Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել

ԱՀ ԱՆ. Սողունների սեզոնային ակտիվացում. պետք չէ խուճապի մատնվել

Թունավոր են միայն աշխարհի օձերի 15%-ը: Հայակական լեռնաշխարհում թունավոր են օձերի 4 հետևյալ տեսակները՝ գյուրզա, հայկական իժ, Դարևսկու իժ, լեռնատափաստանային իժ։ Թունավոր օձի խայթոցի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը։

 2023թ. տարեսկզբից առ այսօր Արցախի Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 2 դեպք և տուժածներին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին): Օձի խայթոցից թունավորվածներից 2-ը տղամարդիկ էին և 2 ահազանգն էլ եղել է Մարտակերտի շրջանից։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաձայն օձի խայթոցի 1 դեպք գրանցվել է Մարտունու շրջանում։

Եթե ձեզ խայթել է թունավոր օձ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ շտապեք մոտակա հիվանդանոց:

Հնարավորության դեպքում, մինչև շտապ օգնության ժամանումն արեք հետևյալ միջոցառումները՝

  1. 1․ պահեք ձեզ հանգիստ, որ օգնեք օձի թույնի տարածման կանխարգելմանը
  2. 2․ սահմանափակեք  շարժումները, հանեք ձեր վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել,
  3. 3․ հնարավորության դեպքում այնպիսի դիրք ընդունեք, որ օձի խայթած շրջանը լինի ձեր սրտի մակարդակից ներքև
  4. 4․ օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք խայթած հատվածի շուրջը, որպեսզի ներծծված թույնով արյունը դուրս հոսի վերքից և դադարեք սեղմել, երբ վերքից այլևս արյուն չի հոսում
  5. 5․ լվացեք-մաքրեք խայթոցի վերքը ջրով և օճառով, որից հետո ծածկեք մաքուր, չոր վիրակապով
  6. 6․ Ժամանակին դիմեք հիվան­դանոց, որտեղ արդեն մասնագիտական օգնություն կցուցաբերեն և հակաթույն կներարկեն։ Ցանկալի է, որպեսզի հակաթույնի առաջին դեղաչափը ստանաք գոնե 6 ժամվա ընթացքում։


Նախազգուշացումներ

  • Մի՛ փորձեք կտրել վերքը կամ մի՛ փորձեք որևէ կերպ հեռացնել թույնը:
  • Մի՛ խմեք սուրճ կամ ալկոհոլ, որոնք կարող են արագացնել թույնի ներծծումը:
  • Օձերի խայթոցների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետեւանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը։
  • Մի՛ փորձեք բռնել օձին: Փորձեք հիշել ձեզ խայթած օձի գույնը և արտաքին տեսքը, որ կարողանաք նկարագրել բժշկին:
 

Արցախի Հանրապետության բուժհաստատություններն այս պահի դրությամբ ապահովված են հակաօձային շիճուկով և բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ