Առողջապահություն 4.2010
Սորբինաթթվի ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա
Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ:
Կաթնամթերքին կոնսերվանտներ ավելացնելիս այդ նյութերի որոշ մասն անցնում է մթերքի մեջ: Ճիշտ է, թույլատրվում է այդ նյութերը մրգահյութերի արտադրության ժամանակ օգտագործել, սակայն արգելվում է օգտագործել կաթնամթերքների արտադրության մեջ [3]: Նման մոտեցումն ընդունված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Սպառողների համաշխարհային կազմակերպության կողմից (ՍՀԿ), որոնք խստիվ արգելում են երեխաների համար նախատեսված կաթնամթերքներին, մրգահյութերին կոնսերվանտներ ավելացնել [8, 9]:
Աղյուսակ 1.
Սորբինաթթվի նկատմամբ կաթնաթթվային բակտերիաների դիմացկունությունը
Աղյուսակ 2
Սորբինաթթվի ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների` թթու առաջացնող հատկության վրա
Թույլատրվում է կաթնամթերքներին ավելացնել այնպիսի կոնսերվանտներ, որոնք անցնում են միայն մրգային հավելումների հետ, ինչպիսիք են սորբինաթթուն և նրա Na-ական, K-ական և Ca-ական աղերը, ծծմբաթթվային գազը և բենզոաթթուն [6]: Կաթնամթերքներում նրանց առավելագույն թույլատրելի քանակությունը կազմում է 50մգ/կգ [4]: Քանի որ այդ կոնսերվանտների օգտագործումը մրգային յոգուրդների մեջ թույլատրելի է, շատ արտադրողներ կաթնամթերքներին ավելացնում են կոնսերվանտներª սորբինաթթու, բենզոաթթու, էթիլային, մեթիլային, պրոպիլային, հիդրօքսիբենզոատներ, նատամիցին, դելվոցիդ` նպատակ ունենալով երկարացնել դրանց օգտագործման ժամկետները: Նման մոտեցումը արդյունավետ չէ, քանի որ վերջնական մթերքը կարող է չհամապատասխանել պահանջվող շուկայական ստանդարտներին, ինչպես նաև կաթի մեջ նման նյութերի առկայությունն ազդել մերանի միկրոֆլորայի վրա [6]: Սորբինաթթուն օգտագործվում է նաև կաթնարդյունաբերության մեջ [1]: Սորբինաթթվի Na-ական, K-ական աղերն ավելի շատ են օգտագործվում, քան ինքը` սորբինաթթուն: K-ական և Na-ական սորբատների ճնշող ազդեցությունը կազմում է սորբինաթթվի ճնշող ազդեցության միայն 75%-ը: Բացի սորբինաթթվից, աշխարհում կաթնարդյունաբերության մեջ օգտագործում են բենզոաթթու և նրա Na-ական, K-ական աղերը:
Մենք ուսումնասիրել ենք սորբինաթթվի տարբեր քանակների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների աճի և զարգացման վրա:
Նյութը և մեթոդները
Ուսումնասիրել ենք կաթնաթթվային բակտերիաների 20 շտամներ, որոնք մեկուսացվել են ՀՀ ԳԱԱ միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոնի խմորող միկրոօրգանիզմների լաբորատորիայում: Այդ շտամներից Streptococcus thermophilus Մ7 (ԻՆՄԻԱ-9608), Lactobacillus jugurti (ԻՆՄԻԱ), Lactobacillus acidophilus 317/402 «Նարինե» (ԻՆՄԻԱ-9602), Lactobacillus bulgaricus var. mazuni N2 և «Կարինե» (ԻՆՄԻԱ-9603), Lactobacillus helveticus, Lactobacillus acidophilus 13 Արագած (ԻՆՄԻԱ-9605), Lactobacillus acidophilus 92 Անի (ԻՆՄԻԱ-9606), Lactobacillus acidophilus խ2 (ԻՆՄԻԱ-9609) ավանդադրված են ԳԱԱ միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման հավաքածուի մեջ [7] և արտոնագրված ՌԴ-ում, ՀՀ-ում: Կաթնաթթվային բակտերիաների դիմացկունությունը սորբինաթթվի հանդեպ որոշվել է կաթում, որին նախապես ավելացվել է որոշակի քանակներով սորբինաթթու: Այդ ընթացքում որոշվել է նրանց մորֆոլոգիական, օրգանոլեպտիկ, [7] թթու առաջացնող հատկությունները: Թթվայնությունը որոշվել է ըստ Թյորների սանդղակի [5]:
Կաթում սորբինաթթվի չափաքանակները կազմել են 0,2-2%: Որպես ստուգիչ է եղել մանրէազերծ կաթը` առանց սորբինաթթվի: Կաթը մակարդել ենք հետազոտվող 1%-անոց կաթնաթթվային բակտերիայի շտամներով: Աշխատանքում բերված են փորձարարական հետազոտությունների արդյունքները երեք կրկնությամբ: Հետազոտության արդյունքները ենթարկել ենք մաթեմատիկական-վիճակագրական մշակման ըստ Սթյուդենտի, Microsoft Excel-2003 ծրագրով:
Հետազոտության արդյունքները
Հետազոտության արդյունքներից պարզվել է, որ սորբինաթթուն ազդում է կաթնաթթվային բակտերիաների մի շարք կենսաբանական հատկությունների վրա: Ինչքան շատ է կաթի մեջ նրա քանակությունը, այնքան խորն են կաթնաթթվային բակտերիաների կենսաբանականª օրգանոլեպտիկ, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական հատկությունների փոփոխությունները: Դրա ազդեցությամբ երկարում է կաթի մակարդման տևողությունը, նվազում թթու առաջացնող էներգիան:
Սորբինաթթվի նկատմամբ կաթնաթթվային բակտերիաների զգայունությունը տարբեր է: Կաթնաթթվային ստրեպտոկոկերը լրիվ ճնշում են սորբինաթթվի 0,7-1,0, ցուպիկավոր կաթնաթթվային բակտերիաների` 1.5-2,0%-ին (աղյուսակ 1):
Չնայած սորբինաթթվի բարձր խտությունների ժամանակ կաթնաթթվային բակտերիաները երբեմն մակարդում են կաթը, ստուգիչի համեմատությամբ առաջացնում ցածր թթվություն (աղյուսակ 2), սակայն այդ մակարդները վերացանքս կատարելուց հետո կաթը չի մակարդվում:
Հաստատվել է, որ սորբինաթթվի նկատմամբ բարձր դիմացկունություն են ցուցաբերել Lactobacillus ցեղի ներկայացուցիչները` 1.5-2,0% (աղյուսակ 2):
Այսպիսով, նպատակահարմար է երեխաների համար արտադրվող բոլոր մթերքներում բացառել կոնսերվանտների օգտագործումը:
Բոլոր կաթնամթերքների պիտակի վրա պետք է նշված լինի օգտագործված կոնսերվանտների քանակը` կանխելու համար դրանց բացասական ազդեցությունը մարդկանց, հատկապես երեխաների առողջության վրա:
Եզրակացություններ
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա կոնսերվանտների ազդեցությունը տարբեր է:
- Կաթնաթթվային ստրեպտոկոկերը կաթում գոյատևում են սորբինաթթվի 0,5-0,7, իսկ լակտոբացիլները` մինչև 1,5-2,0%-ի դեպքում:
- Սորբինաթթուն ազդում է կաթնաթթվային բակտերիաների կենսաբանական` կաթի մակարդման տևողության, օրգանոլեպտիկ, թթու առաջացնող հատկությունների վրա:
- Անհրաժեշտ է սահմանափակել տարբեր կաթնամթերքների (պանիր, մածուն, կաթ, կաթնաշոռ, թթվասեր) արտադրության ժամանակ օգտագործվող կոնսերվանտների չափաքանակները:
Գրականության ցանկ
- Гудков А.В. Сыроделие: технологические, биологические и физико-химические аспекты, М.: Делипринт, 2003, 799 с.
- Каталог культур микроорганизмов РА Центр депонирования микробов РЦДМ, Ереван, Изд. “Гитутюн”, НАН РА; 1996, 263с.
- Мармузова Л.В. Основы микробиологии, санитарии и гигиены пищевой промышленности, М.: Пищепромиздат; 2000, 202с.
- Производства сыра: технология и качество. Перев. с франц., под ред. Г.Г. Шиллера, М.; 1989, 496 с.
- Скородумова А.М. Практическое руководство по технической микробиологии молока и молочных продуктов, М.: Пишепромиздат, 1963, 306 с.
- Тамим А.И., Робинсон Р.К. Йогурты и другие кисломолочные продукты; СПб.: “Профессия”, 2003, 664 с.
- Шидловская В.П. Органолептические свойства молока и молочных продуктов; 2000, М., 496 с.
- Si.I. Food - The Miscellaneous Food Additives Regulation, statutory Instruments; N3187; 1995, Edinburgh.
- In Codex Alimentarius-Ambridged version, joint FAO/WHO (1990). Food Standards Programme-Codex Alimentarius Commission Ed. by Smith B.L. Food and Agricultural rganisation of the United Nations, Rome.
20.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

