Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.

Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.

Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի հրապարակած ցուցանիշները:

 

Այսպես. Հայաստանում 2013թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 41.770 երեխա, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 1.7%-ով: Նրա խոսքով՝  ծնված երեխաներից 22.200-ը տղաներ են, իսկ 19 570-ը՝ աղջիկներ: Մահացության ցուցանիշը 24.165 է եղել, որը 1, 6%-ով նվազել է՝ 2012 թվականի համեմատ: Կարինե Կոյումջյանի խոսքով՝  կան մի շարք մարզեր, որտեղ ծնելիության թվերը միջինից բարձր են, եւ կան մարզեր, որտեղ միջինից ցածր են: Օրինակ՝ Երեւանում, Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Շիրակի մարզերում ծնելիության ընդհանուր գործակիցները միջինից բարձր են եղել, իսկ  ծնված երեխաների թվաքանակը ամենաքիչը գրանցվել է Վայոց Ձորում:

 

Ինչ վերաբերում է ամուսնություններին ու ամուսնալուծություններին, ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ արձանագրված ամուսնությունները կազմել են 18.363՝ 2012 թվականի 19.063-ի համեմատ: Փոխարենը 15,6%-ով աճել են ամուսնալուծությունների դեպքերը, 2013 թվականին  դրանք 3.756 էին, իսկ 2012-ին՝ 3.250:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. yarreg.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ