Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ

Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ

Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ՝ էնդոսբրոնխիալ գերձայնային հետազոտություն եւ միջբրոնխիալ ասպիրացիոն բիոպսիա: Հետազոտական այս մեթոդը կիրառվում է հատկապես թոքի ուռուցքի եւ տուբերկուլոզի ախտորոշման դեպքում եւ աշխարհում համարվում է այդ խնդիրների ախտորոշման ամենաժամանակակից տարբերակը՝ տալով ճշգրիտ պատկեր: Հենց գերձայնային հետազոտության ընթացքում կատարվում է ասպիրացիոն բիոպսիա՝ հնարավորություն տալով հետագա ախտաբանական քննության ենթարկել վերցված նյութը:


Հետազոտություններից բացի Իգոր Վասիլեւը հիվանդների խորհրդատվություն է իրականացրել եւ դասախոսություն կարդացել բժիշկների համար:


«Էրեբունի» բժշկական կենտրոնն արդեն տեւական ժամանակ համագործակցում է Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի հետ: Իրականացվում են մասնագետների փոխադարձ այցեր:

 

Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ