Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)

Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների և տուժածների բուժօգնության կազմակերպման, գրագետ իրականացման, վիրավորների արագ ապաքինման և շարք վերադարձման, վերականգնողական բժշկության և այլնի առումով։ Ներկայացնելով ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի հայերեն առաջին հրատարակությունը՝ այս մասին ասաց «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի ղեկավար Արամայիս Գալումյանը։

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
«Մենք բոլորս հասկացանք, որ մենք պատրաստ չէինք նման զարգացմանը, և հաճախ դա իրականացվում էր հախուռն և թերի։ Հետագայում նույն սխալները չկրկնելու առաջին պայմանը գրագետ պատրաստվելն է, հաշվի առնելով կոնֆլիկտների բժշկության մեր և միջազգային փորձը։ Իսկ այս առումով կարևորագույն նախապայման է արդի բովանդակ գրականության հասանելիությունը մայրենի հայերենով»,- ասաց նա։

Դրանից ելնելով՝ «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ն նախաձեռնել է ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» հատուկ երկհատոր ձեռնարկի հայերեն թարգմանությունը եւ հրատարակումը։


ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
Ինչպես պատմեց Արամայիս Գալումյանը, ԿԽՄԿ-ի այս ձեռնարկը լույս է տեսնում 1988 թվականից՝ մշտապես թարմացվելով։  Հայերեն է թարգմանվել գրքի անգլերեն տարբերակը, որը թարմացվել է 2019 թվականին։  Նա պարզաբանեց, որ ներկայումս ԿԽՄԿ-ն այս գիրքը հրատարակում է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ իսպաներեն լեզուներով, իսկ սեփական նախաձեռնությամբ այն թարգմանվել է չինարեն, արաբերեն, ճապոներեն եւ թուրքերեն: «Այժմ հայերեն թարգմանությունը հավասար կանգնել է համաշխարհային լեզուների շարքում, և մեզ անչափ անհրաժեշտ գրականությունը այժմ կծառայի վիրաբույժների գիտելիքների համադրմանը»,-ասաց նա։

 

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
Ռուսաստանից վիրաբույժ Ատոմ Տեր-Գրիգորյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել է Ստեփանակերտում, գնահատելով կատարված աշխատանքի կարևորությունը՝ պատմեց այդ օրերին տեղի ունեցած մի դեպք։ Ստեփանակերտի վիրաբույժներն մշտապես կապ են պահպանել առաջնագծի բժիշկների հետ, եւ երիտասարդ բժիշկներից մեկը՝ բժշկական համալսարանի մի ուսանող, հարցին, թե ինչ օգնության կարիք ունի, ասել է՝ «միայն գրքերի կարիք կա»։

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
Դավիթ Աբրահամյանը՝ Հայկական բժշկագիրների ասոցիացիայի ղեկավարը, որի անդամներն աշխատում են գրքի թարգմանության վրա, նշեց, որ այն պետք է ոչ միայն բժիշկներին, այլ նաեւ զինվորներին եւ սպաներին՝ առաջին օգնության հմտությունների զարգացման առումով:

 

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արամայիս Գալումյանը նշեց, որ պատերազմող երկրում մայրենի լեզվով ռազմական բժշկության մասնագիտական գրականության կարիքը շատ մեծ է։ Նրա խոսքով՝ պատերազմի ժամանակ ռազմական բժիշկներ են դառնում մեր երկրի գրեթե բոլոր բժիշկները, եւ այդ ոլորտում գիտելիքներն անհրաժեշտ են բոլորին՝ բժշկական համալսարանի ուսանողներից մինչեւ հոսպիտալների եւ քաղաքացիական հիվանդանոցների անձնակազմեր: Նա նշեց, որ, անշուշտ, Հայաստանում շատ բժիշկներ հնարավորություն ունեն ծանոթանալու մասնագիտական գրականությանը եւ օտար լեզուներով, բայց բժիշկների համընդհանուր կրթության տեսանկյունից շատ կարեւոր է այն ունենալ հենց հայերենով։

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)

 

ԿԽՄԿ «Ռազմադաշտային վիրաբուժություն» ձեռնարկի առաջին հատորը հրատարակվել է 500 տպաքանակով՝ «Լիկվոր» դեղագործական ընկերության եւ «Մաթեւոսյան» հիմնադրամի հովանավորությամբ: Այն անվճար կբաժանվի Արցախի եւ Հայաստանի բուժհաստատություններին։ Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային տարբերակը։

 

ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)


Աջակիցների թվում են նաև Fund For Armenian Relief–ը, Martin Star LLC -ն և Antares Media Holding-ը, «Հովնանյան» հիմնադրամը եւ բժիշկ Գեւորգ Յաղջյանը։

Ձեռնարկի երկրորդ հատորն այժմ թարգմանվում է, եւ կազմակերպիչները հույս ունեն, որ 2023 թվականի առաջին եռամսյակում այն արդեն կտպագրվի։

 

Սկզբնաղբյուր. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ