտախտ հիշեցնող այլ հիվանդությունների:   

 

Նկար 4. Բուշտ սովորական բշտախտի ժամանակ


 

Նկար 5. Շրթունքի կարմիր

երիզի ախտահարում

(բշտախտային էրոզիաներ)

 Նկար 6. Լնդերի և 

շրթունքների

լորձաթաղանթի

ախտահարում

 Նկար 7. Բերանի

լորձաթաղանթի տարածուն

ախտահարում էրոզիաներ

և էպիթելային փառ)

 

Նկար 8. Տարածուն էրոզիաներ

փափուկ քիմքի վրա

 Նկար 9. Սովորական

բշտախտ` մաշկի

ախտահարման սկիզբը

 Նկար 10. Սովորական բշտախտ`

տարածուն բշտեր և էրոզիաներ

 

Նկար 11. Սովորական բշտախտ:

Մաշկի համընդհանուր ախտահարում

  

Հիվանդները գանգատվում են բերանի խոռոչի ցավերից, խոսելու, կլլման ակտի դժվարությունից: Հիվանդության հետագա զարգացման ժամանակ ախտահարվում է նաև մաշկը: Իհարկե, սովորական բշտախտով հիվանդների մեկ երրորդի մոտ այն կարող է ունենալ նաև առաջնային ծագում: Շճային բշտերն ու բշտիկները մաշկի վրա անհամեմատ  ավելի կայուն են լինում, քան լորձաթաղանթներինը: Դրանք կարող են պահպանվել ժամեր և օրեր, նայած թե ինչպիսի մեխանիկական ներգործության են ենթարկվում (այստեղ մեծ դեր է խաղում սպիտակեղենը):  Մարմնի բաց մասերում բշտերն ավելի բնորոշ տեսք են ունենում (նկ.9), որոնց տրամագիծը տատանվում է 2-3 մմ-ից մինչև 10-15 մմ-ի սահմաններում: Օրերի ընթացքում բշտերը պատռվում են, գոյացնելով խոնավ մակերեսով էրոզիաներ կամ չորանալով` վերածվում են շճային ու շճաարյունային կեղևների (նկ.10): Էրոզիաներն ու կեղևները կպչում են սպիտակեղենին, սոսնձվում, որի պատճառով մարմնի շարժումները, առավել ևս  հանվելը, հագնվելը տանջալից ցավեր են պատճառում: Անարդյունավետ բուժման դեպքում մաշկի ախտահարումը համընդհանուր բնույթ է կրում (նկ.11), որին միանում է երկրորդային թարախային վարակը: 

 

Խոնավ  մաշկի մեծածավալ մակերեսից արտադրվող շճային էքսուդատի միջոցով օրգանիզմից հեռանում են մեծ քանակությամբ սպիտակուցներ և կենսաբանորեն արժեքավոր այլ նյութեր, որը  զուգորդվում է սնունդն ընդունելու դժվարությամբ` բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարման պատճառով: Դրա հետևանքներն են կախեքսիան` գերհյուծվածությունը, ընդհանուր վիճակի ծանրացումը, տենդը, իմունիտետի անկումը, մրսածության հետ կապված հիվանդությունները և տարբեր վարակների նկատմամբ օրգանիզմի բարձր ընկալունակությունը: Նման հիվանդները երկու ծայրերն այրվող մոմ են հիշեցնում:

 

Ինչ խոսք, այս բոլորը տեղի չի ունենա, հիվանդության զարգացումը կկանխվի իր ծագման հենց  սկզբում, եթե ճիշտ ախտորոշվի հատկապես բերանի լորձաթաղանթի  բորբոքումն առաջին իսկ բժիշկ-մասնագետի կողմից, որին դիմել է հիվանդը:

 

Ամփոփելով շարադրվածը` հիշատակենք մի քանի կարևորագույն թեստեր, որոնք մեկը մյուսին լրացնելով` կօգնեն անսխալ ախտորոշել ինչպես բերանի խոռոչի լորձաթաղանթի, այնպես էլ մաշկի սովորական բշտախտը:

 

Ասբո-Հանզենի ֆենոմեն: Բշտի վրա առարկայական ապակի են դնում և մատով մակնիչի վրա թեթևակիորեն ճնշում: Ֆենոմենը համարվում է դրական (բշտախտը հաստատող), եթե դիտվում է բշտի սահմանների մեծացում` դրա պարունակությունը դեպի ծայրամաս հոսելու հետևանքով:

 

Նիկոլսկու եզրային ֆենոմեն: Ունելիով բուշտը պատռում են, բռնում ծածկի որևէ հատվածից և ձգում դեպի դուրս, ծայրամաս: Եթե էպիթելի շերտազատումը շարունակվում է բշտի եզրային հատվածներում, ապա դա նույնպես վկայում է ականտոլիզիսի առկայության մասին: Բուռն զարգացման դեպքում դա ստացվում է նաև օջախներից  հեռու գտնվող տեղամասերում:

 

Ականտոլիտիկ բջիջների հայտնաբերում: Մկրատի կամ ունելիի օգնությամբ կտրում են և հեռացնում բշտի ծածկը, խծուծով չորացնում գոյացած կամ մինչ այդ եղած էրոզիայի մակերեսը: Այնուհետև ռետինի երկարավուն (սյունաձև) կտորի մակերեսը հպում են նախ էրոզիայի, ապա առարկայական ապակու մակերեսին` մի քանի ապակիներից յուրաքանչյուրի վրա ստանալով մի քանի դրոշմ: Ստացված պատրաստուկը չորացնում են, ֆիքսում սպիրտով կամ Նիկիֆորովի խառնուրդով և ներկում Ռոմանովսկու-Գիմզայի եղանակով, ապա հետազոտում մանրադիտակով: Բշտախտի ախտորոշումը հաստատվում է, եթե ականտոլիտիկ (բշտախտային) բջիջներ են հայտնաբերվում, որոնց քանակն ուղիղ համեմատական է հիվանդության ինտենսիվությանը:

 

Ախտահյուսվածաբանական հետազոտություն: Ախտահարված լորձաթաղանթից կամ մաշկից վերցրած բիոպտատում հայտնաբերվում են ներէպիթելային դասավորությամբ ճեղքեր և բշտիկներ` լցված հյուսվածքային հեղուկով, հնարավոր է նաև ականտոլիտիկ բջիջների պարունակությամբ:

 

Հեղինակ. Է.Ե. Դանիելյան1, Է.Ա. Դանիելյան2 1 «Հելիոս» Էսթետիկ բժշկության կենտրոն 2 «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հարգելի ընթերցող
Հարգելի ընթերցող

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...

Հիմնակերքի արարողություն Գյումրիում
Հիմնակերքի արարողություն Գյումրիում

Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է  աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...

Փոխգործակցություն` հանուն առողջության
Փոխգործակցություն` հանուն առողջության

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...

Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը
Վերաբացվել է Аրարատի մարզային բժշկական կենտրոնը

ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...

Պաշտոնական այց Չինաստան
Պաշտոնական այց Չինաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...

90 տարին` իմաստության չափանիշ
90 տարին`  իմաստության չափանիշ

Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Թիմիդին ցիկլիկ ԱՄՖ-ԻՆ բջջային պատասխանի ցիտոֆոտոմետրիկ ցուցանիշները in vitro պայմաններում

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում

Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Սորբինաթթվի ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր

Ներածություն

Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Ալերգիկ ռինոսինուսիտով տարբեր տարիքային խմբի հիվանդների մոմետազոն ֆուրոատով բուժման արդյունավետության գնահատումը

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ

Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն`  ռինիտները...

Քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց

Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Կին եվ տղամարդ

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունատար համակարգ

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

Երբ դիմել սրտաբանի

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:

Ն.Ի. Պիրոգով

Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...

Սննդակարգի հիմնական սկզբունքները
Սննդակարգի հիմնական սկզբունքները

Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ