Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ

ՀՀ ԱՆ. Ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ

Հոգեկան առողջությունն առողջապահության նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով էլ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքային խումբ:


Առաջին հանդիպումն անցկացվել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ոլորտում առկա բոլոր խնդիրները, շեշտել դրանց լուծման կարևորությունն ու նախանշել լուծումները: Փոխնախարար Արմեն Նազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընթացին աջակցողներին և նշել` նախարարությունը պատրաստ է աջակցել բոլոր խնդիրների լուծմանը:


Փոխնախարարը հատկանշել է, որ հոգեկան առողջության խնդիրները պատասխանատու գերատեսչության ուշադրության ներքո են և նկատել` այսօր հիմնանորոգվում ու միջազգային չափորոշիչներին համապատասխան վերազինվում է հոգեկան առողջության ազգային կենտրոնը, որտեղ վերջին 30-40 տարվա ընթացքում ոչ մի նորոգման աշխատանք կամ բարեփոխում չի իրականացվել: Հատկանշական է, որ Հայաստանում արդեն իսկ գործում է մանկական հոգեբուժական ստացիոնար ծառայություն: Փոխնախարարը վստահեցրել է, որ նախարարի` աշխատանքային խումբ ստեղծելու հրամանը միտված է մինչ օրս առկա բացերը վերհանելուն և դրանց լուծումները գտնելուն:


Առաջին հանդիպմանն աշխատանքային խմբում հստակեցվել են հետագա ուղղությունները, բաժանվել պարտականությունները և սահմանվել դրանց կատարման ժամկետները:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ