Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԵՊԲՀ. Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

ԵՊԲՀ. Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը

ԱՀ առողջապահության նախարարության,  Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկների միության (AAHPO), Առաջադեմ բժշկություն ՀԿ-ի համատեղ ջանքերով մեկնարկել է «Բժիշկները Արցախի համար» ծրագիրը, որի հիմնական նպատակն է լրացնել պատերազմից հետո համակարգում առաջացած նեղ մասնագետների պակասը՝ Արցախ գործուղելով ՀՀ բժշկական կենտրոնների առաջատար բժիշկներին, իրականացնելով Արցախի բուժանձնակազմի վերապատրաստումներ առկա և առցանց տարբերակներով, ինչպես նաև պարբերաբար կազմակերպելով վարպետության դասեր տեղի և արտասահմանյան բժիշկ-մասնագետների ակտիվ ներգրավմամբ։

Համաձայն ԱՀ Առողջապահության նախարարության և նախարարին կից մասնագիտական խորհրդի կատարած ուսումնասիրության՝ Արցախի բժշկական հաստատություններում այս պահին մոտ 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ։ Կադրերի խնդիրն առաջացել է հատկապես հետպատերազմյան շրջանում բժիշկների արտահոսքի հետևանքով։

«Բժիշկները Արցախի համար» ծրագրին դիմած առաջին խումբն ապրիլի 4-ից մեկնել  է Մարտունու շրջան, որտեղ աշխատելու  է 2 շաբաթից 6 ամիս ժամկետով։ Գործուղման ավարտին նրանց փոխարինելու է հերթական բժիշկների խումբը։

Արցախ մեկնած բժիշկների վարձատրությունն ու կեցությունը ապահովում է ԱՀ առողջապահության նախարարությունը, իսկ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնում է Հայ օգնության ֆոնդը՝ Ամերիկայի հայ բժիշկների միության և Րաֆֆի Հովհաննիսյան հիմնադրամի աջակցությամբ։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ