Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

HealthCare EXPO Armenia 2024

 

Հոգեբանի մոտ

Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին

Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին

«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ  այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը», - հարցազրույցներից մեկում խորհուրդ է տվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հիմնադիրներից Մարկ Ցուկերբերգը:


Համացանցի՝  միանշանակորեն անսպառ հնարավորությունների մեծ աշխարհ լինելու տեսակետին համամիտ չեն նրանք, ովքեր հունվարի 26-ը նշում են որպես Առանց ինտերնետի միջազգային օր: Այս օրը նշվում է 2000-ական թվականներից և նպատակ ունի գոնե մի կարճ ժամանակով մարդկանց դուրս բերել վիտուալ աշխարհից, վերադարձնել առանց ինտերնետի կյանք՝ իր իրական գույներով:


Օրվա առիթով՝ համացանցին առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ զրուցեցինք հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ:

–   Ցանցամոլությունը (сетеголизм) արդեն բավական վաղուց ծանոթ հասկացություն է. հոգեբանության մեջ այն ինչպե՞ս է բնորոշվում, համարվո՞ւմ է հոգեբանական պաթոլոգիա:


–   Առօրյա կյանքում տարաբնույթ կախվածությունները լայնորեն տարածված են: Համացանցից կախվածությունն իր բնույթով, ըստ էության, չի տարբերվում այլ կախվածություններից, թեև իր յուրահատկություններն ունի: Միևնույն ժամանակ, այդ կախվածությունները միշտ չէ, որ միանշանակ կերպով կարելի է բնութագրել որպես հիվանդագին, ախտաբանական վիճակ (պաթոլոգիա): Ամբողջ հարցն այդ կախվածությունների արտահայտվածության ուժգնության մեջ է (այս առումով կախվածությունների մի քանի փուլեր են առանձնացնում` սկզբնական, միջին և վերջին): Մի բան է սկզբնական փուլի սովորական կախվածության ձևավորումը, որից կարելի է  հեշտությամբ ազատվել, մեկ այլ բան է վերջնական փուլի գործնականում անկառավարելի մղումը: Որպեսզի կախվածությունը հիվանդագին բնույթ կրի, մարդու գիտակցության ու վարքի մեջ շատ էական փոփոխություններ պետք է կատարվեն: Մասնավորապես, կախվածության առարկան պետք է դառնա գերարժեք և դուրս մղի մարդու մնացած բոլոր արժեքները, նրա բոլոր կարևոր պահանջմունքները պետք է ենթարկվեն կախվածության գլխավոր պահանջմունքին: Դա մի վիճակ է, երբ մարդը շատ ուժգին պահանջ է զգում, մշատպես մտածում է իր հակվածության առարկայի մասին, և իրեն հարմարավետ է զգում միայն այդ առարկայի միջոցով իր պահանջմունքը բավարարելու դեպքում: Համաձայնվեք, որ այդպիսի երևույթի մենք ամեն քայլափոխին չէ, որ հանդիպում ենք, մանավանդ` համացանցից կախվածության դեպքում: Ավելի հաճախ մենք գործ ունենք պարզապես վնասակար սովորության հետ, եթե խոսքը կախվածության մասին է:     


–   Ո՞րն է համացանցում ակտիվության և կախվածություն ունենալու սահմանը:


–   Հստակ սահման գոյություն չունի: Սահման գծելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում բովանդակային հստակ վերլուծություն պետք է կատարել: Նույնիսկ համացանցում գտնվելու տևական ժամանակահատվածը չի կարող որպես չափանիշ ծառայել: Ինչ-որ մեկը կարող է ընդամենը իրեն թույլատրված կես ժամն անցկացնել համակարգչի առջև (օրինակ` կլանված կերպով իր սիրելի խաղը խաղալով), բայց դա արդեն իսկ կախվածության բնույթ ունենա: Իսկ մեկ ուրիշը կարող է 3-4 ժամ շարունակ լինել համացանցում, բայց այդ ընթացքում էլեկտրոնային գրքեր, հոդվածներ կամ զարգացնող այլ նյութեր կարդա, գործարար նամակագրություն վարի, շփվի ընկերների հետ, ստեղծագործական աշխատանք կատարի և այլ օգտակար գործունեությամբ զբաղվի: Այսինքն՝ պետք է պարզել, թե մարդը համացանցում լինելիս կոնկրետ ինչով է զբաղված, իր որ պահանջմունքներն է բավարարում, ինչ է ստանում համացանցից այդ ընթացքում, և դա ինչ ազդեցություն է գործում նրա հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Նույնիսկ խաղերը շատ տարբեր են լինում: Մի բան է ստրատեգիական մտածելակերպ զարգացնող ինտելեկտուալ խաղ խաղալը, մեկ այլ բան է երկար ժամանակով պարզունակ ու բթացնող խաղեր խաղալը:

–   Facebook-ից կախվածությունն այսօր արդեն համեմատում են, օրինակ, ծխախոտից կախվածության հետ: Դուք համամի՞տ եք:


–   Եթե խոսքը հենց Facebook-ի մասին է, ապա ամեն ինչ կախված է կոնկրետ մարդուց, նրա հասունության ու գիտակցվածության աստիճանից, ինքնահսկման ունակությունների զարգացման աստիճանից: Երբեմն նման համեմատությունն արդարացված է, երբեմն` ոչ: Ես ճանաչում եմ շատ մեծ թվով մարդկանց, ովքեր լիովին վերահսկում են համացանցում իրենց գտնվելու ժամանակամիջոցը, իրենց գործողությունները և ցանկացած վայրկյանի կարող են հեշտությամբ պոկվել համակարգչից: Համացանցը, մասնավորապես Facebook-ը, շատ մեծ հնարավորություններ է տալիս մարդկանց ամենատարբեր պահանջմունքները բավարարելու համար (ընդսմին` անվճար), սկսած բարձրագույն հոգևոր, ինտելեկտուալ, գեղագիտական, ինֆորմացիոն պահանջմունքներից, շփման պահանջմունքից, և վերջացրած հանգստով ու ամենատարբեր կարգի զվարճություններով: Էլ չեմ ասում գործարար ու գործնական կապերի ու շփումների հնարավորության մասին, ինքնադրսևորվելու հնարավորությունների մասին և այլն: Այդ պատճառով են այդքան մեծ թվով մարդիկ գամվում համակարգիչներին:


–   Շատ կազմակերպություններ փակում են իրենց աշխատակիցների մուտքը սոցցանցեր աշխատանքային ժամերի ընթացքում: Հոգեբանների կարծիքներն այս հարցում իրարամերժ են: Ցանցում անցկացրած ժամանակը միանշանակ նշանակում է ժամանակի կորո՞ւստ:


–   Կորուստ է դա, թե` ոչ, կախված է նրանից, թե ով է համացանցում և ինչով է զբաղվում այդ ժամանակ: Շատ դեպքերում ես կողմ եմ արգելելուն, որովհետև ամենևին էլ միշտ չէ և ամենևին էլ բոլոր աշխատակիցները չէ, որ հասուն են, պատասխանատվության զարգացած զգացում ունեն և չեն չարաշահի համացանցում իրենց գտնվելու ժամանակը: Շատերն աշխատանքային ժամերին համացանցում ոչ թե օգտակար գործերով են զբաղվում, այլ պարզապես զվարճանում են, զբաղվում են ժամավաճառությամբ, ժամանակ են սպանում անիմաստ խաղեր խաղալով կամ անձնական զրույցներ վարելով: Այսպիսի դեպքերում ես միանշանակ կողմ եմ արգելելուն: Մյուս կողմից, եթե աշխատակիցները հասուն են և պատասխանատու, ապա արգելելու մեջ իմաստ չեմ տեսնում: Ավելին, աշխարհի զարգացած և հանրահայտ ընկերություններում առաջնորդվում են այն մոտեցմամբ, որ աշխատակցի աշխատանքային ժամանակի տասը տոկոսը նա կարող է տնօրինել իր անձնական նպատակների համար: Կարևորն այն է, որ նա ժամանակին և պատշաճ կերպով կատարում է  իր պարտականությունները, իրեն հանձնարարված գործը:    


–   Դուք Facebook-ում ամենաակտիվ և ամենամեծ պահանջարկ ունեցող հայ հոգեբաններից եք: Սոցցանցերի ի՞նչ ազդեցություն եք զգում Ձեր օրինակով:


–   Կարող եմ խոսել առավելապես Facebook-ի մասին, որովհետև այլ սոցցանցերում չեմ լինում և որևէ ակտիվություն չունեմ դրանցում: Ընդհանուր առմամբ ազդեցությունը շատ բացասական եմ գնահատում: Հարցը միայն այն չէ, որ սոցցանցերում արտացոլվում են մեր իրականության բոլոր բացասական ու տհաճ կողմերն ու երևույթները, ինչը բնական է: Հարցն այն է, որ արտացոլվում են առավելապես միայն բացասականն ու տհաճը, միայն սևն ու մերժելին, ընդ որում՝ չափազանց ուժգին ու խտացված կերպով: Բացասական մտածողությունը, որն առօրյա կյանքում էլ շատ մեծ տարածում ունի, Facebook-ում դրսևորվում է առավել ընդգծված ու առավել խտացված կերպով: Լրահոսում տեղ գտնող նյութերը հաճախ ոչ թե պարզապես աղբ են, ոչ միայն անհեթեթ են, այլ ուղղակի սահմռկեցուցիչ են: Ամեն կարգի անհեթեթություններ, բամբասանքներ, ապատեղեկատվություններ, հուսահատություն ու խուճապ սերմանող նյութեր են տարածվում, ընդսմին` շատ մեծ քանակությամբ: Եվ դրանում առավելապես մեղավոր են ռեյտինգացավով տառապող, իրենց լրատվամիջոց համարող մեծաքանակ լրատվական կայքերը: Նրանք ոչնչից չեն խորշում, ոչնչի առջև կանգ չեն առնում: Բանը հասնում է այնտեղ, որ իրենց լրագրող համարող սուբյեկտները տարածում են թշնամու պատրաստած քարոզչանյութերը (շատերը կհիշեն մեր գերի ընկած զինվորի մասնակցությամբ ադրբեջանցիների պատրաստած քարոզչանյութը, որը հաճույքով տարածում էին այդ լրագրող կոչվածները և բազմաթիվ հորդորներից, բացատրություններից ու ճնշումներից հետո անգամ շարունակում էին իրենց դավաճանական սև գործն անել): Տեղեկատվական դաշտում լիակատար թողտվության ու բացարձակ անպատասխանատվության արդյունքում այդ դաշտի դաստիարակչական կամ զարգացնող նշանակության մասին խոսելն ուղղակի անհեթեթ է: Պարբերաբար այդպիսի թունավոր ինֆորմացիոն դաշտում գտնվելը և դրա բացասական ազդեցության տակ չընկնելը գործնականում անհնար է: Դա շատ վտանգավոր է, դա հուսահատվելու, ընկճախտի և ճգնաժամի մեջ ընկնելու ամենակարճ ուղին է: Բոլոր ողջամիտ մարդիկ փորձում են պայքարել դրա դեմ, բայց արդյունքը գործնականում զրոյական է, որովհետև գործ ունենք տարրական պատասխանատվության, տարրական կոմպետենտության ու տարրական էթիկայի լիակատար բացակայության հետ: Սա շատ լուրջ խնդիր է և առիթից օգտվելով կոչ եմ անում շատ զգույշ և շատ ընտրողաբար վերաբերվել լրահոսում զետեղվող նյութերին: Երբեմն ավելի լավ է ընդհանրապես չկարդալ դրանք: 


–   Սոցցանցերը կարո՞ղ են ծառայել ինքնագնահատականը բարձրացնելուն:


–   Սոցցանցերը, վիրտուալ միջավայրերը մարդուն ներկայանալու, ինքնարտահայտվելու, տարբեր կողմերով իրեն դրսևորելու հնարավորություն են տալիս: Բնականաբար, ինչպես ցանկացած այլ գործունեություն, դա կարող է ինքնագնահատականի բարձրացման միջոց ծառայել: Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչպես կդրսևորի իրեն:  
 
–   Առանց ինտերնետի միջազգային օրվա կապակցությամբ՝ սոցցանցերից օգտվել-չօգտվելու ինչպիսի՞ համամասնություն խորհուրդ կտաք:


–   Երկու խորհուրդ կա: Լինել գիտակցված: Հասկանալ, որ համացանցն ահռելի գործիք է և շատ մեծ հնարավորություններ է առաջարկում: Համացանցը լի է ինչպես օգտակար, այնպես էլ անօգուտ ու վնասակար նյութերով ու տեղեկություններով: Հարկավոր է ընտրողաբար վերաբերվել այդ ամենին: Երկրորդ խորհուրդը չափավորությունն է: Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, չափի մեջ է առողջ և չափի մեջ է օգտակար: 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. հեղինակի կողմից
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը
«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը

Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...

Կանխատեսումներ
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)
Գյուտարար երեխաները՝ Հայաստանում. ինչպես զարգացնել կարողությունները (Անդրանիկ Խաչիկյան, Ռուբեն Պողոսյան)

Գյուտերի հեղինակներ դարձած երեխաները հունվարի 17-ին ամբողջ աշխարհում հատուկ ուշադրության են արժանանում. այսօր նշվում է Մանկական գյուտերի օրը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան

Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...

Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան
Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան

Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...

«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը
«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...

Բժիշկներ
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները
ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները

Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է  վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...

Հոգեկան առողջություն
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ
ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հի­վան­դի հան­դեպ սր­տա­ցա­վու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը կձ­ևա­վո­րի հի­վանդ-բ­ժիշկ լա­վա­գույն փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ

­–   Պա­րոն Ամի­րյան, որ­պես հո­գե­բան, ի՞նչ  եք կար­ծում` ի՞նչ հո­գե­վի­ճա­կով ու ակն­կա­լի­քով է հի­վան­դը մտ­նում բժշ­կի սե­նյակ:


­–  Հի­վան­դի ակն­կա­լի­քը ստան­դարտ է. բժիշ­կը լի­նի իրա­վա­սու, փոր­ձա­ռու մաս­նա­գետ, զգա­յուն, հո­գա­տար և ու­շա­դիր` իր ան­ձի...

Հոգեկան առողջություն
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին
ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին

Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում:  Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը
ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը

Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ:  Ողջ աշխարհում, այդ թվում՝  Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...

Բժիշկներ
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)
Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)

Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...

Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ
Հոկտեմբերի 10-ը` Հոգեկան առողջության օր։ Հարցազրույց Խաչատուր Գասպարյանի հետ

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ  կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին` խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման...

Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ