Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Գիտահետազոտական ուղղության զարգացումը լինելու է մեր առաջնահերթություններից». Անահիտ Ավանեսյան

ՀՀ ԱՆ. «Գիտահետազոտական ուղղության զարգացումը լինելու է մեր առաջնահերթություններից». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Ավանի մասնաճյուղ: Կենտրոնի տնօրեն Վարդան Ավագյանի և բուժանձնակազմի ուղեկցությամբ նախարարը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել ՄԻԱՎ-ի ախտորոշման հաստատման, իմունաբանական, ՊՇՌ մեթոդով հետազոտությունների, կենսաքիմիական և կլինիկական լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու կարողություններին:

Կենտրոնի անձնակազմը ներկայացրել է լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումների հնարավորությունները, դրանց կիրառությունը:

Անահիտ Ավանեսյանը մասնագետներից հետաքրքրվել է ՄԻԱՎ-ի դեղակայունության մուտացիաների հայտնաբերման և գենոտիպի որոշման հետազոտությունների ոլորտում կենտրոնի տեխնիկական հնարավորություններով:  

Այնուհետև ուսումնական ռեսուրսային կենտրոնում առանձին շնորհանդեսներով աշխատակիցների կողմից նախարարին մանրամասն ներկայացվել են  ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանական իրավիճակը, ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները, միջազգային կառույցների ֆինանսական աջակցությամբ և համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը և կատարողականը, սպասվող ծրագրերը, քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:

Բուժաշխատողների հետ զրույցում նախարարը նշել է, որ կենտրոնի կողմից մատուցվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և բուժման ծառայությունները մշտապես ուշադրության կենտրոնում են, այցերը պարբերական բնույթ կկրեն:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ