Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան

ՀՀ ԱՆ. Մարզերում կաթվածի ծրագիրը ևս պետք է ընդլայնվի. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գլխուղեղի կաթվածի բուժման և կառավարման համակարգող խորհրդի անդրանիկ նիստին, որտեղ ներկա էին խորհրդի նախագահ` «Էրեբունի» ԲԿ նյարդաբանության ծառայության ղեկավա Նունե Եղիազարյանը, Բոստոնի Բժշկական համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Վիկեն Բաբիկյանը, Կանադայի Ալբերտայի համալսարանի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուն և մի շարք այլ մասնագետներ:

Քննարկման հիմնական թեմաներն էր կաթվածի համապարփակ կենտրոնների հավատարմագրումը և ինսուլտային կազմակերպությունների դերը խնամքի հարցում: Առաջարկվել է Երևանում լրացուցիչ կաթվածի համապարփակ կենտրոններ ստեղծվեն` առավել արդյունավետության համար:

Նիստին մանրամասն քննարկվել է բնակչությանը` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմէկտոմիայի ծրագիրը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հատուկ շեշտել է, որ ծրագիրը պետք է ընդլայնել նաև մարզերում և նշել, որ որևէ քաղաքացի չպետք է տուժի հեռավորության պատճառով:

Ավարտելով նիստը` Արսեն Թորոսյանը Միքայել Սքոն Մուրաթօղլուին շնորհակալություն է հայտնել շարունակական բժշկական աջակցության և համագործակցության ու պարգևատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ