Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել. news.am

Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել. news.am

«Էրեբունի» բժշկական կենտրոնում սուր ինսուլտի բուժումն իրականացվում է շատ բարձր մակարդակով, աշխատում են լավ մասնագետներ, կան անհրաժեշտ սարքավորումները, սակայն այդ ձեռքբերումի վրա չի կարելի կանգնել, այլ անհրաժեշտ է մշտապես զարգացնել կենտրոնը:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Լոս Անջելեսում ինսուլտի բուժման կենտրոնի տնօրեն, բժիշկ Միքայել Գրիգորյանը:

«Ինսուլտի բուժումը նման է ծաղկի, եթե այն չջրես ամեն օր, ապա կթոշնի: Նույնն էլ ինսուլտի բուժման դեպքում է: Այդ ոլորտը պետք է ամեն օր զարգացնել, չի կարելի ոչ մի վայրկյան կանգնել», - ասաց մասնագետը: 

Նրա խոսքով՝ «Էրեբունի» ԲԿ-ի որոշ մասնագետներ, օրինակ՝ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը, այնքան պրոֆեսիոնալ են, որ կարող են աշխատել ԱՄՆ լավագույն կլինիկաներում: 

 

Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել

Սակայն չի կարելի թույլ տալ, որ Հայաստանը կորցնի նման մասնագետների, եւ անհրաժեշտ է ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան այստեղ զարգանալ:

2019 թվականին, ինչպես նշեց մասնագետը, Հայաստանում ինսուլտի բուժման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել. փետրվարի 1-ին մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի բուժման ծրագիրը: Այն անցկացվում է հիվանդանոցներում, որտեղ կան հիվանդի կյանքը փրկելու համար անհրաժեշտ տրոմբոլիզի, տրոմբասպիրացիայի, տրոմբէկտոմիայի եւ այլ պրոցեդուրաների համար նախատեսված սարքեր: Բոլոր անհրաժեշտ սարքերով դեռեւս հագեցած են «Էրեբունի» ԲԿ-ն եւ «Հերացի» համալսարանական հիվանդանոցը:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար Նունե Եղիազարյանն ասաց, որ փետրվարից մինչեւ մայիս այդ ծրագրի շրջանակում ԲԿ-ում Երեւանից ու մարզերից 121 հիվանդի են փրկել: Այդ ծրագրով ԲԿ դիմող մարդկանց միջինում մոտ 65-70%-ը տուն են վերադառնում իրենց ոտքով՝ առանց լուրջ հաշմանդամության:

Ինչպես իր հերթին նշեց բժիշկ Վիգեն Բաբիկյանը (Բոստոն), այս ծրագիրը շատ կարեւոր է, չէ՞ որ այն օգնում է վճարել բուժումը, որը մինչեւ հիմա անհասանելի էր կաթված ունեցող մարդկանց մեծամասնության համար։ Դրա շնորհիվ եւ մասնագետների պատրաստման շնորհիվ «Էրեբունիում» կաթվածների բուժումը Հայաստանում հիմա սրընթացորեն կզարգանա՝ փրկելով ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր։

 

Ինսուլտի բուժումը նման է ծաղկի. 4 ամսում «Էրեբունի» ԲԿ-ում ինսուլտով 121 հիվանդի են փրկել

Ավելին, այս ծրագրի շնորհիվ կաթվածի բուժումը կարելի կլինի սկսել շատ արագ՝ չսպասելով, թե երբ հարազատները կկարողանան փող ճարել։ Սա շատ կարեւոր է, չէ՞ որ կաթվածի ժամանակ շատ կարեւոր է յուրաքանչյուր րոպեն. որքան ավելի շուտ սկսվի բուժումը, այնքան ավելի մեծ կլինի հաջողության շանսը։

Միքայել Գրիգորյանը, Վիգեն Բաբիկյանը եւ շատ ուրիշ մասնագետներ Հայաստան են եկել մասնակցելու Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարին, որը տեղի է ունենալու Երեւանում հուլիսի 4-6-ը։ Նրանք նաեւ մասնակցել են սուր իշեմիկ հիվանդության բուժման հարցերին նվիրված կոնֆերանսին, որը կազմակերպվել է «Էրեբունի» ԲԿ-ում։

Այս մասնագետներից շատերն աշխատում են «Էրեբունի» ԲԿ-ում արդեն 10 տարուց ավելի, նրանք կարեւոր դեր են խաղացել կաթվածների բուժման կենտրոնի կայացման գործում։ Նրանցից ոմանք գալիս են այստեղ տարին մի քանի անգամ՝ օգնելով պացիենտների բուժմանը եւ ուսուցանելով տեղի մասնագետներին ինչպես տեղում, այնպես էլ կազմակերպելով նրանց ուղեւորությունները ԱՄՆ եւ աշխարհի այլ երկրներ՝ փորձի փոխանակման համար։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ