Հոգեբանի մոտ
«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան
Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ:
– Շնորհակալ լինելու կարևորության մասին հոգեբանները շատ են խոսում: Նաև բժիշկներն են նշում, թե ինչքան առողջարար կարող է լինել շնորհակալության զգացումը: Դո՞ւք ինչով եք այն կարևորում:
– Սկսենք նրանից, որ շնորհակալությունն իր ամենախոր ու լայն իմաստով միայն մարդկանց է հատուկ: Իհարկե, բարձրակարգ կենդանիները ևս կարող են պրիմիտիվ մակարդակում շնորհակալություն հայտնել, բայց խորիմաստ, գիտակցված տարբերակով այն հատուկ է միայն մարդկանց: Շնորհակալ լինելը քաղաքակրթության արդյունքներից է: Քանի որ մենք ապրում ենք սոցիումում, և մարդկանց հետաքրքրությունները, արարքներն անընդհատ խաչվում են, ապա պատմության ընթացքում մշակվել են համագործակցելու ձևեր, և շնորհակալությունը դրանցից մեկն է: Չէ՞ որ հնարավոր չէ, որ ամեն ինչ կարողանանք մենք ինքներս անել. կան ուրիշ մարդիկ, ստեղծված են հատուկ ծառայություններ, որոնք հոգսերի, գործերի ինչ-որ մասը վերցնում են իրենց վրա: Այդ թվում՝ մենք ևս մեր շրջապատի գործերի մի մասը վերցնում ենք մեզ վրա: Շնորհակալությունը դարձել է դրա վերաբերյալ մեր վերաբերմունքն արտահայտելու համընդհանուր ձև:
– Այո՛, շնորհակալ լինել մեզ սովորեցնում են շատ փոքր տարիքից…
– Շնորհակալ լինելը երեխային սովորեցնում են դեռ փոքր ժամանակից, բայց մի բացասական կողմ կուզեի նշել. հաճախ ծնողները չեն բացատրում երեխային, ուղղակի ստիպում են ասել այդ բառը: Ճիշտ է՝ պետք չէ շատ խորությամբ բացատրել, սակայն երեխան ինչ-որ բան պետք է հասկանա, զգա շնորհակալ լինելու ուրախությունը: Ցավոք, մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը: Օրինակ՝ եվրոպական դաստիարակության մեջ ընդունված է երեխային սովորեցնել շնորհակալ լինել բնությանը: Հաց է ուտում ՝շնորհակալ լինելով ցորենի հատիկին, արևին, հացթուխին… Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր է, կարողանալ շնորհակալ լինել բնությանը, կյանքին:
Պետք է շնորհակալ լինել նաև ինքդ քեզ: Օրինակ՝ նրա համար, որ միգուցե ժամանակին հետ ես կանգնել սխալ քայլից կամ մեկ այլ առիթով… Երբ մարդն ինքն իրեն կարողանում է շնորհակալ լինել, դա նաև նպաստում է առավել հեշտությամբ այդ անել դիմացինի նկատմամբ:
– Գոհունակությունն ու շնորհակալությունը նույնանո՞ւմ են:
– Ինձ թվում է՝ նույնացնելը մի քիչ նյութականացված մոտեցում է: Եթե շնորհակալ ես միայն այն դեպքերում, երբ գոհ ես, նշանակում է՝ ինչ-որ շահ ես հետապնդում: Իսկ եթե չե՞ն բավարարվում պահանջմունքներդ: Երբեմն լինում են տվյալ պահի համար բացասական թվացող դեպքեր, որոնք հետո, կամա թե ակամա, ասում ես ինքդ քեզ՝ ինչ լավ է, որ հենց այդպես եղավ… Կամ այնպես պատրաստակամ են լինում՝ օգտակար լինելու, արդյունքում դա չի հաջողվում... Շնորհակալ լինելը միայն բավարարված պահանջմունքներին չպետք է վերաբերի:
– Շնորհակալություն հայտնելու ձևերի մասին: Կարելի՞ է չասել այդ բառը, բայց ապրել շնորհակալ կյանքով:
– Էլի վերադառնանք նրան, որ մեզ դաստիարակում են այնպես, որ անպայման ասենք շնորհակալություն: Բայց այդ դեպքում շնորհակալությունը դառնում է ուղղակի ինչ-որ արտահայտություն, որն ասվում է հաճախ նաև մեխանիկորեն: Եթե նայենք այն տեսանկյունից, որ բառերն էլ են ուժով օժտված, ապա՝ այո՛, անգամ ուղղակի ասված բառն ունի ինչ-որ ազդեցություն, և վերբալ մակարդակում արտահայտված շնորհակալությունն էլ բավարար է սոցիալական փոխազդեցության ժամանակ: Եթե նայում ենք կյանքի իմաստի, ոգեղենության տեսանկյունից, ապա շնորհակալություն հայտնելն ավելի շատ ներքին գործընթաց է՝ ներսում զգալն է կարևոր:
– Շնորհակալության միջազգային օր նշելով՝ կարծես թե գիտակցվածության հարցին ենք մոտենում՝ կանգ առնելու և հասկանալու՝ ու՞մ, ինչի՞ն ենք շնորհակալ…
– Ես կարծում եմ՝ շատ լավ է, որ նման օր կա: Այդ օրը նշելը շնորհակալության երևույթի հանդեպ գիտակցված վերաբերմունքի մասին է խոսում: Բայց նորից եմ ուզում կարևորել ներքին զգացողության հարցը: Առանց դրա շնորհակալությունը մեծ ազդեցություն չի թողնի:
– Ասում են՝ հունվարի 11-ին պետք է հասցնել հարյուր անգամ «շնորհակալություն» ասել: Այս դեպքում քանակով կարելի՞ է որակական հարց լուծել:
– Ես ուրիշ իմաստ եմ տեսնում այդ հարյուր անգամի մեջ: Եթե ես հարյուր մարդ ու առիթ գտնեմ՝ շնորհակալություն ասելու, նշանակում է՝ շատ բովանդակալից կյանքով եմ ապրում… Դրանով կարելի է չափել, թե ինչով է իմ կյանքը լցված:
– Ճապոնիայում գրասենյակային ավանդույթ կա, երբ աշխատանքային օրվա ավարտին ղեկավարն իր մոտ է կանչում աշխատակիցներին ու շնորհակալություն հայտնում… Պատկերացնո՞ւմ եք նման մշակույթ մեզ մոտ:
– Ճապոնական բիզնես մշակույթը բացառիկ է. նույնիսկ եվրոպական, ամերիկյան բիզնես մշակույթներին նման չէ: Այնտեղ կան շատ գեղեցիկ ավանդույթներ, նաև՝ դա: Կարծում եմ՝ շնորհակալություն հայտնելն աշխատողներին համախմբելու, մոտիվացնելու շատ լավ տարբերակ է: Մենք չունենք դա, որովհետև մեզ դաստիարակում են գոհունակության և շնորհակալության միևնույն հարթության վրա: Այսինքն՝ եթե ղեկավարը գոհ է, տարին մեկ հավաքում է աշխատողներին և ասում դրա մասին. դա էլ՝ լավագույն դեպքում: Ճապոնական մշակույթում շնորհակալությունը կապ չունի ոչ մի նյութական արժեքի հետ:
– Լինում են պահեր, երբ անգամ ամենաշնորհակալ մարդկանց սրտում էլ դժգոհությունն ու բողոքականությունն են գլուխ բարձրացնում: Ի՞նչ անել, ինչպե՞ս կազմակերպել ինքնավերահսկում «մթագնումների» ժամանակ:
– Եթե չլինի մութը, չի լինի նաև լույսը: Այդ «մթագնումները» պետք են՝ հետո հակառակը զգալու համար: Հարցը տևողությունն է: Օրինակ՝ մեր ազգային բնավորության մեջ կա բողոքականությունը, և հարցը միայն սոցիալական դժվարությունները չեն. մենք դժգոհ ենք ամեն ինչից և միշտ, որովհետև մենք շնորհակալ չենք, օրինակ, արևի լույսին, որ տեսնում ենք: Ի՞նչ անել այս դեպքում: Երևի սովորույթ դարձնել շնորհակալության առիթ տվող մանրուքների վրա հաճախ կանգ առնելը. համոզված եմ՝ յուրաքանչյուրիս կյանքում կան անհրաժեշտ դրական կետեր:
Կարդացեք նաև
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...
Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ...
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...
– Պարոն Ամիրյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ հոգեվիճակով ու ակնկալիքով է հիվանդը մտնում բժշկի սենյակ:
– Հիվանդի ակնկալիքը ստանդարտ է. բժիշկը լինի իրավասու, փորձառու մասնագետ, զգայուն, հոգատար և ուշադիր` իր անձի...
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...
Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...
Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն