Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են առողջապահական ոլորտը կարգավորող փոփոխությունները

ՀՀ ԱՆ. Քննարկվել են առողջապահական ոլորտը կարգավորող փոփոխությունները

ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվել են իրավական ակտերում կատարված և կատարվելիք փոփոխությունները: Վերանայվել և արդիականացվել են բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր-ախտորոշիչ և մի շարք այլ արտահիվանդանոցային տեսակների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, ինչպես նաև` կադրային պահանջներն ու հագեցվածությունը:

Վերանայվում են բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները` հագեցվածության մեջ ավելացնելով մի շարք ժամանակակից և առավել արդյունավետ տեխնիկական պահանջներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ