ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Առողջության ապահովագրության ներդրման թեման քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն առաջիկա տարիներին ոլորտի ամենակարևոր և էական բարեփոխումներից է:
Ծրագրի արդյունքներն ուղենշելու նպատակով մեկնարկել է աշխատաժողով` առողջապահության նախարարության, ֆինանսների նախարարության, Համաշխարհային բանկի (ՀԲ) և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
«Առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ուղղված է բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից»,- իր ելույթում նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը նշել է, որ ծրագիրն անցել է քննարկումների, փորձագիտական գնահատականների, ակտուարական հաշվարկների տևական գործընթաց, արդյունքում` պահպանելով մատչելի առողջապահության սկզբունքը և պացիենտի շահը։
«Ֆինանսների նախարարությունը տրամադրված է ամբողջությամբ աջակցելու այդ պրոցեսին: Առողջապահական բարեփոխումները կառավարության կարևորագույն ուղղություններից են, ոլորտի ծախսերը տարիներ շարունակ առաջանցիկ տեմպերով աճել են և կաճեն` հատկապես ապահովագրության համակարգի ներդրմանն ուղղված»,-նշել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը:
ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը նշել է, որ բարեփոխումը հեշտ չէ, սակայն ճիշտ ժամանակն է, որ Հայաստանն անցում կատարի որակի բարելավմամբ ուղեկցվող առողջապահական համակարգի:
21.02.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
14.05.2025
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(44): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3655): Flud->checkBlockedIp() #5 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #6 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







