Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը հանդիպել է «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում-քննարկում է ունեցել «Դեղ արտադրողների միություն» հասարակական կազմակերպության տնօրենի և անդամ հանդիսացող դեղ արտադրող ընկերությունների հետ:

Հանդիպմանը քննարկվել է դեղերի շրջանառության պետական կազմավորման ոլորտում փորձաքննությունների վճարների սահմանման հիմնահարցերը:

Կողմերը ներկայացրել են իրենց մտահոգությունները դեղերի գրանցման և լավ ուսումնասիրված բժշկական կիրառություն ունեցող վերարտադրված դեղերի գրանցման ընթացակարգերի վերաբերյալ:

Նախարար Արսեն Թորոսյանի կողմից հանձնարարվեց առողջապահության նախարարության դեղերի քաղաքականությունը մշակող և իրականացնող աշխատակիցներին պարբերաբար իրականացնել քննարկումներ, հանդիպումներ` վերջիններիս կողմից բարձրացված հարցերին և խնդիրներին լուծումներ տալու նպատակով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ