Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2013
ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏ՜ՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏՌՒԹ-ՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ Ակադեմիկոս Արմեն Գալոյանի հիշատակին
                            Վերջին տասնամյակների րնթացքում Հայաստանում բուռն վերելք ապրեց նյարդաքիմիան: Նյարդային համակարգի կենսաբանության առավել նշանավոր նվաճումներից մեկր պետք է համարել ուղեղի կարդիոակտիվ հորմոնների, ինչպես նաև նեյրոիմունոմոդուլ- յատորների հայտնագործումր ակադեմիկոս Արմեն Գալոյանի կողմից: Ուղեղի նեյրոակ- տիվ հորմոններով ամբողջ աշխարհում զբաղ-վում են րնդամենր երեք լաբորատորիաներում, որոնցից երկուսի ղեկավարներն են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, պրոֆեսորներ Ռ. Գիլմենր և Ա.Շալլին ԱՄՆ-ում և ակադեմիկոս Ա.Ա.Գալոյանր Հայաստանում:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռ.Գիլմենր գրել է. «Արմեն Գալոյ անր եղել է այն նախակա- րապետր, որր նշել է սրտի արյան շրջանառության ու անոթների տոնուսի և ներզատիչ պանկրեասի կարգավորման պրոցեսում հիպոթալամուսի նեյրոսեկրետոր բջիջներում սինթեզվող և անջատվող օլիգոպեպտիդների դերր: Նա նաև առաջինն էր, որ ենթադրել է սրտում առաջացող և սիրտ-անոթային գործունեությունր կանոնավորող ակտիվ մոլեկուլների առկայության մասին շատ ավելի վաղ, քան նախասրտերից այժմ լավ հայտնի պեպտիդների անջատումր ե բնութագրումդ Եվ վերջապես Ա.Գալոյ անի ե իր աշխատակիցների հաղորդումներում ցույց է տրվել ուղեղում իմունոֆիլինի ե կալցինեյրինի, ինչպես նաե դրանց համալիր ազդեցության մեխանիզմ- ներր իմունային համակարգում»:
Արմեն Գալոյանր ծնվել էր 1929թ. մայիսի 1-ին' Արթիկի շրջանի Անուշավան գյուղում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդ դարձած հայ բժիշկ Անուշավան Գալոյանի րն- տանիքում: Դպրոցն ավարտել էր ոսկե մեդալով, իսկ Երեանի Մ.Հերացու անվան Բժշկական ինս- տիտուտր' գերազանցության դիպլոմով: 1956-ին ԽՍՀՄ ԳԱ Ա.Ն.Սեերցովի անվան զարգացման կենսաբանության ինստիտուտում, հայ անվանի ֆիզիոլոգ Խ.Կոշտոյանցի ղեկավարությամբ պաշտպանել էր թեկնածուական թեզ ուղեղի կենսաքիմիայի վերաբերյալ, վերադարձել Հայաստան ե ավելի քան կես դար աշխատում էր ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում անցնելով գիտաշխատողի, նեյրոհորմոնների կենսաքիմիայի լաբորատո- րիայ ի վարիլի, իսկ 1981-ից մինչե 2006թ. ինստիտուտի տնօրենի ճանապարհր: Դոկտորական ատենախոսությունր պաշտպանել էր 35 տարե-կանում: 1971-ին րնտրվում է ՀՀ ԳԱԱ թղթակից- անդամ' ֆիզիոլոգիական ակտիվ միացությունների քիմիա մասնագիտությամբ, իսկ 1986-ին' ակադեմիկոս' կենսաքիմիա մասնագիտությամբ: 2011-ին Ա. Գալոյ անն րնտրվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: Նա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ էր:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 18 դոկտորական վեց տասնյակից ավելի թեկնածուական ատենախոսություններ: Նա հեղինակ էր չորս մենագրությունների ե ավելի քան 500 գիտական հոդվածների: Պարգեատրվել էր շքանշաններով ու մեդալներով: Որպես ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի բժշկակենսաբանական պրոբլեմային խորհրդի ե Հայաստանի կենսաքիմիկոսների րնկերութ- յան նախագահ, Ա.Գալոյանր մեծ ավանդ ուներ նյարդաքիմիայի ե նյարդակենսաբանության առաջատար ուղղությունների զարգացման գործում: Նա համատեղ կարեոր գիտական հետազոտություններ է կատարել Պրահայի օրգանական քիմիայի ե կենսաքիմիայի, Նյու Ցորքի նեյրոքիմիայի ե թմրամոլության, Սան Դիեգոյի Սոլկի ինստիտուտներում, Նյու Ցորքի Ռոկֆել- լերի համալսարանում: Բազմազան ու բազմաբնույթ են Ա.Գալոյանի զեկուցումների թեմաների րնդգրկումներր: Աշխարհագրական անվանացանկով դրանք անցնում են մեր մոլորակի հարավից-հյուսիս ե արեմուտքից-արեելք: Շատ տե- ղերում հանդես է եկել ոչ միայն որպես զեկուցող կամ մեր երկիրր ներկայացնող գիտնական, այլև կենսաքիմիային, մոլեկուլային նեյրոէն- դոկրինոլոգիային և նեյրոքիմիային նվիրված բազմաթիվ սիմպոզիումների, կոնֆերանսների նախագահ: Դեռևս 1978թ. նեյրոսեկրեցիա- յի VII միջազգային սիմպոզիումի զեկույցներում ակադեմիկոս Ա.Պոլենովր նշել է Գալոյանի կողմից ստեղծված նեյրոսեկրեցիայի դպրոցի մասին: Ա.Գալոյանի և նրա աշխատակիցների կողմից հիմնարար գիտական համատեղ հետազոտություններ են ծավալվել աշխարհի մի շարք խոշոր գիտական կենտրոնների' Հայաստանի ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության և ֆիզիոլոգիայի ինստիտուտների, Երևանի պետական և բժշկական համալսարանների, Վաշինգտոնի բժշկական համալսարանի կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի, Նյու Ցորքի նեյրոքիմիական կենտրոնի, Վանկուվերի (Կանադա) բժշկական համալսարանի, Ռուսաստանի Ա.Բախի անվան կենսաքիմիայի, Տյուբինգենի (Գերմանիա) ֆիզիոլոգիական քիմիայի և այլ ինստիտուտների հետ: ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտր դարձել է աշխարհի ճանաչված նյարդաքիմիական կենտ-րոններից մեկր:
Պրոֆեսոր Ա.Գալոյանր ԱՄՆ-ի Կենսագրությունների միջազգային ինստիտուտի կողմից արժանացել էր տարվա մարդր (1995, 1996, 1997թթ.), ինչպես նաև դարի մարդր (1998թ.) կոչումներին: Բազմաբեղուն է նաև պրոֆ. Ա.Գալոյանի մանկավարժական գործունեությունդ Երևանի պետական և Մ.Հերացու անվան բժշկական համալսարանների տարբեր տարիներին ուսանած բազմաթիվ ուսանողներ այսօր էլ հիշում են նրա բոլորովին նոր և գիտական փաստերով հարուստ, բովանդակալից, միաժամանակ պարզ ու մատչելի շարադրված դասախոսություններր արդի կենսաքիմիայի և նեյրոքիմիայի վերաբերյալ: Լինելով նյարդա- քիմիկոսների միջազգային րնկերության կենտրոնական խորհրդի անդամ, նա հայրենական նյարդաքիմիական գիտությունր արժանի ձևով ներկայացնում էր արտասահմանում: Նա միաժամանակ ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ «Նյարդաքիմիա» ամսագրի գլխավոր խմբագիրն էր դրա հիմնադրման օրից (1982):
1999թ. սեպտեմբերին Նյու Ցորքում լույս տեսավ «Neurochemical Research» միջազգային ամսագրի 9-րդ համարր, որպես հատուկ հրատարակություն ամբողջությամբ նվիրված էր պրոֆ. Ա.Գալոյանին և նրա աշխատանքներին, որտեղ հոդվածներով հանդես են եկել աշխարհի մի շարք երկրների (ԱՄՆ, Ռուսաստան, Կանադա, Հայաստան, Իտալիա, Դանիա, Հուն- գարիա, Ֆինլանդիա) խոշոր գիտնականներ:
Նշված ամսագրի խմբագիր, ԱՄՆ-ի նեյրոքիմի- կոսների ասոցիացիայի պրեզիդենտ, պրոֆեսոր Գ.Հաշիմր իր ներածականում մեծ նշանակություն տալով Ա.Գալոյանի հայտնագործություններին և տեսական րնդհանրացումներին, նշում է, որ դրանք գիտական միջազգային ճանաչում են ստա ցել:
Պրոֆեսոր Ա.Գալոյանին նվիրված «Neurochemical Researc^-ի համարում իր հոդվածի նախաբանում Կալիֆոռնիայի բժշկական հետազոտությունների ինստիտուտի և փորձարարական սրտաբանության դեպարտամենտի տնօրեն, փորձարարական սրտաբանության մասնագետ պրոֆեսոր Ռիչարդ Բինգր գրել է՝ «Ինձ համար պատիվ է հրավեր ստանալ մասնակցելու պրոֆեսոր Գալոյանին նվիրված նեյրոգիտության հատորի հրատարակությանր, որի նվաճումնե- րր նեյրոգիտության և արյան շրջանառության ասպարեզում համարվում են եզակի: Գրքում դոկտոր Գալոյանր հանրագումարի է բերել իր կողմից հայտնաբերած կարդիոակտիվ նեյրո- հորմոնների ուսումնասիրության արդյունքներր; նրա կողմից հիպոթալամուսի նեյրոսեկրետոր բջիջներում ցիտոկինների կենսասինթեզի հայտ- նաբերումր նոր էջ է բացում իմունոլոգիայում»: Ակադեմիկոս Ա.Գալոյանր այսօր մեզ հետ չէ, պետք է հույս հայտնել, որ նրա բազմաթիվ աշակերտներր կշարունակեն նրա սկսած հիմնարար աշխատանքներր պոլիպեպտիդային նյար- դահորմոնների կառուցվածքի պարզաբանման և բժշկության տարբեր ասպարեզներում դրանց կիրառման ուղղությամբ:
20.02.2013                    Կարդացեք նաև
Одним из ведущих направлений, стремительно развивающихся в XXI веке процессов глобализациии международной интеграцииво всех сферах деятельности современного постиндустриального общества, является создание единого пространства высшего образования...
19.02.2013                                    Введение
Эпилепсия является хроническим неврологическим заболеванием, сопровождающимся пароксиз-мальной корковой активностью с клиническими проявлениями в виде разнообразных пароксизмов эпи-лептических припадков, приводящих к нарушениям сознания различной степени, коморбидным психиа-трическим проявлениям и нарушениям сна [1]...
18.01.2013                                    
                
    
                
                
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                
                                Ժողովրդական դեղամիջոցներ            
         - 
            
                                
                                Հղիություն. 4-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 7-րդ ամիս            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale            
         - 
            
                                
                                «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց            
         - 
            
                                
                                Հղիություն. 6-րդ ամիս            
         - 
            
                                
                                Հղիություն. 2-րդ ամիս            
         - 
            
                                
                                Ամուսնական առաջին գիշերը            
         - 4-7 ամսական երեխաների սնուցումը
 - 
            
                                
                                Ընկերության մասին            
         - 
            
                                
                                Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել անցանկալի մազերից            
         - 
            
                                
                                Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից            
         - 
            
                                
                                Դդում            
         - 
            
                                
                                Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ            
         - 
            
                                
                                Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)            
         - 
            
                                
                                Սեռական գրգռում            
         - 
            
                                
                                Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը            
         - 
            
                                
                                Հղիություն. 1-ին ամիս            
         - 
            
                                
                                Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.            
         - 
            
                                
Չիչխանի օգտակար հատկությունները
 - 
            
                                
                                Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)            
         - 
            
                                
                                Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց            
         - 
            
                                
                                Դիմակներ` մազերի համար            
         - 
            
                                
                                Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել            
         - 
            
                                
                                Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը            
         - 
            
                                
                                Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին            
         - Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
 - 
            
                                
                                Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)            
         - 
            
                                
                                Ընտրություն ըստ հորոսկոպի            
         - Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
 - 
            
                                
                                Հղիությունը և նախապատրաստվելը դրան            
         - 
            
                                
                                Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն            
         - 
            
                                
                                Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները            
         - 
            
                                
                                Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am            
         - 
            
                                
                                Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)            
         - 
            
                                
                                Էկզեմայի տեսակները և բուժումը            
         - 
            
                                
                                Իրիդիոսքրինինգ            
         - 
            
                                
                                ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները            
         - 
            
                                
                                Գամմա-դանակը նշտարի փոխարեն            
         







            
            
            
            
        







Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ