Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

ՀՀ ԱՆ. Տրվել է անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկը

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացրել է պետության կողմից երաշխավորված Արտոնյալ և անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագրի մեկնարկի վերաբերյալ մանրամասները, որի շրջանակներում  իրականացվելու  են`

  1. անպտղության պատճառագիտության ախտորոշում և բուժում,
  2. մինչև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն իրականացվող պարտադիր հետազոտություններ,
  3. ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում՝ առավելագույնը 6 փորձ,
  4. արտամարմնային բեղմնավորման իրականացման մեկ փորձ, հավելյալ` սաղմերի ստացման դեպքում սաղմերի 2-րդ և 3-րդ տեղադրումներն արգանդի խոռոչ:


Արտամարմնային բեղմնավորման 2-րդ փորձը կատարվում է պետության կողմից 50% մասնակցությամբ:

Ըստ բժշկական ցուցումների` ամուսնական զույգին կարող են տրամադրվել  բուժօգնության  հիշյալ բոլոր տեսակները:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար ծախսերը, դրանք կատարում է շահառուն:

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները, ըստ ընթացակարգի, իրենց ընտրությամբ կարող են դիմել անպտղության ծրագիրն իրականացնող, վերարտադրողաբանության գծով լիցենզիա ունեցող բժշկական 5 կազմակերպությունից որևէ մեկին, դրանք են՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը, «Աստղիկ», Շենգավիթ բժշկական կենտրոնները, «Ֆերտիլիթի» պտղաբերության կենտրոնը։ Կազմակերպություններում գործող հանձնաժողովն ընդունում է փաստաթղթերը, ուսումնասիրում և տալիս եզրակացություն բուժման տեսակի վերաբերյալ, ընդ որում` ծառայությունները մատուցվում են` ըստ շահառուների դիմումների էլեկտրոնային միասնական գրանցման հաջորդականության:

Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներ են՝

ծրագրից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող  անզավակ հետևյալ զույգերը`

  1. երբ ամուսիններից մեկը զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ,
  2. զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո այդ  պատճառական կապով զոհվածի ծնողներ,
  3. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ,
  4. զույգերից մեկի մոտ առկա է հաշմանդամություն, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում,
  5. սոցիալական աջակցություն ստացող  սահմանամերձ համայնքների բնակիչներ:


Մաժամանակ, շահառուները պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները՝

  1. ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
  2. կինը 20-35 տարիքային խմբում, ընդ որում` 35 տարեկանում հաշվառվելու դեպքում նա պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը, իսկ զինվոր որդի  կորցրած մայրերի  դեպքում` մինչև 42 տարեկանը:


Շահառուն պետք է ներկայացնի դիմում, անձնագիր, նույնականացման քարտ, ամուսնության վկայական, կարգավիճակը հաստատող փաստաթղթեր (բնօրինակներ) և էպիկրիզ` նախկինում ստացած հետազոտությունների ու բուժման վերաբերյալ:

Դիմումի ընթացքը կարող է մերժվել, եթե դիմումատուն չի բավարարում սահմանված  պահանջներն ու պայմանները, ունի հակացուցում և հղիության խիստ ցածր հավանականություն:

Մերժման հիմքերի վերացման դեպքում դիմումատուն կարող է կրկին դիմել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ