Թվեր և փաստեր Հայաստանից
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%):
Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մեր բնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված ռիսկի գործոններն են հանդիսացել ավելորդ քաշը և ճարպակալումը (87.3%), անբավարար ֆիզիկական ակտիվությունը (46%), սրտամկանի սուր ինֆարկտինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (34.7%, ընդ որում` տղամարդկանց շրջանում՝ 66.7%), ծխախոտի օգտագործումը (30.7%), ֆիզիկական ցածր ակտիվությունը (24%), կրծքագեղձի քաղցկեղինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (49), ցածր ֆիզիկական ակտիվությունը (35.7 %), ժառանգական նախատրամադրվածությունը (21.4%):
Ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Նշված հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է շատ-շատերին ապահովագրել վտանգավոր այդ հիվանդություններից։
Ինչպես բազմիցս նշվել է, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է։ Ի՞նչ է այն իր մեջ ներառում.
- առողջ սնուցում
- ֆիզիկական ակտիվություն
- վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։
Ի՞նչ է առողջ սնուցումը
- Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։
- միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ)
- սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։
Առողջ կենսակերպը հասանելի է բոլորին։
Ֆիզիկական վարժություններն օգնում են խուսփել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումից, ինչն էլ իր հերթին կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել շատ պարզ՝
- շատ քայլել
- առավոտյան մարմնամարզություն կատարել
- 5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել
- 18-64 տարեկան անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում
- 65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում։
Մասնագետները մնում են այն կարծիքին, որ ամենից մեծ չարիքը ծխելը և ալկոհոլի չարաշահումն են, որոնցից օր առաջ հրաժարումը կնպաստի առողջության վերականգնմանն ու պահպանմանը։
Անկասկած, մարդն ավելի առողջ կլինի, եթե խուսափի նաև ռիսկի մյուս գործոններից։ Եթե գնահատում ենք մեր առողջությունն ու ցանկանում որակյալ կյանքով ապրել, ուրեմն, հրաժարվելով վնասակար սովորույթներից, մեզ համար կենսակերպ պիտի դարձնենք առողջ ապրելակեպը։ Աշխարհում հետզհետե այդ ուղին նախընտրում են ավելի շատ մարդիկ։
25.05.2017 Կարդացեք նաև
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
11.11.2022
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
24.12.2021
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
26.11.2021
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
03.10.2018
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
10.07.2017
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
05.06.2017
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
02.04.2017
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
11.04.2015
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...
20.08.2014
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
18.02.2014
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
19.06.2010
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ