ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Անպտղությունը` ծնելիության վրա ազդող առաջնահերթ գործոն
Ծնելիության վրա ազդող առողջապահական գործոններում առաջնային տեղ է զբաղեցնում անպտղությունը, որի հաղթահարմանն ուղղված արդյունավետ միջոցառումների մշակումը և իրականացումը կարող է ներդրում ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում:
«Հերացի» վերլուծականը շարունակում է ժողովրդագրական վիճակի և վերջինի վրա ազդող գործոնների ուսումնասիրությունը:
Հայաստանում առկա անպտղության բարձր մակարդակը, որն ըստ 2021 թվականի ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և APR group-ի կողմից կատարված` քանակական հետազոտությության, կազմում է 16,8%, բավականին մտահոգիչ է, քանզի հայտնի է, որ անպտղության 15% մակարդակը համարվում է ճգնաժամային և անդրադառնում է ժողովրդագրության, ծնելիության վրա:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից 2022 թվականի 11 ամսվա վերաբերյալ հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2022 թվականին արձանագրվել է ծնելիության ցուցանիշի նվազում՝ 2021 թվականի համեմատ, մասնավորապես՝ 2021 թվականին ծնվածների բացարձակ թիվը կազմել է 33.625, իսկ 2022 թվականին՝ 33.171, որն էլ ըստ տոկոսային հարաբերության 1.3%-ով ցածր ցուցանիշ է:
Անհրաժեշտ է նշել նաև, որ նույն աղբյուրի համաձայն, դրական տեղաշարժ է նկատվել ինչպես մեռելածինների, այնպես էլ 0-1 և 0-4 տարեկան երեխաների մահերի ցուցանիշներում: 2021 թվականի մեռելածինների բացարձակ թիվը կազմել է 465, իսկ 2022 թվականին այն նվազել է՝ կազմելով 399 կամ՝ 14.2 %-ով ավելի պակաս: 0-1 և 0-4 տարեկան երեխաների շրջանում մահացությունը նույնպես նվազել է՝ համապատասխանաբար 8.5% և 10.6%-ով:
Ծնելիության խթանման և անպտղության մակարդակի նվազեցման միջոցներից է վերարտադրողականությանն օժանդակող տեխնոլոգիաների կիրառումը, որի վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականի հունվարի 5-ին ընդունվել է N 22-Ն որոշումը՝ նպատակ ունենալով ավելի ընդլայնելու ծառայության շահառուների թիվը, որն էլ կաջակցի ծնելիության բարձրացմանը, անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնմանը:
Նոր որոշմամբ՝ «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից» օգտվելու իրավունք ունեն.
- 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք, ովքեր պատկանում են 20-35 (ներառյալ) տարիքային խմբին, սույն հավելվածի 3-րդ և 4–րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,
- 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք` սույն հավելվածի 3-րդ կետի 2-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծավալներով,
- սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին` սույն հավելվածի 3-րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում, 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում, կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը,
- զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողները` սույն հավելվածի 3-րդ և 4–րդ կետով սահմանված ծավալներով, ընդ որում կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը:
Վերջին փոփոխությունները, հատկապես այն փաստը, որ շահառուները չպետք է պարտադիր լինեն անապահովության գնահատման համակարգում ընդգրկված նպաստառուներ, զգալի ընդլայնում է ծրագրի շահառուների շրջանակը, որն էլ իր հերթին կնպաստի ինչպես անպտղության մակարդակի նվազմանը, այնպես էլ ծնելիության ցուցանիշի աճին:
Որոշումը կարևոր է նաև նրանով, որ այսուհետև ծառայություններից օգտվելու համար հիմք է հանդիսանում մարդկանց առողջական վիճակը, այլ ոչ թե սոցիալական կարգավիճակը, ինչպես եղել է նախկինում:
20.01.2023
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







