Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԵՊԲՀ. Աշխատանքային հանդիպում՝ նվիրված լաբորատոր ոլորտի զարգացմանը

ԵՊԲՀ. Աշխատանքային հանդիպում՝ նվիրված լաբորատոր ոլորտի զարգացմանը

«Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» (Integrated Quality Laboratory Services - IQLS) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր գիտական ղեկավար Անտուան Պիերսոնը Հայաստան այցի շրջանակում այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ նաև ԵՊԲՀ  ներկայացուցիչների հետ:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր  Գառնիկ Ավետիսյանի,  գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի և Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի ղեկավար Զարուհի Գևորգյանի մասնակցությամբ հրավիրված քննարկմանն անդրադարձ կատարվեց լաբորատոր ոլորտի խնդիրներին, նախանշված ծրագրերին և համագործակցության հնարավորություններին:

Դոկտոր Անտուան Պիերսոնը 20 տարվա փորձ ունի լաբորատորիաների, որակի և հանրային առողջության ոլորտներում: Որպես լաբորատոր ծառայությունների զարգացման մասնագետ՝ նա աշխատել է հեղինակավոր կազմակերպություններում, ինչպիսիք են ԱՀԿ-ն, Եվրամիությունը և Համաշխարհային բանկը, ինչպես նաև խորհրդատվական գործակալություններում և համալսարաններում:  Նա առանձնանում է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի ավելի քան 40 տարբեր երկրներում ունեցած հարուստ աշխատանքային փորձով:  Անտուան Պիերսոնը բժշկական միկրոբիոլոգ է, մասնագիտացած է մանրէաբանության, մակաբուծաբանության և որակի ապահովման ոլորտում, նաև տիրապետում է արյունաբանության, իմունաբանության, շճաբանության և կլինիկական քիմիայի ոլորտներին:

Ֆրանսիացի մասնագետը ներկայացնելով այն երկրների աշխարհագրությունը, որտեղ աշխատում է, տեղեկացրեց, որ Հայաստանում մասնագիտական գործունեություն է ծավալում 2011 թվականից: Նա ընդգծեց, որ ինչպես բժշկական համալսարան, այնպես էլ այլ կրթական հաստատություններ իր այցը նպատակ ունի ընդլայնել լաբորատոր ոլորտում համագործակցությունը, համատեղ ծրագրերի մշակումը:

«Ամրապնդելով գիտելիքները, ամրապնդվում է ապագան»,- ընդգծեց Անտուան Պիերսոնը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բժշկական համալսարանին ոլորտի հզորացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր  Գառնիկ Ավետիսյանը, ներկայացնելով ֆրանսիացի գործընկերոջը քննարկվող թեմայի շուրջ ԵՊԲՀ գործունեությունը, նշեց, որ բուհում իրականացվող աշխատանքներն ունեն ակադեմիական և գործնական հիմք:

«Բժշկական համալսարանը ոչ միայն պատրաստում է լաբորատոր ախտորոշման ոլորտի մասնագետների, այլ մեծ քանակությամբ արդեն գործող մասնագետների վերապատրաստումներ է իրականացնում»,- ասաց պրոռեկտորը:

Համալսարանականների գնահատմամբ՝ այսօր ոլորտում արդիական է որակյալ ծառայությունների մատուցման խնդիրը, մասնագետների շարունակական կրթության ապահովումը:

Գառնիկ Ավետիսյանի խոսքով՝ համալսարանի շատ շրջանավարտներ ձեռք բերելով նեղ մասնագիտացում լաբորատոր ախտորոշման ոլորտում և հանձնելով համապատասխան քննություններ հաջողված գործունեություն են կարողանում ծավելել նաև արտերկրի առողջապահական կազմակերպություններում:

Անդրադարձ կատարվեց նաև Լաբորատոր ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագրին (GLLP), որում ընդգրկված է նաև ԵՊԲՀ-ն:

Քննարկմանը մասնակից IQLS հայաստանյան գրասենյակի ղեկավար և լաբորատոր մասնագետ Զարուհի Դավթյանը խոսեց մեկնարկող ծրագրի կազմակերպչական հարցերի մասին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում «Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» ընկերության աջակցությամբ բժշկական համալսարանում կկազմակերպվեն լաբորատոր  բնագավառի տարբեր հարցերին՝ որակի ապահովմանը, սարքավորումների ճիշտ օգտագործմանը վերաբերող դասախոսություններ բժիշկ-մասնագետների համար, ինչը կնպաստի փորձի փոխանակմանը, մասնագետների գիտելիքների կատարելագործմանը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ