Առողջապահություն 4.2010
Թիմիդին ցիկլիկ ԱՄՖ-ԻՆ բջջային պատասխանի ցիտոֆոտոմետրիկ ցուցանիշները in vitro պայմաններում
Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով: Դրանցից մեկը ցիկլիկ ադենոզին մոնոֆոսֆատն է (ցԱՄՖ) [5], որի մոլեկուլային ցածր կշիռը հնարավորություն է տալիս նրան արագ թափանցել բջջի ներսը և կարգավորել ներբջջային տարբեր պրոցեսներ: Այն համարվում է նաև ֆերմենտների` կինազաների, երկրորդային միջնորդ-ակտիվացնող, որոնք ձևափոխվում են այլ սպիտակուցային ֆերմենտների: Մասնավորապես տեղի է ունենում պրոտեինկինազա A-ին կապակցված ազդանշանային համակարգերի ակտիվացում, պրոտեինկինազա A-ն թափանցելով բջջային կորիզ, ֆոսֆորիլացման է ենթարկում ցԱՄՖ-կախյալ տրանսկրիպցիոն գործոնին (CREB) [4]:
Մեր աշխատանքի նպատակն էր ուսումնասիրել թիմիդին-ցԱՄՖ-ի ազդեցությունը բջջային ֆիզիոլոգիայի մի շարք ցուցանիշների վրա, մասնավորապես ԴՆԹ-ի սինթեզի: Այդ նպատակով մեր կողմից առաջարկվել է կիրառել in vitro պայմաններ, որպեսզի բացառենք օրգանիզմի միջանկյալ ազդեցությունը: Որպես բջիջներ կիրառվել են մարդու ռաբդոմիոսարկոմայի բջջային կուլտուրաները (RD): Տվյալ գծի բջիջներն առանձնանում են շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ բարձր ընկալունակությամբ [1]:
Նյութը և մեթոդները
Բջջային կուլտուրա (RD) մարդու ռաբդոմիոսարկոմայի գիծ: Բջիջները աճեցվել են Eagle MEM միջավայրում` ավելացրած հորթի 10%-անոց շիճուկ: Ցանքսային դոզան է 2 x 105 բջիջ/մլ: Ցանքսից 24 ժամ հետո ստացվում է ռաբդոմիոսարկոմային բջիջների միաշերտ աճ:
Պոպուլացիոն վերլուծությունը կատարվել է փորձանմուշի ստանդարտ մակերեսի վրա` 0,01 մմ2: Հաշվարկվել են միավոր մակերեսում բջիջների քանակը, մահացած բջիջների քանակը և միտոտիկ ինդեքսը:
Կորիզներում ԴՆԹ-ի պարունակությունն ուսումնասիրելու համար կուլտուրայի բջիջները ցանվել են 6 փոսիկանի հարթակներում` ծածկապակիների վրա: Միաշերտի ձևավորումից հետո սննդային միջավայր միանվագ ավելացվել է թիմիդին ցիկլիկ ԱՄՖ-ն
(թ-ցԱՄՖ, Sigma), վերջնական խտությունը` 2մՄ: 24, 48 և 72 ժամ անց ծածկապակիները ֆիքսվել են ստանդարտ մեթոդով [2]:
ԴՆԹ-ի քանակությունը որոշվել է ցիտոֆոտոմետրով, Ֆյոլգենի եղանակով ներկումից հետո` ալիքի երկարությունը 575 նմ [2]: Որպես դիպլոիդ համարժեք օգտագործվել են մարդու ծայրամասային արյան չխթանված լիմֆոցիտները: Նույն փորձանմուշներում որոշվել են կորիզի և կորիզակների պարագիծը և կորիզին ընկնող կորիզակների միջին քանակը:
Արդյունքները
Պոպուլացիոն փոփոխությունները ստուգիչ և փորձնական` թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ խմբերում բերված են աղյուսակ 1-ում:
Ինչպես երևում է աղյուսակից, թ-ցԱՄՖ-ն ներգործության առաջին 24 ժամվա ընթացքում ընկճում է բջիջների պրոլիֆերատիվ ակտիվությունը` հավաստիորեն իջեցնելով միավոր մակերեսում բջիջների քանակը: Մեռած բջիջների պոպուլացիոն ցուցանիշների ուսումնասիրման արդյունքում հավաստի տվյալներ չեն ստացվել ստուգիչ խմբի համեմատությամբ (տատանումը տարբեր խմբերում` 4,1-6,5%):
Աղյուսակ 1
RD բջիջների պոպուլացիոն վերլուծության փոփոխությունները ստուգիչ և թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ խմբերում
* հավաստի ցածր է ստուգիչ խմբի համեմատ (p>0.05-p>0.01)
** հավաստի բարձր է ստուգիչ խմբի համեմատ (p>0.05)
Նկար 1. Ստուգիչ և թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ խմբերում
RD բջիջների կորիզներում ԴՆԹ-ի պարունակության տեղաշարժերը
Նկար 2. Ստուգիչ և թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ խմբերում RD բջիջների
կորիզներին ընկնող կորիզակների միջին քանակի փոփոխությունները
Միտոտիկ ակտիվության նկատելի ընկճումը թ-ցԱՄՖ-ի ազդեցության առաջին ժամերին զգալիորեն բարձրանում է և ստուգիչ խմբի համեմատ կրկնակի ավելանում ազդեցության 24 ժամերի ընթացքում: Սա, անկասկած, կրում է կոմպենսատոր բնույթ, որի հետևանքով փորձի ավարտին ստուգիչ և փորձնական խմբերում բջիջների քանակների միջև տարբերությունը վերանում է:
Նկար 1-ում բերված է ռաբդոմիոսարկոմային բջիջներում ԴՆԹ-ի կուտակման վերաբերյալ տվյալները ստուգիչ և փորձնական` թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ խմբերում:
Ինչպես երևում է նկար 1-ից, թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ ինկուբացիայի առաջին 24 ժամերի ընթացքում հայտնաբերվել է ԴՆԹ-ի կուտակման ցուցիչի հավաստի աճ: Երկրորդ ինկուբացիոն ժամանակահատվածից հետո, երբ տարբերությունը ստուգիչ և փորձնական խմբերում հավաստի չէր (թեև ստուգիչ խմբի բջիջներում նկատվում է ԴՆԹ-ի պարունակության նվազման միտում), դիտվում է ԴՆԹ-ի պարունակության հավաստի նվազում փորձնական խմբի բջիջների կորիզներում: Երբ պայմանական միավորները փոխարինվում են պլոիդության միավորներով, ապա ստուգիչ պոպուլացիայի շուրջտետրապլոիդ կուլտուրան (3,9±0,2 “c”) դառնում է գերտետրապլոիդ (6,3±0,4) t=5,33, p<0,001: Բջիջների կորիզների մակերեսի և պարագծի ցուցանիշները փորձնական խմբում փոխվում են աննշան` ստուգիչ խմբի արդյունքների համեմատությամբ (p<0,1):
Մեր կողմից ուսումասիրվել է նաև RD բջիջների կորիզակային ակտիվությունը ստուգիչ և փորձնական` թ-ցԱՄՖ-ի ազդեցությամբ խմբերում: Ստացված տվյալները բերված են նկար 2-ում:
Նկար 2-ից երևում է, որ կորիզին ընկնող կորիզակաների քանակը չի փոփոխվում ստուգիչ և փորձնական խմբերում: Ավելին, կորիզակների ընդհանուր քանակը զգալիորեն չի տարբերվում ուսումասիրվող երկու խմբերում կուլտիվացման տարբեր ժամանակահատվածներում: Բջիջների կորիզակների մակերեսի և պարագծի ցուցանիշների փոփոխությունը փորձնական խմբում հավաստի չէ` ստուգիչ խմբի արդյունքների համեմատությամբ, այդ իսկ պատճառով ստացված արդյունքները բերված չեն:
Եզրակացություն
Այսպիսով, ստացված արդյունքները վկայում են, որ թ-ցԱՄՖ-ն չի ազդում ռաբդոմիոսարկոմայի բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության վրա: Մեր կողմից չի հայտնաբերվել կորիզակային ցուցանիշների փոփոխություն փորձնական խմբում` ստուգիչ խմբի համեմատությամբ (ցիտոպլազմայում ՌՆԹ-ի հիմնական զանգվածը` 90%-ը համարվում է ռիբոսոմալ և համապատասխանաբար ունի կորիզակային ծագում): Սակայն կուլտիվացման սկզբնական ժամանակահատվածում թ-ցԱՄՖ-ն առաջացնում է միաժամանակ երկու ֆենոմեն` բջիջների պրոլիֆերատիվ ակտիվության հավաստի նվազում և կորիզներում ԴՆԹ-ի պարունակության արտահայտված ավելացում: Նման պատկեր դիտվում է, երբ տեղի է ունենում բջջային ցիկլի արգելափակում G2 փուլում [2]: Kassel և համահեղինակների [3] տվյալների համաձայն, հարթ մկանային բջիջների պրոլիֆերատիվ ակտիվության նման ընկճումը` ցԱՄՖ-ի ազդեցությամբ, կրում է ցիկլինկախյալ պրոտեինկինազներից անկախ բնույթ:
Այսպիսով, հաշվի առնելով այն, որ բջիջների տրանսկրիպցիոն ակտիվության փոփոխություններ տեղի չեն ունենում, քանի որ կորիզակային ցուցանիշներն անփոփոխ են, կարող ենք ենթադրել, որ թ-ցԱՄՖ-ի կարևոր որակական ներգործությունը ռաբդոմիոսարկոմային բջիջների վրա` վերջիններիս արգելափակումն է G2 փուլում:
Գրականության ցանկ
- Каралян Н.Ю. Сравнительный анализ токсического действия алюминия на различные клеточные культуры человека. Мед. наука Армении; N1, Ереван, 2006, С.111-113.
- Магакян Ю.А., Каралова Е.М., Каралян З.А., Аброян Л.О., Акопян Л.А., Гаспарян М. Г., Джагацпанян Н.Г., Тер-Погосян З.Р., Семерджян З.Б. Многопараметрическое исследование и классификация (кластер-анализ) трансформированных культур клеток человека различного происхождения. Цитология; 2009, 51, 1, С.18-23.
- Kassel K.M., Wyatt T.A., Panettieri R.A. Jr., Toews M.L. Inhibition of human airway smooth muscle cell proliferation by beta 2-adrenergic receptors and cAMP is PKA independent: evidence for EPAC involvement. Am. J. Physiol. Lung Cell Mol Physiol; 2008; 294(1):L131-8.
- Kumar A.P., Bhaskaran S., Ganapathy M. Akt/cAMP'responsive element binding protein/cyclin D1 network: a novel target for prostate cancer inhibition in transgenic adenocarcinoma of mouse prostate model mediated by nexrutine, a phellodendron amurensen bark extract Clin. Cancer Res.; 2007.- vol. 13, N9, P. 2784-2794.
- Mao L., Wang J.Q. Glutamate cascade to cAMP response-binding protein phosphorylation in cultured striatal neurons through calcium-coupled group I metabotropic glutamate receptors Mol. Pharmacol.; 2002, Vol. 62, N3, P. 473-484

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն