ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում կգործի առաջին կարգի արագ արձագանքման բժշկական թիմ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Վրաստանի աջակցությամբ («Արբեյտեր-Սամարիտեր-Բանդ») արագ արձագանքման թիմի ստեղծման պաշտոնական մեկնարկին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «ASB» Վրաստանի գրասենյակի տնօրեն Դիմիտրիե Թոդորովիչը, Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է արագ արձագանքման թիմի ստեղծումը թե' երկրի ներսում` երկրաշարժերին, զինված հակամարտություններին, համաճարակային վտանգ պարունակող վարակիչ հիվանդություններին արձագանքելու տեսանկյունից, թե' տարածաշրջանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար։
«Հայաստանի համար միջազգային որակավորում ունեցող արագ արձագանքման թիմ ունենալը համարվում է առաջնահերթություն, քանի որ այն թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ինչպես մեր հանրապետությունում առաջացող հնարավոր արտակարգ իրավիճակներին, այնպես էլ հանդես գալ որպես միջազգային մարդասիրական առաքելություն իրականացնող երկիր»:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում բժշկակական թիմի ձևավորման հայեցակարգն ու ճանապարհային քարտեզը, շահագրգիռ կողմերի գործառույթներն ու պարտականնությունները:
ԱԱԲԹ-ները կընդգրկեն առողջապահության ոլորտի մասնագետներ: Թիմի անձնակազմի կարողությունները համապատասխանելու են ԱՀԿ և նրա գործընկերների կողմից սահմանված չափանիշներին։
Արագ արձագանքման բժշկական թիմի նպատակն է նաև ձեռք բերել միջազգային դասակարգում ունեցող, որակյալ բժշկական օգնություն տրամադրող թիմի կարգավիճակ։
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի խոսքով` քանի որ աշխարհի տարբեր երկրներում աղետները, որոնց հաճախականությունը, ուժգնությունն ու ծանր հետևանքներն անշեղորեն աճում են, էականորեն բացասական ազդեցություն են թողնում պետությունների կայուն զարգացման վրա, անհետաձգելի անհրաժեշտություն է առաջանում մեկտեղել բոլորի ներուժը՝ դիմակայության մակարդակը բարձրացնելու համար:
«COVID-19 համավարակը շեշտադրեց երկրում ստանդարտացված բժշկական կարողությունների առկայության կարևորությունը՝ աջակցելու ազգային առողջապահական համակարգին, երբ արտակարգ իրավիճակների արձագանքման միջազգային միջոցները սահմանափակ կամ սպառված են: Իր գործընկերների հետ միասին ԱՀԿ-ն պարտավորվել է աջակցել Հայաստանին ազգային ԱԱԲԹ-ի ստեղծման գործում և առավել հզորացնել երկրի առողջապահական համակարգի պատրաստվածությունը և արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունը», - ասել է Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն։
Հանդիպման կողմերը պայմանավորվածությունները հաստատել են համագործակցության հայեցակարգով:
19.11.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYRlTMjN' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







