ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում». հանդիպում-քննարկում
ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Առողջապահության համապարփակ ապահովագրությունը Հայաստանում» թեմայով` մասնավոր ապահովագրական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են առողջապահական ապահովագրության սկզբունքները և ներդրմանն առնչվող մի շարք առանցքային հարցեր:
Ողջունելով ներկաներին առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդգծել է ապահովագրական համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքներում ապահովագրական ընկերությունների հետ իրականացվող քննարկումների կարևորությունը:
«Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները մեկնարկել են դեռևս մեկուկես տարի առաջ, կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն համաճարակային իրավիճակով պայամանավորված աշխատանքային գործընթացը փոքր-ինչ դանդաղեց: Այսօր կառավարությունից ունենք հստակ հանձնարարական՝ աշխատանքներն ավարտին հասցնելու, համակարգի ներդրման հստակ հայեցակարգ ներկայացնելու վերաբերյալ: Նախաձեռնել ենք մի շարք հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, անհատների հետ՝ նրանց առաջարկներն ու մոտեցումները լսելի դարձնելու համար»,-նշել է Լենա Նանուշյանը` հավելելով, որ համատեղ ջանքերով է հնարավոր ունենալ մի համակարգ, որը կլուծի Հայաստանի բնակչության բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը:
Նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ գործընկեր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու հարցում, որտեղ միաժամանակ կգործի պարտադիր ապահովագրական համակարգը, նաև կշարունակի գործել կամավորը:
Բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է Հայաստանում առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական դրույթները, հայեցակարգային սկզբունքները` շեշտադրելով մի շարք առանցքային հարցեր. ինչ խնդիրներ կլուծվեն համակարգի ներդրմամբ, ինչպես են պատկերացնում դրա իրականացումը և ինչ արդյունք են ակնկալում:
Այնուհետև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները քննարկվող հարցի վերաբերյալ բարձրաձայնել են իրենց մոտեցումներն ու առաջարկները:
27.08.2021
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKaL7fW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







