Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

ՀՀ ԱՆ. Համայնքներում վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը

Աշխատանքային միգրանտների, նրանց զուգընկերների շրջանում` որպես ամենախոցելի խմբի, վերսկսվել է ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրումը: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի կողմից համայնքային ամբուլատորիաներում և Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկաներում տրամադրվում է խորհրդատվություն ՄԻԱՎ վարակի վերաբերյալ, անցկացվում են հետազոտություններ ՄԻԱՎ-ի, վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ: Այցելուների շրջանում իրականացվում է նաև տուբերկուլոզի նկատմամբ կարգավիճակի գնահատում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված հարցաշարով:

Այս խոցելի խմբում լայնածավալ աշխատանքները սկսվել են 2013 թվականից: Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում, ՍՊԻԴ ինֆոսվյազ հիմնադրամի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ջանքերով իրականացվող ծրագրի երկու փուլերի ընթացքում (2013-2018թթ.) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կողմից նշված ծառայությունները տրամադրվել են Հայաստանի 9 մարզի 250-ից ավելի քաղաքային և գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ,  կանխարգելման միջոցառումներում ընդգրկվել է ավելի քան 100000 աշխատանքային միգրանտ, միգրանտի զուգընկեր և համայնքի բնակիչ: Ավելի քան 50000 մարդ անցել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Հետազոտությունների արդյուքնում ՄԻԱՎ վարակ ախտորոշում ստացած բոլոր անձինք ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում վերցվել են դիսպանսեր հսկողության՝ բուժման, խնամքի և աջակցության հետագա տրամադրմամբ: Հեպատիտներ Բ-ի և Ց-ի վերաբերյալ դրական պատասխաններ ունեցողները, տուբերկուլոզի կասկածով այցելուներն ուղղորդվել են մասնագիտական բժշկական օգնություն և սպասարկում ստանալու:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական մասնագիտական խմբերի առաջիկա այցերի ժամանակացույցը.

 

Օր

 

 

Մարզ

 

 

Համայնք

 

 

 

23.05.19թ                  

              

Արագածոտն                        

         

Նոր Եդեսիա                     

       

 

23.05.19թ.

 

  Շիրակ

 

Ախուրյան

 

 

27.05.19թ.

 

Գեղարքունիք

 

Սարուխան

 

 

29.05.19թ.

 

Արագածոտն

 

Կոշ

 

 

29.05.19թ.

 

Շիրակ

 

Ազատան

 

 

30.05.19թ.

 

Արմավիր 

 

Ծիածան

 

 

30.05.19թ.

 

Շիրակ

 

Արևիկ

 

 

31.05.19թ.

 

Շիրակ

 

Մարալիկ

 

 

31.05.19թ.

 

Արմավիր

 

Առատաշեն

 

 


Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կետրոնի «Վստահության հեռախոս» ծառայություն` 010-61-08-20 հեռախոսահամարով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ