ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ընդլայնվել է ՁԻԱՀ-ի կենտրոնի բուժօգնության և սպասարկման բաժինը
ՁԻԱՀ-ի կենտրոնում տեղի է ունեցել բժշկական օգնության և սպասարկման բաժնի նոր ենթակառուցվածքի պաշտոնական բացումը: Այն վերանորոգվել և կահավորվել է առողջապահության նախարարության և ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում:
Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան և կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը կտրել են կարմիր ժապավենը, ինչին հաջորդել է արարողության մասնակիցների շրջայցը վերանորոգված ենթակառուցվածքում:
Վերջինիս աջակցությամբ բաժինը հագեցվել է նոր սոնոգրաֆով, որը հնարավորություն կտա հայտնաբերելու լյարդի ֆիբրոզը, որոշելու դրա աստիճանը և նորագոյացությունների առկայությունը: Նախկինում ընդամենը 565մ2 տարածք զբաղեցնող բաժինն այսօր արդեն ընդլայնվել է 400մ2 մակերեսով` 1 լիարժեք հարկաբաժնով, ընդհանուր առմամբ` զբաղեցնելով շուրջ 965մ2 տարածք: Զգալիորեն ավելացել է նաև զննման և պրոցեդուրային սենյակների թիվը, էապես բարելավվել են բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանները՝ հնարավորություն տալով առավել արդյունավետ կազմակերպելու պացիենտների սպասարկումը, որոնց տրամադրվում է նեղ մասնագիտական բժշկական օգնություն. կատարվում են ուլտրաձայնային, ռենտգենաբանական և տուբերկուլոզի հայտնաբերման հետազոտություններ:
Ակնհայտ է վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում.
- Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017թ-ից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում` անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում, ինչը կազմում է դիսպանսերային հսկողության մեջ գտնվողների 97,5%-ը:
- Ընդհանուր առմամբ` ՀՌՎ բուժում ստանում է ՄԻԱՎ վարակ ախտորոշումով պացիենտների 84%-ը (նախանշված թիրախը` 90%՝ 2020թ.):
- Ներդրված է դեղերի պատվերի, գնման և մատակարարման անխափան շղթա, ինչի շնորհիվ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ երբևէ չի եղել բուժման ընդհատում:
- Բուժում ստացողներից չհայտնաբերվող վիրուսային ծանրաբեռնվածություն ունեցողների թվի աճի հարցում էական նշանակություն ունի այն, որ ՁԻԱՀ-ի կենտրոնում ՄԻԱՎ վարակով պացիենտների բժշկական օգնությունն ու վարումն իրականացնում է բազմապրոֆիլային խումբը, որի կազմում ընդգրկված են բժիշկ (վարակաբան և/կամ ընտանեկան բժիշկ), բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող և ոչ բժշկական հարցերով զբաղվող այլ անդամներ (իրավախորհրդատու, «հավասարը` հավասարին» խորհրդատու և այլն): Խմբի անդամները կատարում են որոշակի գործառույթներ՝ փոխադարձաբար լրացնելով միմյանց` որպես առանցքային խնդիրներից մեկը դիտարկելով բուժման կարգը պահպանելու հարցում պացիենտներին աջակցելը, ինչը չափազանց կարևոր է բուժման արդյունավետությունն ապահովելու համար:
- Առողջապահության նախարարության, ՁԻԱՀ-ի կենտրոնի և աջակիցների ջանքերով տարիների ընթացքում ստեղծված ՄԻԱՎ վարակին արդյունավետ հակազդման համակարգի (ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, կանխարգելում, մոնիտորինգ, բուժման ծառայություններ) անխափան գործարկումը և միջոցառումների հետևողական իրականացումը թույլ կտան ՀՀ-ում հասնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրով և միջազգային պարտավորություններով նախանշված «90-90-90» հավակնոտ թիրախներին:
12.09.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







