ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մասնագետները ներկայացրել են նոր կորոնավիրուսի կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները
Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների...## համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մանրամասն ներկայացրել են կատարված և ընթացիկ աշխատանքները:
Մասնավորապես նշվել է, որ նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ հրապարակած վերջին տվյալներով` Չինաստանում արձանագրվել է 4537 հաստատված դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել են նաև 15 այլ երկրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հունվարի 23-ի դրությամբ չի հայտարարել «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ», արտակարգ իրավիճակը դիտվում է միայն Չինաստանում։
Ըստ ԱՀԿ հայտարարության` դեռևս լիարժեք պարզաբանված չէ հիվանդության փոխանցման աղբյուրը. հավանական է կենդանական ծագումը, իսկ փոխանցման ուղին՝ կոնտակտային և օդակաթիլային: Չինաստանում մարդուց մարդ փոխանցումը հաստատված է, իսկ այն երկրներում, որտեղ գրանցվել են բերովի դեպքեր՝ մարդուց մարդ փոխանցում դեռևս չեն արձանագրվել:
Որպես կանխարգելիչ և սահմանափակող միջոցառում ՉԺՀ Վուհան քաղաքի նկատմամբ հայտարարել է կարատին, ինչպես նաև ժամանակավոր դադարեցվել են ուղևորափոխադրումները: Հունվարի 25-ի դրությամբ կարանտին Վուհան քաղաքում շարունակվում է, սակայն ըստ ոչ պաշտոնական աղբյուրների կարանտին է հայտարարվել նաև Չինաստանի այլ քաղաքներում:
Հայաստանում իրականացվում են հետևյալ միջոցառումները․
- կազմակերպվում են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և ՀՀ-ում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ (Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին)
- սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում` վերջինիս կողմից հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք
- արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց
- չնայած այն հանգամանքին, որ Առողջապահության նախարարությունում առկա են լաբորատոր կարողություններ կորոնավիրուսների ախտորոշման համար, սակայն, դիվանագիտական խողովակներով, լայնածավալ աշխատանքներ են իրականացվում լաբորատոր աշխտորոշիչ թեստերի ձեռք բերման ուղղությամբ` թե միջազգային կառույցների, թե առանձին երկրների հետ
- իրավիճակը և երկկողմ կարողությունները մշտապես քննարկվում են տարածաշրջանի գործընկերների հետ
- ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։ Առողջապահության նախարարության մասնագետները գործուղվել են ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար
- ԱՀԿ մոտեցումներին համապատասխան մշակվել է ուղևորների իրազեկման «Նոր վարակ Չինաստանում, նոր կորոնավիրուս (2019n-CoV)» վերատառությամբ պաստառ (հայերեն, անգլերեն, ռուսերեն, չիներեն)՝ հիվանդության հարուցչի, ախտանշանների և կանխարգելիչ միջոցառումների ընդգրկմամբ։ Դրանք տեղադրվել են ՀՀ պետական սահմանի անցման կետերում (օդային և ցամաքային)
- վերանայվել է Ծանր սուր շնչառական համախտանիշի (ատիպիկ թոքաբորբ, SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS-CoV) վերաբերյալ առկա փաստաթղթերը՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակի տեսակետից: Ինչպես նաև ավարտին են հասցվել աշխատանքները՝ հիվանդների վարման ուղեցույցի և բուժաշխատողների անվտանգությանն առնչվող ընթացակարգերի մշակման ուղղությամբ
- Բնակչության և բուժաշխատողների համար հրապարակվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է սոցիալական և պաշտոնական կայքերում:
29.01.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







