Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ հանդիպմանն անդրադարձել է համատեղ իրականացվող բժշկական օգնության որակի բարելավման, մարդկային ներուժի զարգացման, էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների իրականացման ընթացքին:

Նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հանրապետության բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման և վերազինման ակտիվ փուլում պետության կողմից և միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերը համապատասխանեցնելու, ենթակառուցվածքների նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու կարևորությունը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ