Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանում. «Սալուտեմ» ամսագիր

Կորոնավիրուսային համավարակը Հայաստանում. «Սալուտեմ» ամսագիր

Ավելի քան մեկ տարի առաջ՝ 2020 թվականի մարտի 1-ին, Հայաստանում արձանագրվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը։ Դրանից ընդամենը 11 օր անց ԱՀԿ-ն COVID-19-ով պայմանավորված իրավիճակը որակեց որպես XXI դարի առաջին համավարակ։ 2020 թվականի մարտի 16-ին, երբ նոր դեպքերի թիվը մեր երկրում կազմեց 52, բազմաթիվ այլ երկրների օրինակով Հայաստանում ևս, համաճարակային իրավիճակով պայմանավորված, հայտարարվեց արտակարգ դրություն:


Նոր կորոնավիրուսային հիվանդությունը և դրանով պայմանավորված համաճարակային իրավիճակն էական մարտահրավեր էին մոլորակի երկրների մեծ մասի համար, քանի որ նախորդ տասնամյակների ընթացքում կարծիք  էր ձևավորվել, որ մարդկության հիմնական սպառնալիքը ոչ վարակիչ հիվանդություններն են՝ քաղցկեղը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները և այլն, այլ ոչ թե վարակիչները՝ հաշվի առնելով վերջինների հիվանդացության և մահացության ցուցանիշների շարունակական անկումը։ Թեպետ, անհրաժեշտ է նշել, որ նեղ մասնա-գիտական շրջանակներում նոր համավարակի վտանգի մասին պարբերաբար ահազանգում էին: Օրինակ, 2019 թ. սեպտեմբերին հրապարակված մի հեղինակավոր զեկույցում կանխատեսվում էր, որ անկառավարելի համաճարակի հետևանքով Հայաստանի ՀՆԱ անկումը կարող է լինել 2%` ավելի շատ, քան հարևան բոլոր երկրներում։


Համաճարակի մեկ տարվա ընթացքի վերլուծությունը վկայում է, որ, այսպես կոչված, «ապակենտրոնացված» պայքարին անցնելուց հետո, Հայաստանում արձանագըրվեց նոր կորոնավիրուսային հիվանդության 3 ալիք, առաջինը՝ մայիս-հուլիս, երկրորդը՝ սեպտեմբեր-նոյեմբեր, երրորդը՝ 2021-ի փետրվար ամսից։


Ընդհանուր առմամբ, համաձայն պաշտոնական վիճակագրության` 2020 թ. արձանագրվել է COVID-19-ի 159.738 դեպք, այդ թվում` 28,177 թոքաբորբ, որը կազմում է ընդհանուր դեպքերի 17%-ը։ Անհրաժեշտ է նշել նաև, որ 2020 թ. արձանագրվել է 24.321 թոքաբորբ` չճշտված հարուցիչով, ինչը շուրջ 3.4 անգամ ավելի է, քան 2019 թ. արձանագրված դեպքերը:


Արձանագրվել է ավելի քան 31.000 հոսպիատալացում, որոնց կառուցվածքում գերակշռում են 60-69 տարեկան անձինք՝ 27.1%, հաջորդիվ. 50-59՝ 18,7%, 70-79՝ 12,9%։ Հոսպիտալացված հիվանդների 41,0%-ը տղամարդիկ են, 59,0%-ը՝ կանայք:

 


Նախորդ տարի, համաձայն պաշտոնական վիճակա-գրության, Հայաստանում COVID-19-ից մահացել է 3405 մարդ, ինչը կազմում է ընդհանուր վարակվածների 2,1%-ը: Միևնույն ժամանակ, նախորդ՝ 2019 թ. համեմատությամբ, արձանագրվել է 6.894 մահով ավելի (տվյալ թիվը չի ներառում զինվորական գործողությունների հետևանքով մահացած անձանց) կամ շուրջ 230 ավելի մահ` 100.000 բնակչի հաշվով, ինչը ցածր է, քան, օրինակ՝ Լիտվայի՝ 269 և Սեր-բիայի՝ 247 համանման ցուցանիշները, սակայն բարձր է, օրինակ, Ուկրաինայի՝ 117 և Բելառուսի՝ 64 ցուցանիշներից:

 


Ընդհանուր առմամբ, համաձայն փորձագետների, համավարկի հաղթահարման առավել արդյունավետ միջոց համարվում են պատվաստումները, որոնք պետք է ընդգրկեն բնակչության առնվազն 70-75%-ը: Ներկայում, աշխարհի շուրջ 122 երկրում այն արդեն մեկնարկել է, կատարվել է ավելի քան 359 մլն դեղաչափ ներարկում՝ օրական շուրջ 9,25 մլն մարդու: Պատվաստումների բացարձակ թվով առաջատար երկիրն է ԱՄՆ-ը, որտեղ իրականացվել է 107 մլն դեղաչափ ներարկում, իսկ բնակչության ընդգրկվածությամբ աչքի է ընկնում Իսրայելը, որին հաջողվել է պատվաստել բնակչության 56,8%-ին:


Հայաստանում ևս մեկնարկել է պատվաստումների գործընթացը` առայժմ COVID-19-ի ռիսկի խումբ համարվող բուժաշխատողների շրջանում:


Դավիթ Մելիք-Նուբարյան
ԵՊԲՀ Հանրային առողջության և առողջապահության
կազմակերպման ամբիոն, ավագ դասախոս, բ.գ.թ.


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ