ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Այս տարվա կարգախոսն է՝ հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների՝ ինքնասպանությունների կանխարգելում:
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախաձեռնությամբ այս տարի նույնպես հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ:
Միամսյակի և դրա ընթացում նախատեսվող միջոցառումների մասին, Հայացք մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, խոսեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:

«Հայաստանում հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ. «Ասոցիացիան միամսյակի շրջանակում մասնավոր հոգեբուժական և հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպություններին կոչ էր արվել հոկտեմբերի 10-ին բոլոր այցելուներին սպասարկել անվճար, հետո նաև` 20 տոկոս զեղչով: Այդ կազմակերպություններից են՝ «Ալֆա Բետտա» հոգեբուժական կլինիկան, «Այգ» հոգեբանական կենտրոնը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադականբժշկական կլինիկան, Վահան Սիմոնյան Ա/Ձ-ն: Իսկ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում բոլոր հիվանդների առաջին հետազոտությունը միամսյակի ընթացքում կլինի անվճար»:
Արմեն Սողոյանը հավելեց նաև, որ հոգեկան առողջությունը միայն հոգեկան խանգարումների բացակայությունը չէ, այն մարդու ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լավակեցությունն է, որը նրան հնարավորություն է տալիս կյանքից առավելագույն հաճույք ստանալ, ինքնադրսևորվել, սեփական կյանքի հետ կապված որոշումներ ընդունել, իրականացնել դրանք:

ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական ղեկավար, գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեց հոգեկան առողջության առաջխաղացման և սուիցիդների (ինքնասպանությունների) կանխարգելման մասին:
«Հոգեկան առողջությունը և սուիցիդը ազգային անվատնգություն պարունակող խնդիրներ են: Այս հիվանդություններն իրենց մեջ ներառում են տարրեր, որոնք կարող են խոչընդոտել ազգային անվտանգությանը:
Մենք, ցավոք, չենք տիրապետում հոգեկան առողջության վերաբերյալ ամբողջական վիճակագրության, քանի որ մեր տվյալները հիմնված են միայն հոգեբուժական հաստատություններում հաշվառված հիվանդների թվի վրա: Այնինչ, աշխարհի խոշորագույն երկրներում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են դիմել ընտանեկան բժիշկներին, քան` հոգեբանների, իսկ Հայաստանում՝ հոգեբաններին դիմելու մշակույթն իսպառ բացակայում է: Մեր երկրում այս մասով խնդիրը շատ օրհասական է: Մարդիկ հոգեբանների ծառայություններից չեն օգտվում, մտածելով, թե դա կազդի իրենց անվան ու հասարակական դիրքի վրա՝ դիմում են միայն ծայրահեղ ծանր վիճակների դեպքում: Ուստի պարզ է դառնում, որ մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու՝ հասարակությանը կրթելու և ամբողջական վիճակագրություն կազմելու գործընթացում:
Պատանեկան տարիքում, օրինակ, հնարավոր է խուսափել նման բարդ խնդիրներից՝ ժամանակին կանխարգելելով:
Ահագնացող մյուս մարտահրավերը մեր համակարգի առջև՝ ծերունական տարիքի հոգեբանական խնդիրներն են: Յուրաքանչյուր երկրորդ պապիկ և տատիկ ունեն հոգեբանական խնդիր և հարց է առաջանում՝ արդյո՞ք պատրաստ ենք դիմագրավելու և սպասարկելու նրանց. իմ կարծիքով՝ դեռ ոչ, սա խնդրր է, որը պահանջում է լուծում:
Առողջապահության նախարարությունը պետբյուջեով հատկացված ֆինանսական միջոցների 90%-ն ուղղում է հոգեբուժական հաստատություններում հաշվառված և բուժվող հիվանդներին, այնինչ, հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է գումար հատկացնել նաև կանխարգելման համար, հակառակ դեպքում մի քանի տարի հետո մեր հիվանդների թիվը տասնյակներով կարող է ավելանալ: Բաշխումը կարող է լինել 30%-70% հարաբերակցությամբ:

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը խոսեց օրվա խորհրդի մասին՝ հատկապես նշելով, որ խնդրի մասին պետք է մտածեն ո՛չ միայն խանգարումներ ունեցողներն ու բուժանձնակազմը, այլ նաև հասարակության բոլոր շերտերը:
Հարկ է հետագայում նույնպես օրվա խորհուրդը դիտարկել սեպտեմբերի 10-ի՝ ինքնասպանությունների կանխարգելման օրվա շրջանակում:
Հոգեկան խանգարումներ կարող են լինել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Սոցիալական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ չափազանց կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը ինքնասպանության երևույթի վերաբերյալ: Կարևոր է, որ խնդրի մասին մտածեն ո՛չ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլ նաև հասարակության բոլոր շերտերը` շարքային քաղաքացուց մինչև իշխանություն:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների աշխարհում 800.000 մարդ ինքնասպանություն է գործում, այսինքն՝ յուրաքանչյուր 40 վայրկյանի ընթացքում երկրագնդի մեկ բնակիչ կյանքից հեռանում է սուիցիդի միջոցով: Հենց սա է առանցքայինը և պետք է մեր բոլորի ուշադրությունը սևեռված լինի այս խնդրի ու վերջինիս կանխարգելման վրա:
11.10.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqxv1nd' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







