Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում և պետական ֆինանսավորման ծրագրերը. Գեորգի Օկոև

Արտամարմնային բեղմնավորմնան կարևորության, ՀՀ-ում կիրառման վերջինիս ծավալների և թեմային առնչվող մի շարք կարևորագույն հարցերի մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի հետ:

Ի՞նչ ասել է արտամարմնային  բեղմնավորում  և ինչպիսի՞ արդյունավետությամբ է այն իրականացվում:

 Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների արդիական մեթոդներից մեկն է: Այս տարի աշխարհում արտամարմնային բեղմնավորման  մեթոդի 41-րդ ամյակն է: Արտամարմնային բեղմնավորման էությունը կայանում է նրանում, որ պունկցիայի միջոցով ստացված կնոջ ձվաբջիջը լաբորատոր պայմաններում` փորձանոթում, բեղմնավորվում է սերմնաբջջի հետ:  Սաղմը կամ սաղմերը 3-5 օր անց տեղափոխվում են կնոջ արգանդի խոռոչ, 2 շաբաթ անց ստուգում է խորիոնիկ հոնադոտրոպինի քանակը, որի բարձր մակարդակը խոսում է հավանական հղիության մասին: Իսկ 1 շաբաթ անց հղիությունը հաստատվում է գերձայնային հետազոտությամբ:

Այս տեխնոլոգիայի շնորհիվ շատ ամուսնական զույգեր, ովքեր անհաջողությամբ փորձում էին բուժել անպտղությունը,  կարողացան ունենալ առողջ երեխաներ:


Սակայն հարկ է նշել, որ այն պետք չէ դիտարկել որպես 100% արդյունավետությամբ գործընթաց: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում ԱՄԲ-ի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը` մեկ փորձի դեպքում: ԱՄԲ- արդյունավետությունը պայմանավորված է ինչպես մեթոդի ընտրությունից, պացիենտի տարիքից, արգանդի վիճակից, այնպես  էլ անպտղության պատճառից և այլն:

Օժանդակ վերարտադրողական տեխնոոլոգիաների բաժանումնքում հատուկ տեղ է տրվում բժիշկների հմտությանը, տեխնիկական հագեցվածությանը, բուժման համար օգտագործվող որակյալ դեղորայքի ընտրությանը, սաղմնաբանական լաբորատորիային: Մեր բուժհաստատությունն` իր պրոֆեսիոնալ մասնագետներով, շուրջօրյա իրականացնում է ԱՄԲ գործընթացը:

ԱՄԲ ոլորտում ի՞նչ առաջընթացներ են գրանցվել Հայաստանում

2003թ. Հայաստանում առաջին անգամ արձանագրվեցին ԱՄԲ և ՍՏ մեթոդի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներդրումից հետո հղիության առաջին դեպքերը, իսկ 2004թ. ծնվեցին առարին երեխաները` եռյակ (2 աղջիկ, 1 տղա): Այդ ժամանակ ԱՄԲ կատարվում էր դասական եղանակով:

2006թ.-ից ներդրվեց նորամուծութուն, որը կոչվում է «ԻՔՍԻ» մեթոդ:  Այս եղանակը կիրառվում է տղամարդկային գործոնով  պայմանավորված անպտղության դեպքում: Ավելի ուշ տեղ գտավ փոխնակ մայրության ծրագիրը, ձվաբջիջների դոնացիան, դոնորական սերմի կիրառումը:

Այս տարի գրանցել ենք լուրջ առաջընթաց` շնորհիվ.

  • արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության (ԱՊՎՕՏԿԲՕ),
  • սպասարկման կարգի ու շահառուներին ներկայացվող պահանջների վերանայման:


Կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն պետության կողմից ԱՊՎՕՏԿԲՕ է իրականացվում պետական ծրագրով սահմանված թիրախային խմբին: Խմբի մեջ ներառվում են մինչև 35 տարեկան, օրինական ամուսնական կապի մեջ գտնվող զինծառայողների ընտանիքները, սահմանամերձ  բնակավայրերի մեր հայրենակիցներն և այլոք:

 Նախկինում մեզ դիմող զույգերը ԱՄԲ իրականացնելու համար դիմում  էին և հովանավորվում էին մի շարք  հիմնադրամների, հաստատությունների, կազմակերպությունների կողմից: Այժմ գործում է պետական ծրագիր, և նմանօրինակ ծրագրերի համար նախադեպը չունեցող գումար է հատկացվում:

Նախկինում եղած պետական ծրագրերի դեպքում գումարը հատկացվում էր ՝ զույգի բուժման գործընթացի որոշ մասը, իսկ ներկայում թիրախային խմբի արտամարմնային բեղմնավորման ամբողջ գործընթացի համար վճարում է պետությունը:

Պետական ֆինանսավորման համար ինչո՞ւ է սահմանվել 35 տարեկան շեմը, և որքանո՞վ է դա նպատակահարմար:

Հարցը տեղին է: Շատ զույգեր, ովքեր տարիներ շարունակ պայքարել են երեխա ունենալու համար և արդեն հատել են նշված տարիքային սահմանը, օգտվել պետական աջակցությունից չեն կարող, քանի որ 35 տարեկանն անց զույգի մոտ հաջողության հասնելու հավանականությունը կտրուկ նվազում է: Այդ է պատճառը, որ նախընտրելի է գումար և ժամանակ ծախսել ծրագրի շահառու երիտասարդ զույգերի համար` գործն առավել մեծ հավանականությամբ հաջողությամբ պսակելու նպատակով:

Հարկ է նշել, որ սա  բնավ չի նշանակում, թե անհնար է հասնել դրական արդյունքի 35 տարեկանն անց կանանց մոտ, պարզապես տարեցտարի հաջողության  հասնելու հավանականությունը նվազում է:

Ամեն մի երխայի ծնունդը նոր հույս է` ևս մեկ քայլ դեպի հավերժություն:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

Հրատապ թեմա Հայաստանում
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ