Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման վիրահատություն է իրականացվում։ Բայց տվյալ բաժանմունքը հենց դրանով է առանձնանում՝ այստեղ է իրականացվում հանրապետությունում արվող նման վիրահատությունների զգալի մասը։ 20 տարվա ընթացքում իրականացված վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը։
NEWS.am Medicne-ի թղթակցի հետ զրույցում բաժանմունքի վարիչ, պրոկտոլոգ, բ. գ. թ. Գարեգին Էքսյուզյանը հայտնել է, որ այս բաժանմունքը գոյություն ունի այն ժամանակվանից, երբ «Իզմիրլյան» ԲԿ-ն պրոկտոլոգիայի ինստիտուտ էր՝ այն ստեղծվել է 1982թ-ին ակադեմիկոս Լեմիկ Նազարովի ղեկավարությամբ։ Ակադեմիկոս Նազարովը եղել է Հայաստանում պրոկտոլոգիայի հիմադիրը: Այնպես որ այստեղ դեռ խորհրդային ժամանակներից լավ ավանդույթներ են ձեւավորվել։ Բաժանմունքում այսօրվա դրությամբ աշխատում են երեք փորձառու բժիշկներ ու մեկ երիտասարդ մասնագետ, որը հենց նոր է ավարտել կլինիկական օրդինատուրան։
Այս ստացիոնար բաժանմունքի ուղղվածությունն է ՝ ուղիղ աղու, շեքի եւ սրբանապոչուկային շրջանի սուր եւ քրոնիկ հիվանդությունների բուժումը։
Բժշկի խոսքով այդ բոլոր պաթոլոգիաները բավականին հաճախ են հանդիպում մեր բնակչության շրջանում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հարավային տարածաշրջաններում բավականին տարածված հիվանդություններից մեկը՝ շեքի սրբանապոչուկային շրջանի ընդարձակ թարախային ախտահարումները։ Բաժանմունքում մշակվել են այս բարդ հիվանդության վիրահատական բուժման նոր մեթոդներ, կիսավիրահատական մեթոդաբանություն է մշակվել նաեւ անալ ճաքերի համար։
Այդ բոլոր հիվանդությունների՝ բացառությամբ էպիթելային պոչուկային ուղու առաջացման համար ռիսկի հիմնական գործոնները սխալ սննդակարգն է, նստակյաց կենսակերպը, կանանց դեպքում՝ ծննդաբերությունները։
«Էպիթելային պոչուկային ուղին կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ պոչուկի կիստան՝ բնածին հիվանդություն է, պարզապես որոշակի բարենպաստ պայմաններում այդ կիստան բորբոքվում է ու զգացնել տալիս իրեն ու այդ դեպքում արդեն վիրահատական միջամտություն է պահանջվում»,- պարզաբանեց բժիշկը։
Գարեգին Էքսյուզյանը խորհուրդ է տալիս նրանց, ովքեր ուղիղ աղիի, շեքի կամ սրբանապոչուկային շրջանի հիվանդություններ ունեն, հետեւել հստակ սննդակարգի՝ ներառելով մրգեր ու բանջարեղեն, որպեսզի խուսափեն փորկապությունից ու չհասցնեն վիրահատության։ Նրա խոսքով, պետք է խուսափել կծու սննդից ու ոգելից խմիչքից։ «Գարեջուրն ու գինին առաջին թշնամիներն են թութքի համար»,- նշեց նա։
10.07.2017 Կարդացեք նաև
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
11.11.2022
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
24.12.2021
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
26.11.2021
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
03.10.2018
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
05.06.2017
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
25.05.2017
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
02.04.2017
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
11.04.2015
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
20.08.2014
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
18.02.2014
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
19.06.2010
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYISjmIT' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ