ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ճանապարհատրասպորտային պատահարները շարունակում են մնալ հանրային առողջության հիմնախնդիր
Ճանապարհատրանսպորտային պատահարները մահացության և հաշմանդամության առաջատար պատճառներից են, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են:
Վթարների հետևանքով մահերի կեսից ավելին տեղի է ունենում ճանապարհային երթևեկության խոցելի խմբերի՝ հետիոտների, հեծանվորդների և մոտոցիկլավարների շրջանում:
Աշխարհում, մահերի 93%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, չնայած այդ երկրներին բաժին է հասնում տրանսպորտային միջոցների ընդամենը շուրջ 60%-ը:
Պատահարները բացասաբար են անդրադառնում նաև տնտեսության վրա, հանգեցնելով համախառն ներքին արդյունքի մինչև 3% կորստի:
Պատահարներին նպաստում են մի շարք ռիսկի գործոններ. արագության գերազանցումը, ալկոհոլի և այլ հոգեներգործուն նյութերի ազդեցության ներքո ատոմեքենա վարելը, սաղավարտների, ամրագոտիների և երեխաների ապահովության միջոցների չօգտագործումը, վարման ընթացքում ուշադրությունը շեղող սարքերի՝ հատկապես հեռախոսի կիրառումը, անապահով ճանապարհային ենթակառուցվածքը ու տրանսպորտը և այլն:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ վերջին տասնամյակում ամենաշատ վթարները Հայաստանում տեղի են ունեցել 2019թ.-ին՝ 4799, որի հետևանքով վիրավորվել է 6801, իսկ զոհվել է 341 քաղաքացի: Արդեն հաջորդ տարի գրանցվել է պատահարների թվի նվազում՝ մինչև 4016, իսկ տուժողների թիվը կրճատվել է 955-ով, կազմելով 5846:
Որոշ մասնագետների դիտարկմամբ՝ 2020թ. պատահարների թվի կրճատումը կարող է պայմանավորված լինել Covid-19 համավարակի բռնկման և դրա հետևանքով առաջացած սահմանափակումների պատճառով:
2021թ.-ի տվյալների վերլուծությունն արձանագրել է, որ չնայած պատահարների թիվը նախորդ տարիների համեմատ նշանակալի չի փոխվել, կազմելով 4604, սակայն տուժած անձանց և զոհերի թիվը գերազանցել է նույնիսկ վերջին տասնամյակում՝ 2019 թ.-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշը, կազմելով համապատասխանաբար 7067 և 368:
Ըստ նույն աղբյուրի 2022թ. Հանրապետությունում գրանցվել է 4308 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 6474 քաղաքացի, այդ թվում 804-ը մինչև 18 տարեկան, իսկ մահերի թիվը կազմել է 321, որը շուրջ 13%-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից:
«Հերացի» վերլուծականը նշում է, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների Հայաստանը առաջատարներից է տարածաշրջանում ճանապահատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թվով:
Այսպես, մեր երկրում 100.000 բնակչի հաշվով տարեկան մահերի թիվը եղել է 20, Իրանում՝ 22, Թուրքիայում՝ 7, Վրաստանում՝ 12, Ադրբեջանում՝ 7:
Վերոնշյալի հետ մեկ տեղ, չնայած իր արդիականությանը, դեռևս կարգավորված չէ ինքնագլոր փոխադրամիջոց վարելու հետևանքով վնասվածքներ ստանալու խնդիրը:
Շարունակելով իրավիճակի մշտադիտարկումը՝ արձանագրենք, որ 2022թ. միայն ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնագետները բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերել ինքնագլորներ վարելու հետեւանքով վնասվածքներ ստացած 56 քաղաքացու:
Տուժած քաղաքացիների գերակշիռ մասը՝ 49-ը, եղել են ինքնագլորի վարորդ, իսկ 7-ը՝ հետիոտն, ընդ որում 7-ից 3-ը եղել են 0-18 տարեկան:
Վնասվածք ստացածների մեծամասնությունը արական սեռի են՝ կազմելով տուժածների 81%-ը: 2022թ. գրանցված դեպքերի զգալի մասը՝ 48%-ը, բաժին են ընկնում հուլիս-օգոստոս ամառային տուրիստական ամիսներին: Տուժած քաղաքացիների մեծամասնությունը՝ 38-ը, ստացել են թեթև վնասվածքներ, 12-ի մոտ ախտորոշվել է կոտրվածք, իսկ 6-ի մոտ՝ պոլիտրավմա:
Հոսպիտալացում պահանջվել է 3 դեպքում, մնացած բոլոր տուժածները ստացել են ամբուլատոր բժշկական օգնություն և չեն հոսպիտալացվել:
Ճանապարհային անվտանգության պահպանման համար անհրաժեշտ է կիրառել համակարգված մոտեցում, որը պետք է հիմնված լինի անհատի և պետության համատեղ պատասխանատվության վրա, որի դեպքում քաղաքացուց պահանջվում է ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանում, իսկ պետությունից՝ վերահսկողություն սահմանում և իրավախախտների հանդեպ պատժամիջոցների կիրառումը:
14.02.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







