Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am
2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն, այս թիվը գերազանցում է նախորդ տարիներին գրանցված ցուցանիշները։ Մասնավորապես, 2010 թվականին այն կազմել է 616, 2011–ին՝ 506, 2012–ին՝ 1046.
1121 նոր բացահայտված դեպքերից ալկոհոլային փսիխոզով տառապում է 44 մարդ, քրոնիկական ալկոհոլիզմով՝ 349։ Հաշվետու ժամանակահատվածում թմրամոլության 726 նոր դեպք է հայտնաբերվել, եւ թունամոլության՝ 2 դեպք։ Գրանցված թմրաբանական հիվանդներից 1092 արական սեռի ներկայացուցիչներ են, 29՝ իգական։
Տղամարդկանց մոտ ալկոհոլի օգտագործումից առաջացած հոգեկան եւ վարքի խանգարումներ գրանցվել են 378 հոգու մոտ, այդ թվում ալկոհոլային փսիխոզ՝ 42 հոգու։ Թմրամիջոցների օգտագործումից առաջացած հոգեկան եւ վարքի խանգարումներ բացահայտվել են 713 մարդու մոտ, հոգեմետ նյութերի օգտագործումից առաջացած խանգարումներ՝ մեկ մարդու մոտ։ Նոր բացահայտված ալկոհոլամոլների եւ թմրամոլների գերակշռող մասը 28-49 տարիքային խմբին են պատկանում, 19-27 տարեկանների խմբում 8 նոր ալկոհոլամոլ եւ 132 թմրամոլ են հայտնաբերվել, 18 տարեկանների շրջանում գրանցվել է թմրամոլության ընդամենը 4 դեպք։
Կանանցից ալկոհոլամոլների բանակը համալրել են 15 հոգի, այդ թվում երկուսը՝ ալկոհոլային փսիխոզով։ Թմրամոլություն հայտնաբերվել է 13 կնոջ մոտ, հոգեմետ նյութերի պատճառով առաջացած խանգարումներ՝ մեկի։ Նրանք բոլորը 19 տարեկանից բարձր տարիքի են։
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի տարեվերջին այս խմբում հաշվառված հիվանդների թիվը կազմել է 10213 (10050 տղամարդ եւ 163 կին)։ Նրանցից 5107 տղամարդ ալկոհոլիզմով են տառապում, այդ թվում 467-ը՝ ալկոհոլային փսիխոզով։ Թմրամոլությամբ տառապում է 4855 տղամարդ, թունամոլությամբ՝ 11, հոգեմետ նյութերի պատճառով առաջացած հոգեկան եւ վարքի խանգարումներ նկատվում են 77 տղամարդու մոտ։
Կանանց մոտ նույն ցուցանիշները կազմում են 84, 7, 67, 0 եւ 12՝ համապատասխանաբար։
Համեմատության համար՝ 2012 թվականին դիսպանսեր հաշվառման էր վերցված 9408 թմրաբանական հիվանդ, 2011-ին՝ 5958, իսկ 2010-ին՝ 5579։ Այնպես որ, աճն ակնհայտ է։
20.08.2014 Կարդացեք նաև
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...
11.11.2022
Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...
24.12.2021
Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...
26.11.2021
Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...
03.10.2018
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...
10.07.2017
Time to Analyze հարթակը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրամադրել են աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական համայնքային կարևորագույն կառույցները, կուսակցությունները...
05.06.2017
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...
25.05.2017
Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան փոքր տարածքի վրա առնչվել...
02.04.2017
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...
11.04.2015
Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...
18.02.2014
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը
Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...
19.06.2010
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ