Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am

ՔԿԱ ոլորտի հրատապ խնդիրների մասին պատմում է օտովիրաբույժ Գայանե Սարգսյանը. armeniamedicalcenter.am

Լիսաբոնում 2019թ. հունիսին կայացավ Ալերգոլոգների և թոքաբանների միջազգային եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովը: Այն շատ հետաքրքիր էր և ուսանելի, որովհետև քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ, մասնավորապես, քթի ախտաբանության ոլորտում.., շատ խնդիրներ կապված են ալերգիայի և ստորին շնչուղիների խնդիրների հետ: Գիտաժողովի ժամանակ մեծ և կարևոր տեղեկատվություն ներկայացվեց վերին շնչուղիների, հատկապես քթի խոռոչի, հարակից խոռոչների, կոկորդի, շնչափողի վերաբերյալ:

Ս.թ. հուլիսին տեղի ունեցավ CONFEDERASION of EUROPEAN ORL_NHS- կողմից կազմակերպված քիթ-կոկորդ-ականջաբանների միջազգային եվրոպական գիտաժողովը` Բրյուսելում: Գիտաժողովին «Արմենիա» բժշկական կենտրոնից մասնակցում էին կլինիկայի ղեկավար, քիթ-կոկորդ-ականջաբան Վասակ Ֆյոդորի Մելիքսեթյանը, քիթ-կոկորդ-ականջաբան  Գայանե Սարգսյանը, հանրապետության քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիայի այլ մասնակիցներ: Եվրոպական միության գիտաժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ:

Գիտաժողովը վերաբերում էր քիթ-կոկորդ-ականջաբանության առանձին բաժիններին՝ օտոլոգիա, օտովիրաբուժություն, ռինոլոգիա, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին շատ հետաքրքրիր նորություններ, հիմնականում դրանք վերաբերում էին ժամանակակից ուղեցույցներին, որոնք հաստատված են ամերիկյան և եվրոպական քիթ-կոկորդ-ականջաբանների ասոցիացիաների կողմից:

Քննարկվեցին լսողության վերականգնմանը, մասնավորապես, կոխլեար ինպլանտացիայի ժամանակակից մոտեցումներին, Մենյերի հիվանդությանը, արտաքին չարորակ օտիտի բուժմանը վերաբերող խնդրահարույց հարցեր,  որոնց պատճառագիտության, բուժման վերաբերյալ դեռևս վերջնական եզրակացություններ չկան:

Հատկապես ուշագրավ էին պրակտիկ բժշկին ուղղորդող ուղեցույցները և մոտեցումները: Մասնավորապես, հարկ եմ համարում անդրադառնալ չարորակ, նեկրոտիկ օտիտին և, ընդհանրապես, արտաքին օտիտների բուժման ժամանակակից մոտեցումներին:

Որոշ նեղ մասնագիտական հետաքրքիր և ուսանելի կարևոր նրբություններ ներկայացվեցին, որոնք արդեն կիրառել եմ վերջին երկու վիրահատությունների ժամանակ:

Գիտաժողովում ներկայացրել ենք մասնագիտական պոստեր-պրեզենտացիա ` սուր օտիտի թրոմբոֆլեբիտային բարդությունով մի հիվանդի պատմություն: Դեպքը եզակի էր այն առումով, որ սուր կամ քրոնիկ օտիտի ժամանակ այդպիսի  բարդություններ եվրոպական, ամերիկյան հանրության մեջ շատ հազվադեպ են հանդիպում և շատ մասնագետների համար դրանք աննախադեպ են: Վերոհիշյալ հիվանդի մոտ առկա էր բոլոր երակային ծոցերի, մասնավորապես, սիգմայաձև, լայնական սինուսների թրոմբոզ, որի կապակցությամբ վիրահատվել էր, և ելքը վիրահատությունից հետո դրական էր:

Արտերկրում բժշկությունն առավել զարգանում է վերականգնողական վիրահատությունների ուղղությամբ, իսկ բարդացած դեպքերը քիչ են, քանի որ առաջնային օղակի աշխատանքը շատ լավ է կազմակերպվում, ինչպես նաև բարձր է մարդկանց կենսամակարդակը:

Գիտաժողովին ներկայացվեցին նաև բարձրագույն մաթեմատիկայի մակարդակի նորություններ՝ ռոբոտային վիրաբուժություն, ցողունային բջիջների օգնությամբ հիվանդությունների բուժման տեխնոլոգիաներ, որոնցից մենք դեռևս բավականին հեռու ենք:

Ընդհանրապես, ցանկացած գիտաժողով, ելույթ շատ կարևոր է և օգտակար, որովհետև եթե անգամ այն կրկնություն է, միևնույն է, երբեմն թարմացնում և հիշեցնում է մոռացվածը:

Գայանե Վալդեմանի Սարգսյան,
օտովիրաբույժ` «Արմենիա» ԲԿ ՔԿԱ բաժանմունքում
ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դոցենտ, ուսումնական մասի ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ