Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Դիլիջան բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին. erebunimed.com

Դիլիջան բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին. erebunimed.com

«Դիլիջան» բժշկական կենտրոնը միանում է Covid- 19-ի դեմ պայքարին:Կենտրոնի ախտորոշիչ սարքավորումները, մահճակալային ֆոնդը, վերակենդանացման ծառայությունը հնարավորություն կտան պատշաճ բուժօգնություն մատուցել հիվանդներին: Բուժանձնակազմն անցել է հատուկ վերապատրաստում: ԱՆ ԱԱԻ մասնագետները «Դիլիջան» ԲԿ բժիշկներին, միջին եւ կրտսեր բուժանձնակազմին անհրաժեշտ գիտելիքներ են փոխանցել բուժօգնության եւ անվտանգության կանոնների վերաբերյալ, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել բուժանձնակազմի վարակման ռիսկը եւ հիվանդության տարածումը: 55 մահճակալից բացի առանձնացված է նաեւ վերակենդանացման ծառայությունը, որտեղ միաժամանակ բուժօգնություն կարող է ստանալ եւս 5 ծայրահեղ ծանր հիվանդ: Հարկ է նկատել, որ կենտրոնը հագեցած է անհրաժեշտ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, բոլոր մահճակալների մոտ անցկացված են թթվածնի մատակարարման կետեր:

 

«Դիլիջան» ԲԿ ամբողջությամբ վերապրոֆիլավորվել է որպես կորոնավիրուսային հիվանդության բուժման կենտրոն: Սակայն ախտորոշիչ ծառայությունները՝ ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա, ՄՌՏ, սոնոգրաֆիա եւ լաբորատոր ծառայությունները շարունակելու են հասանելի լինել «Դիլիջան» տարածաշրջանի ազգաբնակչության համար: Տարածքը եւ սարքավորումներն ախտահանվում են հակահամաճարակային բոլոր չափորոշիչներին համապատասխան:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ