ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք
Հեռավար ուսուցումը հարմարավետ և ժամանակակից գործիք է կրթությունն ավելի բազմակողմանի դարձնելու համար: ԵՊԲՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց, որին մասնակցեցին ուսանողներ և դասախոսներ՝ գիտական և տեսական ամբիոներից:
Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, այդ թվում՝ «Moodle» համակարգի օգտագործման հմտություններին:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական Արտեմ Գրիգորյանը լինելով դասընթացի մասնակից՝ նշեց, որ հարթակը հնարավորություն կտա լայն շրջանակներում ամբողջական դասընթացներ կամ դրանց ինչ-որ հատվածներ իրագործել առցանց: «Չնայած աշխարհում առավել տարածված ու հնարավություն ունեցող հարթակ լինելուն՝ այն օգտագործելու համար պահանջվում են հմտություններ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներ տանել ԵՊԲՀ-ում այն կիրառելու մեխանիզմներ ներդնելու համար:
Արտեմ Գրիգորյանի խոսքով՝ սա բուհի ուսումնական պրոցեսում բարեփոխումներին համահունչ նախագիծ է, և քայլեր են արվում 2019-2020 ուսումնական տարում այն ներդնելու ուղղությամբ:
«Հաճախ անհրաժեշտություն է լինում ուսումնական պրոցեսի մի մասը կազմակերպել առցանց: Դա երնթադրում է բավական հետաքրքիր շփում, երկխոսություն դասախոսի և ուսանողների միջև: Այն նաև մեծ հնարավություններ կտա կազմակերպել խմբային աշխատանքներ, ինչն աշխարհում կարևոր խնդիր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համալսարանում աշխատանքներ են տարվում բազմաբաղադրյալ գնահատում կազմակերպելու համար, ինչը ենթադրում է նաև բազմաբաղադրյալ ուսուցում: Հեռավար ուսուցումը կարող է ծառայել ոչ միայն ուսանողներին, այլև կազդի բուհի պրոֆեսորադասխոսական կազմի որակավորման բարձրացման վրա:
Կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդականի կարծիքով՝ այլևս անհրաժեշտություն չի լինի նույն դասընթացը վարել մեկից ավելի անգամ, քանի որ կա հնարավորություն ստեղծել մեկ դասընթաց, որին կկարողանան մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ ստացած գիտելիքները շատ ավելի կայուն կլինեն՝ քանի որ փոխանցվող տեղեկատվությունը միշտապես հասասնելի կլինի, ինչպես նաև կստեղծվի հետադարձ կապի, մեկը մյուսին գնահետելու ու լրացնելու հնարավորություն:
29.07.2019
|
|||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
26.07.2024
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
21.06.2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
13.02.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYlecoXL' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







