Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

ԼՂՀ ԱՆ. Բժշկական առաքելությունը շարունակվում է

Արցախի առողջապահության նախարարության կողմից մեկնարկած գյուղական բնակչության բժշկական օգնության կազմակերպման ծրագիրը շարունակվում է: Հուլիսի 12-ին համակարգի բարձրակարգ բժիշկ-մասնագետները հերթական այցն իրականացրել են Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում:


Բժիշկների կողմից ընդունելություն ու բժշկական սպասարկում է իրականացվել ինչպես Ավետարանոց գյուղի, այնպես էլ հարակից համայնքների բնակչության շրջանում:


Ընդհանուր առմամբ` կատարվել է շուրջ 300 խորհրդատվություն, 46 ուլտրաձայնային հետազոտություն, 41 էլեկտրասրտագրություն և, ըստ ցուցումների, ակնաբուժական խնդիրներ ունեցող 70 անձանց անվճար հիմունքներով տրամադրվել են ակնոցներ:


Այցի շրջանակներում նախարարը հրավիրել է արտագնա գործակարգավարական խորհրդակցություն` համակարգի գործադիր տնօրենների մասնակցությամբ: Արայիկ Բաղրյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել ոլորտի համապատասխան մասնագետներին` օգոստոսի 4-ից Արցախում մեկնարկվող ամառային 7-րդ համահայկական խաղերի ընթացքում աշխատանքներն արտակարգ ռեժիմով կազմակերպելու համար: Ի դեպ, այժմ Ստեփանակերտի մարզադաշտում ընթանում են խաղերի պաշտոնական բացման արարողության փորձերը, որի համար նախարար Բաղրյանը բուժհաստատությունների գործադիր տնօրեններին հորդորել է լինել զգոն և աչալուրջ: Հանդիպմանը քննարկվել են էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդնման հետ կապված մի շարք հարցեր:


«Ասկերանի շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը ներկայացրել է 2018 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:


Խորհրդակցության վերջում ԱՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդատու Արմեն Հայրիյանը ամփոփել է նախորդ այցերի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները:


Նախարար Արայիկ Բաղրյանի ղեկավարությամբ մասնագետների խումբը այցելել է նաև Ավետարանոց գյուղի «Կուսանաց անապատ» եկեղեցի, որը կառուցվել է 1616 թվականին:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնն   աշխատում է հատուկ ռեժիմով:   Ուժեղացվել է զգոնությունն ինչպես ծննդատանը, այնպես էլ բոլոր բաժանմուքնենրում...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀԱՆ. Ֆինանսական աջակցության
ՀՀԱՆ. Ֆինանսական աջակցության

Քանի որ վերջին օրերին տարբեր անհատներից և կազմակերպություններից բազմաթիվ ֆինանսական աջակցության առաջարկներ էինք ստանում, Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային...

Հրատապ թեմա Հայաստանում
Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը. oncology.am
Ներկայացվել է Կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը. oncology.am

Առողջապահության նախարարության «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» կազմակերպվել է քննարկում Կրծքագեղձի քաղցկեղի Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագրի վերաբերյալ, որին մասնակցել են...

Հրատապ թեմա Հայաստանում
Պատրա՞ստ է Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին. Համաճարակաբանի գնահատականը
Պատրա՞ստ է Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարին. Համաճարակաբանի գնահատականը

Կորոնավիրուսը հասավ Հայաստան։ Համաճարակաբան, առողջապահության կազմակերպիչ Աշոտ Դավիդյանցի հետ Առողջապահական համակարգը /Mednews.am-ը/ զրուցել է վիրուսի տարածման պոտենցիալ վտանգների...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Բոլոր քայլերն ուղղված են ծնելիության բարելավմանը
ՀՀ ԱՆ. Բոլոր քայլերն ուղղված են ծնելիության բարելավմանը

Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման նպատակով մշակվել է 2020-2023թթ. միջոցառումների ծրագիր, որը հավանության է արժանացել կառավարության այսօրվա նիստում...

Հրատապ թեմա Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սահմանափակում է այցելությունները. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը սահմանափակում է այցելությունները. oncology.am

Հայաստանի Հանրապետությունում COVID-2019 դեպքի արձանագրման կապակցությամբ ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում համաճարակաբանական հսկողությունն ուժեղացնելու համար ստեղծվել է հանձնաժողով հետևյալ կազմով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի. oncology.am
ՈՒԱԿ-ը կոչ է անում սեզոնային վիրուսներից առաջացած բարդությունների դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և դիմել մասնագետի. oncology.am

Հայաստանում շարունակվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնը։ Ընթացիկ սեզոնում Հայաստանում, համաձայն լաբորատոր հետազոտությունների, շրջանառվում են գրիպի Ա H1N1 ենթատեսակի, Բ տեսակի, ինչպես նաև շնչառական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում
ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» մեկնարկել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան
ՀՀ ԱՆ. Պատրաստակամ ենք իրականացնելու փոփոխություններ հոգեբուժության ոլորտում. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտիի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համագործակցության ընթացքը, հաջորդող օրերին...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր. oncology.am
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր. oncology.am

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերության տարածաշրջանային  ղեկավար Լեոնիդ Պորշենկովն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կխթանի առողջապահության և բժշկագիտության բնագավառում...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի. oncology.am
Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի. oncology.am

Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում, ծրագրվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Ուռուցքային հիվանդությունների բուժումը Հայաստանում. ի՞նչն է անվճար, իսկ ինչի՞ համար պետք է վճարել. oncology.am
Ուռուցքային հիվանդությունների բուժումը Հայաստանում. ի՞նչն է անվճար, իսկ ինչի՞ համար պետք է վճարել. oncology.am

2019 թվականից Հայաստանում չարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատությունները, ինչպես նաեւ ճառագայթային թերապիան անցկացվում են անվճար: Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, բուն միջամտություններն անցկացվում են...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է ծառայության աշխարհագրությունն ընդլայնել
ՀՀ ԱՆ. Նախատեսվում է ծառայության աշխարհագրությունն ընդլայնել

Մեկ տարի առաջ մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան
ԵՊԲՀ COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն այսօր մեկնարկեց Հորիզոն 2020 ծրագիր շրջանակում շահած «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին
ՀՀ ԱՆ. կազմակերպությունները կցվել են մարզային հիմնարկներին

Մայրական և պերինատալ մահացության ու հիվանդացության ցուցանիշների իջեցման, մանկաբարձական բուժօգնության որակի բարձրացման, մազից կախված (կրիտիկական) և մայրական մահվան դեպքերի (case studies) քննարկումների, ինչպես նաև...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ